Հայերեն


Սուրեն Պապիկյանի նոր հրամանն այսօր ուժի մեջ է մտնում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 29-ին հրաման է ստորագրել՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին hավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված հրամանը ապրիլի 9-ին ուժի մեջ է մտնում։

ԿԱՐԳ

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) ատեստավորման արդյունքներով hավելավճարի հաշվարկման, ներառյալ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու, և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ կարգ):

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նախատեսված՝ «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշում) 38-րդ կետի համաձայն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) կազմում է ատեստավորման արդյունքներով որակավորված զինծառայողների անվանացուցակ, որում նշվում են զինծառայողի ծառայության վայրի զորամասը (զինվորական կառավարման մարմինը), զինծառայողի զինվորական կոչումը, ազգանունը, անունը և հայրանունը, զբաղեցրած զինվորական պաշտոնը, խումբը և ատեստավորման հանձնաժողովի եզրակացության համարը, կայացման օրը, տարին, ամիսը և ուղեկցող գրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն (այսուհետ՝ ֆինանսաբյուջետային վարչություն):

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անվանացուցակը ստանալու հիման վրա ֆինանսաբյուջետային վարչությունն ապահովում է օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի և որոշման 3-րդ կետի համաձայն ատեստավորմանը կամավոր մասնակցած զինծառայողի ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշման 4-րդ կետով սահմանված պարտադիր ատեստավորում անցած զինծառայողի դեպքում՝ զինվորական պաշտոնի նշանակվելու օրվանից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշմամբ սահմանված համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը՝ զինծառայողի դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով իրականացվում է նաև ատեստավորման արդյունքներով օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նախատեսված՝ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացված զինծառայողի հավելավճարի հաշվարկման և վճարման գործընթացը:

5. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է զինծառայողին օրենքի 37-րդ հոդվածով սահմանված հիմքերով հավասար կամ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված հիմքերով ցածր զինվորական պաշտոնի կամ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքերում՝ եթե համապատասխան զինվորական պաշտոնները հանդիսանում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող: Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը նույն չափով շարունակվում է նաև օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ հաշվի առնելով օրենքի 61-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները:

6. Զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցվում է զինծառայողին՝

1) պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում՝ արձակման օրվանից.

2) զինվորական պաշտոնից ազատելու և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

3) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 9-րդ կետերում սահմանված հիմքերով կամ 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատելու դեպքերում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

4) օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված հիմքով զինվորական պաշտոնից ազատելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից.

5) օրենքի 44-րդ հոդվածով սահմանված այլ պետական մարմին տեղափոխելու դեպքում՝ տեղափոխման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

6) օրենքի 45-րդ հոդվածով սահմանված այլ մարմին գործուղելու դեպքում՝ գործուղման կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատելու օրվանից.

7) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ հատկացնելու դեպքում՝ արձակուրդ հատկացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

8) օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացություն կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

9) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կամ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կամ «զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով» կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժ տալու դեպքում՝ կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

10) սույն կետի 9-րդ ենթակետում չնախատեսված և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված այլ կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու դեպքում՝ վերջինը տրված կարգապահական տույժն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

11) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժ տալու հիմքով զինվորական պաշտոնից ազատելու և ցածր զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում՝ պաշտոնից ազատելու օրվանից:

7. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողին հավելավճար չի հաշվարկվում:

8. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ցածր զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

9. Սույն կարգի 6-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքի ծագման օրվանից հետո զինծառայողին կրկին մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող հավասար զինվորական պաշտոնի նշանակելու պարագայում վերսկսվում է զինծառայողին մինչև զինվորական պաշտոնից ազատելը հաշվարկված հավելավճարի վճարումը՝ պաշտոնի նշանակելու օրվանից:

10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձակուրդից վերադառնալու, իսկ 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու պարագայում, բացառությամբ «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժի, վերսկսվում է զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը՝ համապատասխանաբար արձակուրդից վերադառնալու կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից: «Պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին հաշվարկված հավելավճարի վճարումը վերսկսվում է՝ եթե զինծառայողը կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվա դրությամբ զբաղեցնում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոն կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու օրվանից հետո օրենքով սահմանված կարգով նշանակվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի:

11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերը կիրառելի չեն այն զինծառայողի նկատմամբ, որին այդ կետերի համաձայն զինվորական պաշտոնի նշանակելու օրվա դրությամբ լրացել է զինծառայողի՝ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պարտադիր ատեստավորման եռամյա ժամկետը, որի պարագայում զինծառայողին հավելավճարի հաշվարկումն իրականացվում է նրա ատեստավորման արդյունքներով «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու դեպքում:

12. Սույն կարգի 6-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված դեպքում հավելավճարը դադարեցնելու ամսվա 1-ից զինծառայողի համար վերսկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշմամբ սահմանված լրավճարի հաշվարկումը՝ ըստ զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբի, զինվորական կոչման և ստաժի համար սահմանված չափով:

13. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում սահմանված դեպքերի և 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ ու 12-րդ կետերում սահմանված հանգամանքների ծագման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ֆինանսաբյուջետային վարչությանը:

Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ին
Ամենադիտված