Հայերեն


Ո՞վ իրավունք ունի դառնալ դպրոցի տնօրեն․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Հանրակրթության մասին» օրենքի այն մասերի վերաբերյալ, որոնցով սահմանված են «կրթության կառավարման ոլորտի» և «կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում» համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները:

Կարևորելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրման, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության գործադիր մարմին հանդիսացող վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացների բնականոն կազմակերպումը և տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար հայտ ներկայացնող քաղաքացիների համար օրենքով ներկայացված պահանջների՝ հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելը, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում վերոգրյալ հարցերի վերաբերյալ:

Այսպես՝ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և կրթության կառավարման ոլորտի համապատասխան ստաժ:

Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

Հարկ է նշել, որ կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, այն է` ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 216-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված՝ ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման հավելված N 3-ով հաստատված՝ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնային պարտականությունները, համաձայն որոնց՝ տնօրենի աշխատանքային գործառույթներն ուղղված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների համակարգմանը և մեթոդական ղեկավարմանը: Սահմանված է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը համարվում է մանկավարժական աշխատող, և այդ պաշտոնը զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց համար տվյալ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մանկավարժական ստաժ:

Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող:

Օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նախարարությունը պարզաբանում է.

Կրթության կառավարման ոլորտի ստաժ է համարվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության պաշտոններ, համայնքային ծառայության պաշտոններ կամ հանրային պաշտոններ զբաղեցնող՝ կրթության ոլորտում վերապահված լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքային ստաժը։

Կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում ստաժ է համարվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող այն անձանց աշխատանքային ստաժը, որոնք պետական կամ մասնավոր ոլորտում իրականացնում են կազմակերպման, վերահսկման, համակարգման գործառույթներ:

Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը
Ամենադիտված