Հայերեն


Եթե առաջնորդվենք միայն անձնական շահով՝ ոչ՛ հայրենիք կունենանք, ո՛չ անձնական շահ, եթե առաջնորդվենք հայրենիքի շահով՝ և՛ հայրենիք կունենանք, և՛ անձնական շահ. Կարինե Ալեքսանյան

Հասարակություն

Ամեն առավոտ արթնանում եմ,  բացում պատուհանը, ողջունում արևին, ողջ բնությանը, հայրենիքիս: Աստծուց օրհնություն եմ խնդրում ամեն բացված օրվա համար: Սովորության համաձայն մի բաժակ ջուր եմ խմում։ Հետո նախաճաշ եմ պատրաստում ընտանիքիս համար, աշխատանքի և դասի ճանապարհում նրանց։ Հիմնականում առավոտվա ժամերին եմ ստեղծագործում  կամ պլանավորում  այդ և մոտակա օրերի անելիքներս։ Ստեղծագործում եմ  բացառապես ոգեշնչմամբ։ Գրում եմ այն ժամանակ,երբ արդեն իմ մեջ ընթացել են բոլոր խմորումները և միտքս պատրաստ է հանգավորված ստեղծագործություն արտաբերել։ Երբեք չեմ կարողանում կանխորոշել, թե երբ նոր երգ կամ բանաստեղծություն կծնվի, մուսաս գալիս է պահի տակ, և զգում եմ արդեն պետք է հանձնեմ թղթին։

Ստեղծագործելիս ես ամբողջությամբ կտրվում եմ իրականությունից։ Ինչ որ տիեզերական՝ լարված, բայց և հաճելի զգացողություններ է արթնացնում իմ մեջ: Երբ արդեն պատրաստ է ստեղծագործությունը լարվածությունս անցնում է, ինքնաբավ երջանկություն եմ զգում, իսկ երբ ընթերցում և հավանում եմ ստեղծագործությունս, այդ երջանկությունը կրկնապատկվում է։  

Օրվա երկրորդ կեսն ավելի հագեցած եմ սկսում, զբաղվում եմ առօրյա գործերով, կիթառի դասեր անցկացնելով: Հաճախ տարբեր բնույթի միջոցառումներ եմ կազմակերպում և անցկացնում, ինչպիսիք են օրինակ իրազեկման միջոցառումները: Ստեղծել եմ ինչպես երաժշտական, այնպես էլ անվտանգության իրազեկման թիմեր։ Իրազեկման թիմով մենք շրջում ենք տարբեր գյուղերով և  իրականացնում անվտանգության իրազեկման  աշխատանքներ։

Գործունեությունս բավականին բազմաբնույթ է, սկսած ընտանեկան գործերից մինչև արվեստ, մշակույթ և անվտանգություն։ Տարբեր մշակութային և ոչ մշակութային պետական կառույցներից աշխատանքի  հրավերներ եմ ստացել ,սակայն չեմ ընդունել մտածելով, որ ես որպես անհատ իմ անհատական գործունեությամբ ավելի մեծ օգուտ կտամ իմ միջավայրին քան որևէ պետական հիմնարկում աշխատելով։ Փորձը ցույց տվեց, որ ես ճիշտ էի։  Հեշտ չէ ընտրածս ուղին,  բայց միևնույն ժամանակ շատ հաճելի է, քանի որ «‎քաղում եմ աշխատանքիս պտուղները»:  Սեփական փորձից ելնելով ուզում եմ խնդրել, հորդորել բոլոր այն մարդկանց ովքեր երազանքներ ունեն,  դարձնեն նպատակ և իրագործեն։ Իմ օրինակով ուզում եմ ոգեշնչել նրանց։

Կիթառի դասընթացների շրջանակներում մեր տարածաշրջանի գյուղերի շատ երեխաների թաքնված տաղանդներ բացահայտվեց, որն էլ ինձ համարձակություն տվեց նրանց ներկայացնել նաև մեր տարածաշրջանից դուրս։ Մենք մասնակցեցինք «‎Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգսյին փառատոնին և իմ աշակերտներից շատերը կատարողների անվանակարգում ընդգրկվեցին լավագույն տասնյակի մեջ։ Իմ գործունեության հիմանական նպատակը մեր սահմանամերձ շրջանի բնակիչների կյանքը ավելի ուրախ, ակտիվ և հագեցած դարձնելն է: Ասում են, որ դա մեզ մոտ ստացվել է։ Իմ սաների հետ մենք   ձևավորել ենք   «Ծիածան»  երաժշտական թիմը, նպատակ ունենալով միջավայրը լցնել գեղեցիկ գույներով։ Մենք համերգներ ենք ունենում մեր սահմանամերձ շրջանի  գյուղերում, որոնք համախմբում են տարբեր գյուղերի երիտասարդներին ու  երեխաներին։ Կարողանում ենք դրականորեն  ազդել միջավայրի մտածելակերպի և ճաշակի վրա:  

Ես Կարինե Ալեքսանյանն եմ,ծնվել եմ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում։ Մանկությունս անցել է 90-ականների պատերազմի միջով, մեր տունը գտնվում էր թշնամու ուղիղ նշանառության տակ և ամեն օր կրակոցների վտանգ կար: Ընտանիքում 4 երեխա էինք: Մեծը  ես էի և պատասխանատու էի քույրերիս և եղբորս ապահովության համար:  Կրակոցների ժամանակ ես հավաքում էի բոլորին և պատսպարվում էինք թաքստոցներում, իսկ դադարից հետո անցնում բնականոն կյանքին, ասես ոչինչ էլ չէր  եղել։ Միշտ մտածում էի ինչու որևէ քայլ չենք ձեռնարկում, որ ավելի ապահով լինենք։ Հենց այդ տարիքից էլ մտածել քայլեր ձեռնարկել ավելի ապահով , ավելի բարեկեցիկ, ավելի ուրախ ու երջանիկ ապրելու համար։  Ինքս ինձ համար գտել եմ լուծումներ: Դրանցից են են դիմացինին լսել-հասկանալը, ներողամիտ լինելը, օգնելը, երբ որ դրա կարիքը կա, սեփական կյանքով ու երազանքներով ապրելը։

Нет описания. 

Միշտ մտածել եմ, որ հայրենիք ունենալու համար մենք յուրաքանչյուրս բացի այն, որ մեր ընտանիքում պետք է մեզ արդարացնենք որպես զավակ, որպես մայր, կին, ընտանիքի անդամ, այդպես էլ պետք է մեզ արդարացնենք որպես քաղաքացի , որպես  մեծ ընտանիքի ներկայացուցիչ, որ հայրենիք է կոչվում։ Միշտ միջավայրի ամենակարևոր խնդիրները իրենց արձագանքն են գտել իմ մեջ ու ես ինձ համարելով այդ միջավայրի զավակը փորձել եմ իմ հնարավորության սահմանում օգնել, որ այդ խնդիրը լուծվի։ Այդ էր պատճառը որ ես առաջարկեցի ստեղծել   իրազեկման թիմ,  հասկանալով, որ մեր միջավայրում իրազեկվածության մակարդակը չափազանց ցածր է։ Անմիջապես արձագանքեցին մեր միջավայրի ակտիվ և սրտացավ կանայք ու աղջիկները, ձևավորվեց ԱԻԹ֊ը (Անվտանգության Իրազեկման Թիմ)։ Մենք սկսեցինք կանոններ հավաքագրել և լավագույն մասնագետների մշակած նյութերի հիման վրա ստեղծեցինք գիրք, որը կոչվում է՝  «Բնակչության վարքագծի կանոնների ուղեցույց ռազմական և արտակարգ իրավիճակներում», որի հիման վրա էլ անց ենք կացնում իրազեկման միջոցառումները։ Մինչ այդ ես զբաղվում էի մշակութային գործունեությամբ, բայց երբ տեսա, որ միջավայրում ավելի կարևոր անելիք կա ես ինչ որ չափով կրճատեցի մշակութայինը և սկսեցի զբաղվել անվտանգության կանոնների իրազեկմամբ։

Ուզում եմ ասել մի շատ կարևոր բան, բացի այն, որ ես դա  լսել ու կարդացել եմ շատ տարբեր տեղերում նաև իմ կյանքով կարող եմ ապացուցել որ երբեք ուշ չէ երազանքներն իրականացնելու համար։ Քանի որ մանկությունս անցել է մութ ու ցուրտ տարիներին, երբ զրկված էինք շատ բաներից, ես 37 տարեկանում  առաջին անգամ հնարավորություն ունեցա հպվել իմ երազանքների գործիքին՝ կիթառին և սովորեցի նվագել։ Չանցած մեկ տարի ես արդեն ունեցա սաներ: Համարձակությունը առաջացավ միայն այն մոտիվացիայի արդյունքում, որ ես ցանկանում էի իրականացնել մեր տարածաշրջանի երեխաների երազանքները, ովքեր  ինձ նման երազում են կիթառ նվագել: Իրականում ամեն  ինչ բնատուր ունակությունների վրա է հիմնված քանի որ ես ընդամենը մի քանի ամիս անցա  կիթառի  դասընթաց սիրողական մակարդակով, իսկ մնացած ամեն ինչը յուրացրել եմ ինքնակրթության միջոցով, նաև գենետիկան մեծ դեր ուներ։

Այժմ ես ունեմ իմ երազանքների   աշխատանքն ու մասնագիտությունը։ Զբաղվում եմ այն ամենով ինչը ինձ հետաքրքրում է, և իմ գործունեության մեծ մասը նվիրում եմ իմ միջավայրին ինչը ես համարում եմ ոչ թե իմ կողմից արված բարեգործություն, այլ պարտք: Հիշատակեմ իմ աֆորիզմներից մեկը. Եթե առաջնորդվենք միայն անձնական շահով ոչ  հայրենիք կունենանք, ոչ անձնական շահ, եթե առաջնորդվենք հայրենիքի շահով և հայրենիք կունենանք, և անձնական շահ։ Եթե հինգ տարի առաջ ինձ ասեին այն ամենի մասին, ինչ անում եմ  այսօր, ինձ հեքիաթ կթվար, սակայն փաստ է, որ այդ ամենն այսօր իրականություն է։ Իրականություն է  երազելու, այդ երազանքները նպատակ դարձնելու, հավատալու և քայլեր ձեռնարկելու շնորհիվ։

Արփինե Բեջանյան

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Ամենադիտված