Հայերեն


ՀՀ-ն տեղեկացված է, որ ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին. ՀՀ ԱԳՆ խոստովանությունը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

 

Շաբաթներ առաջ Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի բախմանը զուգահեռ՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացահայտեցին՝ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը համագործակցում, ավելին, ամենշաբաթյա ռեժիմով տեղեկատվություն է փոխանցում ադրբեջանական կողմին առաքելության գործունեության գրաֆիկի վերաբերյալ:

Այս նորությունը հայաստանյան քաղաքական, փորձագիտական և հասարակական շրջանակներում բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ խիստ կասկածելի է, թե նմանատիպ դիտորդության դեպքում ընդհանրապես ի՞նչ միջադեպ են արձանագրելու և դրա հիման վրա ի՞նչ տեղեկություններ են փոխանցելու Բրյուսել դիտորդները: Այստեղ ավելորդ չի հիշել հենց վերոնշյալ՝ Տեղ գյուղի ցավալի դեպքերի մասին, որոնք կարծես այս ռեժիմով դիտորդների գործունեության լակմուսի թուղթը դարձան:

Անմիջապես միջադեպից հետո 168.am-ը հարցերով դիմել էր Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությանը, մասնավորապես՝ ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերին և խոսնակ Պիտեր Ստանոյին՝ խնդրելով գնահատել միջադեպը և ներկայացնել այն քայլերը, որոնք ԵՄ-ն պատրաստվում է իրականացնել:

Մեզ ուղարկված պատասխանից ուշագրավ նրբություններ ի հայտ եկան: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն 168.am-ի հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) իր մանդատի շրջանակներում ապրիլի 11-ի առավոտյան հերթական պարեկությունն է իրականացրել Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում:

«Սակայն նրանք չեն եղել այն հատվածում, որտեղ միջադեպն է տեղի ունեցել: Ուշ կեսօրին առաքելությանը Հայաստանի իշխանություններն են հայտնել կրակոցների մասին»,- նշել էր ԵՀ ներկայացուցիչը՝ սրանով իսկ հաստատելով արդեն իսկ ընդդիմադիր շրջանակներում շրջանառվող հիմնավոր մտավախությունները, որ Ադրբեջանին նախապես փոխանցվող տեղեկությունները պատասխանատվությունից ազատում են թե Ադրբեջանին, թե եվրոպական կողմին, որը երբեք որևէ միջադեպի ականատեսը չի դառնալու, Ադրբեջանը երբեք սադրանք չի հրահրելու այն ուղղությամբ, որտեղ տվյալ պահին գործունեություն են ծավալում դիտորդները, ինչի արդյունքում դիտորդները կարող են անվերջ մշտապես հղում անել այս կամ այն աղբյուրին՝ ինչպես այս դեպքում՝ ՀՀ իշխանություններին, հետևաբար՝ դրան գնահատական տալու նրա հնարավորությունները սահմանափակ են:

Եվ ստացվում է, որ դիտորդները կարող են անվերջ անել երկու կողմերին ուղղված հայտարարություններ՝ հստակ չարձանագրելով, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանին, և ով է սադրանքների հեղինակը: Այս դեպքում ԵՄ դիտորդների ներկայությունը Հայաստանում որևէ կերպ հիմնավորված չէ, նույն գործունեությունը՝ հետևել իրավիճակին, տարածել անհասցե հայտարարություններ, կարող են իրականացնել ռեգիոնով զբաղվող եվրոպացի դիվանագետները Բրյուսելից: Անհասկանալի է, թե ինչպես է դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում ամրապնդում ՀՀ անվտանգությունը թե ռազմական գետնի վրա, թե քաղաքական:

Այս ֆոնին հարցեր են առաջանում նաև ՀՀ իշխանություններին և մասնավորապես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ արդյո՞ք հայկական կողմը տեղեկացված եղել է, որ այս տեղեկատվությունը փոխանցվում է, որից բխում է, որ դիտորդական առաքելության գործունեությունը կարող է գործնականում որևէ անվտանգային և քաղաքական օգուտ չտալ Հայաստանին: Եվ պարզվեց, որ հայկական կողմը տեղյակ եղել է:

Օրերս ՀՀ ԱԳՆ-ին դիմել էինք հետևյալ հարցերով.

– Հայաստանի Հանրապետությունը տեղեկացված եղե՞լ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ, որն օրերս հաստատեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Եթե տեղեկացված եղել է, տվե՞լ է արդյոք իր համաձայնությունը, որպեսզի նմանատիպ տեղեկատվություն ամենշաբաթյա ռեժիմով փոխանցվի Ադրբեջան:

– ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հանրային ելույթներում բազմիցս նշել է, որ Երևանին հասանելի չեն դառնում ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները, դրանք ուղարկվում են Բրյուսել, այնինչ օրերս պարզ դարձավ, որ ԵՄ-ն տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ: Ո՞րն է պաշտոնական Երևանի արձագանքն այն փաստին, որ, ըստ նախարար Միրզոյանի, Երևանի հետ այդ տեղեկատվությունը չի կիսվում, իսկ Բաքվի հետ՝ կիսվում է:

– ԵՄ դիտորդների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում պահանջում է նաև համապատասխան երկկողմ պայմանագիր, որի մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը: Անցել է արդեն երկու ամիս, ինչ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է ՀՀ-ում: Ո՞ր փուլում է այդ պայմանագիրը, ինչո՞ւ այդ պայմանագիրը մինչ այժմ ստորագրված չէ և արդյո՞ք այդ պայմանագրով նախատեսված է դրույթ, որով Հայաստանը համաձայնություն է տալիս, որ տեղեկատվություն կիսվի Բաքվի հետ:

168.am-ին ուղարկված պաշտոնական, սակայն հակիրճ ու ընդհանրական պատասխանում ասվում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշմանը համապատասխան և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին»,- նշում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ համապատասխան պայմանագրի կազմման և ԵՄ գործընկերների հետ քննարկման աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՀ ԱԳՆ պատասխանից ստացվում է, որ հայկական կողմը տեղյակ է այս տեղեկատվության փոխանցման մասին, հետևաբար տեղյակ է նաև, որ առաքելության նմանատիպ գործունեությունը կարող է բացարձակ անիմաստ լինել: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը խնդիրներ ստեղծեց ՀԱՊԿ դիտորդների՝ ՀՀ-ում տեղակայման համար, և հրավիրեց ԵՄ դիտորդների, եթե նրանց ներկայությունն անվտանգային որևէ խնդիր չի լուծում Հայաստանի համար, նրանց ներկայությունը և գործունեությունը նման ձևաչափով չի կանխում ադրբեջանական սադրանքները, և ԵՄ դիտորդները չեն անում հասցեական հայտարարություններ:

Գլոբալ առճակատման և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական սուր մրցավազքի իրավիճակում թերևս այս հարցի պատասխան գտնելը ամենևին բարդ չէ, և, ինչպես 168.am-ի մի շարք զրուցակիցներ են նշում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ոչ այնքան ռեգիոնալ, որքան աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող որոշում էր:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված