Հայերեն


Դեպքից երկու օր առաջ էր խոսել․ Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Գյումրին խորը ցավով հրաժեշտ տվեց 23-ամյա Արթուր Սահակյանին: Խիզախ երիտասարդը զոհվեց ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հայրենիքը պաշտպանելիս: Արթուր Սահակյանի ընտանիքը 10 տարի առաջ էր Ջավախքի Դամալա գյուղից Գյումրի տեղափոխվել: Նա ընտանիքի միակ որդին էր:

Հարազատների վիշտն անասելի է, եւ դեռ պատրաստ չեն խոսել  իրենց քաջ որդու մասին, փոխարենը Արթուրի ընկերներն են որոշ դրվագներ հիշում եւ արցունքախառն պատմում: Ընկերների պատմելով՝ դեպքից օրեր առաջ էր Արթուրը զանգահարել իրենց: Իրենց տեղեկություններով՝  թշնամու զինվորների հետ ձեռնամարտի բռնված տղաներից մեկն էլ Արթուրն է եղել:

Զրույցները սովորաբար կարճ են տևել, հուսադրել է շարունակ բոլորին, թե այնտեղ ամեն ինչ կարգին է: Արթուրը «Պատիվ ունեմ» ծրագրով էր բանակ մեկնել: Դպրոցն ավարտելուց հետո միաժամանակ սովորել է եւ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում, եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:Ընկերներն հիացմունքով են պատմում, թե քանի լեզվի էր տիրապետում Արթուրը, որքան վարժ էր խոսում արաբերեն, 23 տարեկան էր, բայց հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ: Արթուր Սահակյանը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից էր:

«Մեր Արթուրը Ջավախքից է։ Սա ասում ենք, որպեսզի իմանաք, որ նա ընտրության հնարավորություն ուներ. և նա իր ընտրությունն արել էր հանուն հայրենիքի։ Արթուրը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից է, ՀԱՀԵՆ Կառավարման Խորհրդի անդամ մեր նախաձեռնության առաջին օրից։ Արթուրը մեր ոգին էր, մեր կենսուրախությունն ու ժպիտը։ Նա մեծագույն պատրաստակամությամբ երիտասարդ էր հայրենիքին նվիրված բոլոր հարցերում։ Իսկական նախաձեռնող էր՝ իր անվանն ու արյանը արժանի։
Նա կռվեց մինչև վերջ՝ վստահ մի համոզմամբ, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ թե խոսքով, այլ գործով է արվում։ Իսկ նրա գործերն առավել քան խոսուն են՝ գերազանց ուսանող՝ դիվանագետ դառնալու ու այդ ճակատում ևս կռվելու վճռականությամբ, հայրենասեր նախաձեռնող՝ այլոց ոգևորելու և գործի գցելու կամքով, գաղափարական մարտիկ ու անզիջում հերոս։ Այսօրվանից մեր պատասխանատվությունը հարյուրապատկվում է՝ շարունակել անել այն, ինչ անում էինք, անել այն, ինչ Արթուրը կաներ։ Երբ այսուհետ կլսեք մեր նախաձեռնության մասին, հիշեք ու փառք տվեք նորօրյա հերոս, գաղափարի նվիրյալ մարտիկ և անձնազոհ Արթուր Սահակյանին, ով գործնականում իրականացրեց մեր երեք հիմքերի վրա դրված գաղափարախոսությունը. ինքնաճանաչ ու հայրենաճանաչ երիտասարդը դարձավ հայրենատեր»,- նշում են ՀԱՀԵՆ-ից:

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված