Հայերեն


Զինվորի նկատմամբ անարդար վերաբերմունքը շարունակվում է

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» խմբագրություն է դիմել ԼՂՀ Թալիշի դիրքերում ծառայած նախկին ժամկետային զինծառայող, միակողմանի ծնողազուրկ Պարգև Խաչատրյանի քույրը՝ Կարինե Խաչատրյանը՝ բողոքելով, որ շուրջ մեկ ամիս է՝ իրենք պատասխան չեն ստանում պաշտպանության նախարարությունից եղբոր զինգրքույկում կատարված ջնջումի առթիվ:
«Կոնկրետ ապրիլի 1–ին եղբայրս բարձրացած է եղել Թալիշի մարտական դիրքեր, գիշերը պատերազմական գործողությունները սկսվել են: Որպես գնդացրորդ ծառայել է Թալիշի առաջին գծում, այն դեպքում, երբ միակողմանի ծնողազուրկ է: Գրքույկում նախ նշված է, որ ինքը մասնակցել է ապրիլյան մարտերին, գնդացրորդի պաշտոնում, սակայն հետո ջնջվել է այդ մասը, այն դեպքում, երբ մարտերի ժամանակ եղբայրս վիրավորվել է, բեկորներ կան գլխի մեջ` ճակատային հատվածում: Բացի դա, Թալիշի մարտական հենակետերից մեկը հետ վերցնելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է իրեն: Ծառայության ամսիներին զինգրքույկի մեջ գրված է եղել, որ մասնակցել է մարտերին: Չի պատկերացրել, որ վերջին օրը կարող են փոխել գրառումը»,– պատմեց զինվորի քույրը:
Գրքույկում ջնջումը տեսնելուց հետո զինվորը հունվարի 26–ին Մաշտոցի զինկոմիսարիատում դիմում է գրել: Բացի դա՝ հարազատները զանգահարել են թե ՀՀ ՊՆ, թե ԼՂՀ ՊՆ թեժ գիծ, սակայն մինչ այժմ որևէ արդյունքի չեն հասել:
«Լեռնային Ղարաբաղից ասացին, որ ռազմական ոստիկանություն ենք զանգել, իրենք տվյալները փոխանցել են ու մինչև հիմա պատասխան չկա, զանգում ենք, կոպիտ են արձագանքում»,– ասաց զինվորի քույրը՝ շարունակելով. «Իսկ մի քանի օր առաջ եղբորս զինգրքույկը հետ են տվել, դիմումը մեջը դրված է եղել: Իսկ զինկոմիսարիատ որ խոսեցի, էդ կինն ասեց, մենք ֆաքսով ենք ուղարկել, հարցում ենք արել: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է դիմումը զինգրքույկի մեջ եղել: Եթե մինչև հիմա իրենք չեն իմացել, թե ինչ է դրված զինգրքույկում, իրենք ո՞նց են գործին ընթացք տվել»:
Զինվորի ընտանիքն ասում է, որ ՊՆ–ից պատասխան է ակնկալում ու շարունակելու է պայքարել՝ զինվորի մասնակցությունը ապրիլյան պատերազմին հաստատելու համար, քանի որ «կյանքը վտանգած զինվորի հանդեպ անարդար վերաբերմունքը, մեղմ ասած, վիրավորական է»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում
Ամենադիտված