Հայերեն


Սերժի բախտը բերել է․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

«Դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն, ասում են՝ պատահականություն է: Ֆուտբոլում հաղթում ենք իրար հետեւից եւ ուժեղ թիմերի, ասում են՝ բախտները բերեց: Ինչ անում ես՝ բախտները բերեց, կամ պատահականություն է: Ափսոս է, որ մի անգամ էլ ձեր բախտը բերի: Բերում է այն մարդու բախտը, որն առավոտից երեկո բախտի հետեւից վազում է, այլ ոչ թե նստում է թախտին, սպասում բախտին»․ Սերժ Սարգսյան, 19 մարտ 2013 թ․

Դժվար է չհամաձայնել այս խոսքերի հետ, իսկապես, բերում է այն մարդու բախտը, որն առավոտից երեկո վազում է բախտի հետեւից։ Հատկապես դժվար է չհամաձայնել այն դեպքում, երբ տեսնում ես, թե ինչպիսի պայմաններում են մարզվում եւ անգամ ապրում Հայաստանին օլիմպիական մեդալներ բերած մարզիկները։ Անհնար է պատկերացնել, թե ինչպիսի նվիրում պետք է ունենալ նման պայմաններում նման մարզավիճակի հասնելու համար։ Օլիմպիական արծաթը նվաճած ծանրամարտիկ գյումրեցի Գոռ Մինասյանն ապրում է տնակում։ Օլիմպիական փոխչեմպիոնության հասած մարզիկը չի կարողանում ունենալ արժանապատիվ կենսատարածք, միգուցե, որովհետեւ չի վազում բախտի հետեւից։

Իսկ Սերժ Սարգսյանի բախտը իսկապես բերել է։ Այս օլիմպիական խաղերում մենք ունեցել ենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր արդյունքները՝ մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալ։ Ոսկե մեդալ ունեցել էինք միայն հեռավոր 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում։ Եվ այս արդյունքը, կամա թե ակամա, ապահովվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացում։ Այո՛, Սերժ Սարգսյանի բախտը բերել է, առանց վազելու, բայց բերել է, որ Հայաստանում կան նման մարզիկներ, որոնք, տնակում ապրելով, քանդված, չջեռուցվող մարզասրահներում մարզվելով, կարող են հասնել չեմպիոնության։ Եվ նա, իհարկե, հաջորդ հարցազրույցում հատուկ նախապատրաստված հարցին տալով նախապատրաստված պատասխանը, կասի․«Օլիմպիական մեդալներ ենք ունենում՝ ասում են պատահականություն է...»։ Կասի, որ սա իրենց կատարած աշխատանքի արդյունքն է, որ սպորտի նախարարությունը եւ Օլիմպիական կոմիտեն լավ են աշխատել։ Իսկ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այդպես էլ կմնա անարդարության դեմ մենմենակ։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նշում է, որ Միհրանը պարտվեց համառ եւ գեղեցիկ պայքարում։ Համառ եւ գեղեցիկ պայքարում զիջվեց նաեւ «ռազմավարական եւ մարտավ արական առումով որեւէ նշանակություն չունեցող» 800 հեկտար տարածքը, եւ երեւի ոսկե մեդալն էլ, Միհրանն էլ նմանապես չունեին որեւէ ռազմավարական եւ մարտավարական նշանակություն։ Երեւի «համառ եւ գեղեցիկ պայքարը» կոդավորված է, եւ այն պետք է ապակոդավորել որպես պայքար՝ առանց թիկունքից աջակցության, պայքար ե՛ւ հակառակորդի, ե՛ւ թիկունքից հարվածողների դեմ։ Եվ այս դեպքում եւս Սերժ Սարգսյանի բախտը բերել է, որ, չնայած սպառազինության պակասությանը, հակառակորդի առավելությանը, նահանջի հրամաններին, 19-ամյա հայ երիտասարդը մնացել է իր դիրքում մինչեւ վերջ։

Մնացել ու պատգամ է թողել․ «Էս դիրքը հանձնողի մերը»։ Այս պատգամն էլ Արթուր Ալեքսանյանն ամբողջ աշխարհի աչքի առաջ փոխանցեց բոլորիս՝ մարզաշապիկի վրա ունենալով Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը։ Փոխանցեց պատգամը, տեսնենք կբերի՞ արդյոք Սերժ Սարգսյանի բախտը։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված