Հայերեն


Վթարից հետո երիտասարդ տղան մտել է խանութ ու բռնություն գործադրել կնոջ նկատմամբ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Այսօր՝ մայիսի 1, Երևանում հերթական անգամ բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ: Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախոտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ: 

Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 03:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Պարեկային ծառայության  Երևանի քաղաքի գնդի պարեկ Վ. Վ.-ն և հայտնել, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի: 

Ըստ ականատեսների նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա: 

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րրդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վահե Վարդանյանը, Հասմիկ Մուրադյանն ու Աղասի Հովհաննիսյանը օպերատիվորեն ժամանում են նշված վայր և սահմանազատում են վթարի վայրը, այնուհետև քաղաքացիների հետ անցկացրած զրույցի արդյունքում վթարի վայրից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերում են ատրճանակը: Պարեկները ու ոստիանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողնեը  համագործակցելով միմյանց հետ մարմնական վնասվածք հասցնելու և զենք կրելու հիմնավոր կասկածով հայտնաբերում ու ձերբակալում են Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Ե.-ին, ում այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կարեն Ե.-ի կողմից բռնության է ենթարկվել ու սա առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ  նա ծեծի է ենթարկել Կարինե Հ.-ին, ու այդ մասին շատ լավ տեղյակ են եղել ոստիկանության Արաբկիրի բաժնում, այդ թվում համայնքային ոստիկանը, սակայն ոչ մի միջոց չեն ձեռնարկել «սանձելու» համար, ինչպես դեպքի վայրում նշում էին հարևանները «այդ հրեշին» ու նա հավանաբար վստահ լինելով, որ չի պատժվելու, շարունակում է բռնություն կիրառել Կարինե Հ.-ի նկատմամբ: 

Այսօր տեղեկացանք, որ նրան Արաբկիրի քննչական բաժնից բաց են թողել: Ինչպես կասեր մեծն դասականը՝ «լրից գժանոց», հետո էլ իրվապահ համակարգը նեղանում է, որ քաղաքացիների մոտ իրենց նկատամաբ վստահությունը նվազում է: 

Բնակիչներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում, ասում էին.
«Հիմա, որ  էս խանութի աղջիկը, ով մեծ հարգանք է վայելում շրջապատում, ով նույնիսկ թաղի սոցիալապես անապահով ընտանիքների խանութում կուտակված պարտքերը շատ դեպքերում զրոյացնում է, չի վերցնում գումարները, էդ տղու նկատամամբ հաշվեհարդար տեսնի, կտանեն կդատեն: Քանի անգամ ա, բռնություն է կիրառում ու ամեն անգամ ոստկանությունը բռնել տարել ա, տվել քննիչներին, քննիչներն էլ թղթերը լրացնելով իրենց գործը համարել են ավարտված ու բաց են թողել: Նաև վստահ, որ իր հակաօրինական, խի չէ նաև անմարդկային քայլերը ներվում են, շարունակում է իր ոչ հայ տղուն վայել արարքները: Գիշերն ի՞նչ էր կատարվում, մտավ ու ամենալկտի ձևի վերաբերմունք ցուցաբերեց էդ աղջկա նկատամամբ: Էդքան տղա ես ձեռդ աղջկա վրա ես բարձրացնում, գնա սահման, որի կարիքը այսօր Հայաստանն ու Արցախը շատ  ունի»: 
Ֆոտոլրագրողը հայտնում, է որ վթարի փաստով էլ Երևանի գնդի 3-րդ գումարտակում  նյութեր են նախապատրաստվում: 

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Ամենադիտված