Հայերեն


Մեղրիում ռուսական կենտրոն է բացվել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեղրիում բացվեց 10-րդ ռուսական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կենտրոնի բացումը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությունն է: Կարմիր ժապավենը կտրեցին ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

Նախագիծն իրականացվել է ՌԴ Նախագահի աշխատակազմի, Մեղրիի քաղաքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Մեղրիում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացների սաները պատրաստել էին ելույթ, որի ընթացքում կատարեցին հայկական և ռուսական ժողովրդական պարեր, երգեր ու բանաստեղծություններ:

«Ռուսական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է բոլորիս համար։ Նման կենտրոնները լրացուցիչ հնարավորություն են բարելավելու ռուսաց լեզվի գիտելիքները։ Ռուսերենի իմացությունը լայն հնարավորություններ է բացում հետագա մասնագիտության ընտրության գործում։ Այս համատեքստում կենտրոնները կարևոր դեր են խաղում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթամշակութային երկխոսության ընդլայնման գործում»,–նշեց ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

ՌԴ Նախագահի աշխատակազմը նորաբաց կենտրոնին նվիրեց 3D տպիչ, որը կօգնի կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնել և երեխաների մոտ զարգացնել ստեղծագործ մտածողությունը:

«Ուրախ եմ ներկա գտնվել 10-րդ հոբելյանական ռուսական կենտրոնի բացմանը։ Ռուսաստանի մշակութային և հումանիտար ներկայությունն ապահովում են նաև ռուսական կենտրոնները։ Ի վերջո, ռուսաց լեզվի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հետագայում ընդունվել ռուսական համալսարաններ: Ամեն տարի Ռուսաստանը հարյուրավոր տեղեր է հատկացնում հայ շրջանավարտներին, որպեսզի նրանք սովորեն, մասնագիտություն ստանան և վերադառնան Հայաստան: Այդ գործում իրենց ներդրումն են ունենում նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից բացված ռուսական կենտրոնները»,–նշեց Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի 8 մարզերում բացված ռուսական կենտրոնների գործունեությունը, որոնք ուղղված է ռուսական մշակույթի, պատմության և լեզվի ներկայացմանն ու հանրահռչակմանը: Բացի ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կենտրոններում անցկացվում են լրացուցիչ կրթության դասընթացներ, որոնց շնորհիվ երեխաները ծանոթանում են ռոբոտաշինության հիմունքներին, սովորում են ֆինանսական գրագիտություն և նկարահանում են իրենց առաջին անիմացիոն ֆիլմերը: Կենտրոնի հարուստ գրադարանի շնորհիվ քաղաքացիները կարող են ուսումնասիրել ռուս գրողների ստեղծագործությունները, հետաքրքիր փաստեր իմանալ Ռուսաստանի և Մոսկվայի մասին:

«Հայաստանի մարզերում բացված ռուսական կենտրոնների միջոցով «Դոմ Մոսկվի»-ին ջանում է իր լուման ներդնել մեր երկրների և ժողովուրդների միջև կրթամշակութային երկխոսության զարգացման գործում։ Մենք գիտակցում ենք, որ գրագետ, կիրթ սերունդը երկրի զարգացման ու բարգավաճման երաշխավորն է: Վստահ ենք, որ երեխաներին արժանապատիվ կրթություն տալով՝ ապագայում կունենանք ավելի զարգացած և առաջադեմ հասարակություն», — նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մշտապես աջակցում է ուսուցիչներին՝ ցուցաբերելով մեթոդական աջակցություն և կազմակերպելով սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացների շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողությունը: Կենտրոնի նախասրահում բացվեց նաև «Մոսկվան պարզապես քաղաք չէ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբ
Ամենադիտված