Հայերեն


Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ապրիլի 18-ի ելույթի կապակցությամբ

Հասարակություն

Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն է  արտահայտում Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Գտնում ենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման և կայունացման մասին իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անզորությունը՝ կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Միաժամանակ մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ:

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը երբևէ չի եղել և չի կարող լինել գործարքի կամ սակարկության առարկա, այն չի կարող ապահովվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և դրա կազմում Արցախի գոյության գնով:

Բաքվի ռեժիմի հետ նման հարմարվողականությունը, որն առաջին անգամ չէ, որ միջազգային նորմերի խախտմամբ դիմում է ուժի կիրառմանը՝ զրկելու արցախցիներին իրենց ազգային գոյությունից, զուտ գրգռում է Ալիևի ախրժակը, այդ թվում՝ Հայաստանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի՝ Փաշինյանի հետ գրեթե զուգահեռ, արցախցիներին ուղղված ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն հարուցում, որ Լեռնային Ղարաբաղի համար նախապատրաստված է Արբեջանական ԽՍՀ կազմում երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանն իրականացրեց հայերի էթնիկ զտումներ, ավերվեցին և գետնին հավասարեցվեցին ոչ միայ հայկական պատմական հուշարձանները, այլև մեր նախնիների շիրիմները:

Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը:

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ արցախցիների համար Ժողովուրդների ինքնորշման իրավունքն այլընտրանք չունի, ինչպես դա ամրագրվել է  միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից:

Ետպատերազմյան իրավիճակը Հայաստանին պարտադրում է նախաձեռնել բոլոր հնարավոր միջոցները՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակության և անվտանգությանը մակարդակը, որը Հայաստանի և Արցախի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: Քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների միջոցով այդ կարևորագուն նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արժանի են հասարակական դատապարտման: Հասարակական արհամարհանքի և դատապարտման են արժանի նաև բիզնես էլիտաների այն ներկայացուցիչները, ովքեր թաքնված, ցինիզմով սպասում են «փաշինյանաալիևյան գործարքի» ավարտին, որպեսզի հետագայում, մեր ժողովրդի հազատության և անկախության համար տասնյակ հազարավոր զոհերին մոռացության տալով, սկսեն կառուցել իբր բարգավաճող Հայաստան, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:

Համարում ենք, որ Հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը պետք է դառնա բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը: Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր ներդրումն անել այդ գործընթացում, որը ողջ հայության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը
Ամենադիտված