Հայերեն


Գագիկ Սուրենյանը՝ ջրհեղեղի վտանգի մասին

Ամենաընթերցված

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության  կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր արդեն տեղեկացրել է, որ մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-ից սկսած վերջապես Եգիպտոսից Հայաստան են ներթափանցելու հարավային տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:

Սուրենյանից «ՀԺ»-ն հետաքրքրվել է, թե ի՞նչ եղանակ է սպասվում մինչեւ փետրվարի 24-ը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով հնարավո՞ր են գետերի վարարումներ, կհալվի՞ արդյոք Սեւանա լիճը, որի վրա երեխաներն արդեն դահուկ են քշում, սահնակով սահում:

- Պարոն Սուրենյան, առաջիկա 4 օրերին ցուրտ եղանակը պահպանվելո՞ւ է:

- Այո, Հայաստանը շարունակում է գտնվել անտիցիկլոնի ազդեցության գոտում, սառն օդը եւ առանց տեղումների եղանակը կպահպանվեն: Փետրվարի 23-ի լուսադեմին թույլ արտահայտված ճակատ է անցնելու ՀՀ տարածքով, կարող է թույլ ձյուն տեղալ: Իսկ փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն եգիպտական տաք օդային հոսանքները:

- Տաք հոսանքների ամենամեծ ազդեցությունը Հայաստանի ո՞ր տարածքի վրա կլինի: Հատկապես ո՞ր մարզում է սպասվում բարձր ջերմաստիճան:

- Տավուշի եւ Սյունիքի հովիտներում փետրվարի 25-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12...+15 աստիճանի: Իջեւանում երեկ արդեն այդպիսի բարձր ջերմաստիճան է գրանցվել: Արարատյան դաշտում եւ Երեւանում սպասվում է +5... +6 աստիճան տաքություն, որ զգալի բարձրացում է՝ հաշվի առնելով այժմ առկա -7-ը:

- Պարոն Սուրենյան, բնապահպանները հաճախ են խոսում վարարումների հնարավորության մասին: Ջերմաստիճանի այդ զգալի բարձրացումը եւ Երեւանում առկա ձնածածկույթը կարո՞ղ են Երեւանում ջրհեղեղի պատճառ դառնալ:

- Երեւանում երբեք ջրհեղեղ չի լինում: Բնապահպանները միշտ հիշեցնում են 1946 թվականի Գետառի վարարումը, երբ գետը քշել է գազանանոցը եւ այլն: Դա ձնհալի հետ կապված չի եղել, Գետառը ձնհալից երբեք չի կարող վարարել, որովհետեւ սնվում է Ողջաբերդի աղբյուրներից: 1946 թվականի վարարումը եղել է անձրեւի հետեւանք: 1 ժամվա ընթացքում 80 մմ անձրեւ է թափվել, որը մայիս ամսվա տեղումների նորմայի կրկնապատիկն է:

- Իսկ ՀՀ տարածքով հոսող այլ գետերի դեպքում կա՞ այդ հնարավորությունը:

- Մենք 5 օր առաջ կարող ենք ասել՝ ջրհեղեղ կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: 2012-ին ունեցել ենք կրկնակի շատ ձնածածկույթ, բայց անգամ գետերի մոտ վարարում չի գրանցվել, մի փոքր մակարդակն է բարձրացել: Ինչո՞ւ: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, ձյունը աստիճանաբար հալվել է, ներծծվել երկրակեղեւի մեջ, անգամ գետերի մոտ չենք արձանագրել վարարումներ:

Բայց 2004 թվականի մարտի 5-ին նախալեռնային եւ հովտային գոտիներում ընդհանրապես ձյուն չկար, լեռնային շրջաններում էլ 25-30 մմ էր, բայց հենց Եգիպտոսից տաք հոսանքը եկավ, դրան գումարվեցին նաեւ տաք անձրեւները, Քասախը, Հրազդանը, Ազատը լցվեցին Արարատյան դաշտ, ջրհեղեղ  եղավ: Ասածս նշանակում է, որ ձնածածկույթը դեռեւս բավարար պայման չէ վարարումների, հեղեղումների համար: Այդտեղ համալիր օդերեւութաբանական երեւույթների ինտերվալ պետք է լինի. այսինքն՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, դրան գումարած անձրեւներ, որ լեռնային գոտիներում հալք առաջանա, միանգամից իջնի ներքեւ: Այնպես որ հիմա ասել, որ հնարավոր է վարարում, հեղեղ, աբսուրդ է. դա հնարավոր է ասել 5 օր առաջ, եթե առկա լինի տաք օդի ալիքը, դրան գումարած անձրեւներ:

- Սպասվող 10-15 աստիճան ջերմաստիճանի բարձրացումը կարելի՞ է կտրուկ բարձրացում համարել:

- Ջերմաստիճանի սպասվող բարձրացման հետեւանքով Երեւանում կլինի +5+6 աստիճան տաքություն: +5...+6 աստիճանը լինելու է օրվա մեջ 1 ժամ, ցերեկվա 16:00-ից 17:00-ն: 1 ժամում խտացված ձյունը չի կարող հալվել այնքան, որ հեղեղում առաջացնի: Երբ որ կլինի +15+16 աստիճան, այդ ժամանակ կմտահոգվենք:

- Սեւանա լճում առկա սառցածածկույթը կհալչի՞ առաջիկայում:

- Եթե ջերմաստիճանը Սեւանում +5 էլ լինի, դա չի կարող հալեցնել սառույցը, մի քանի պայման է պետք: Սառույցը ոչ թե ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով է հալվում, այլ քամու: Սառույցն արեգակնային էներգիայի 90 տոկոսն անդրադարձնում է հետ, չի տաքանում: Պետք է քամի լինի, սառույցը կոտրվի, արեւի ճառագայթներն ընկնեն ջրի վրա, որ սկսի հալվել: Սեւանա լճի վրա ձեւավորված սառույցը սովորաբար հալվում է մարտին, երբ ցիկլոն է անցնում ՀՀ տարածքով, ուժեղ քամիներ են լինում: 

Սեւանա լիճը՝ սառած (լուսանկարը Սեւանի գարեջրի գործարանի ֆեյսբուքյան էջից)

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված