Հայերեն


Ահազանգ` պաշտոնյան հարվածել է անչափահաս տղայի ծոծրակին և ծեծել

Հասարակություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Մարտի 30-ին Վայք համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Արմեն Բենիամինյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Արենի համայնքի աշխատակազմի ղեկավար, համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ. Սիմոնյանը հարվածել է իր անչափահաս որդու ծոծրակին, իսկ նախկին կնոջ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Է. Մանուկյանը, իրեն ծեծի է ենթարկել՝ հարվածներ հասցնելով գլխին: Ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ, գրում է «Aravot.am»-ը:

Արենի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Սիմոնյանը աղբյուրին պատմել է, որ Բենիամինյանը ալկոհոլի հետ սեր ունեցող անձնավորություն է, ու տարիներ առաջ էլ ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին վթարի ենթարկեց իր հետ մեքենայում գտնվող կնոջն ու փոքրիկ երեխային.

«2 տարի առաջ հարբած ղեկին է եղել, մեքենան վթարի է ենթարկվել, կողքին նստած է եղել կինը՝ գրկում 5 տարեկան երեխան, որը տեղում մահացավ: Կինն էլ հղի էր, կորցրեց նաեւ այդ երեխային ու հրաշքով ողջ մնաց: Այդ դեպքից հետո ամուսինը կնոջը տանից հանել է դուրս, երկու դպրոցահասակ տղաներին էլ ինքն է պահում»:

Գեւորգ Սիմոնյան Մեր զրուցակիցը պատմեց, որ միջադեպը եղել է մոր հետ տղաների հանդիպումը կազմակերպելու ժամանակ, որը տեղի է ունեցել վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում: Այդ օրը, ըստ Սիմոնյանի, Բենիամինյանը նորից հարբած է եղել ու սադրել, կռիվ հրահրել:

Թեեւ նախապես խոստացել է դատարանում, որ չի խանգարի նախկին կնոջ հետ երեխաների հանդիպմանը, սակայն հանդիպման օրը անընդհատ շտապեցրել է երեխաներին՝ ասելով, թե տեղ ունի գնալու: Ամենավերջին անպարկեշտ հայհոյանքներն է հնչեցրել, հետո վեճի բռնվել նախկին կնոջ եղբոր հետ, որին միջամտել է նաեւ նրա դպրոցահասակ որդին՝ հայհոյանքներ ու հարվածներ հասցնելով քեռուն.

«Այդ երեխաներն ամբողջությամբ հոր ազդեցության տակ են, ասեմ, որ մոր հետ հանդիպումից էլ առանձնապես ուրախ չէին: Ես ընդամենը, երբ տեսա՝ ինչպես է այդ երեխան հարձակվել քեռու վրա, նրան ձեռքով հետ պահեցի, ականջին էլ շշնջացել եմ՝ մայրդ է այստեղ: Քեռուն հայր եւ տղա այնքան հարվածեցին, որ նա գլխի շրջանում վնասվածքներ է ստացել, արյուն էր գլխից գալիս: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, քննությունը թող պարզի, ես հարվածե՞լ եմ, թե՞՝ ոչ: Կամ ով, ինչ մեղավորության բաժին ունի»:

Արմեն Բենիամինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այսօր դատաբժշկի մոտ է եղել: Ըստ նրա՝ դատաբժիշկն արձանագրել է՝ ամբողջ երեսն ու աչքերը կապտուկների մեջ են: Նա պնդեց, որ Սիմոնյանը ստում է, թե որդուն չի հարվածել, տղայի ձեռքերը բռնել են, հետո՝ ծոծրակին տվել, ասաց նաեւ ծեծել են.

«2 օր գլխացավից երեխուս աչքերը կարմրել էին… հլը ինձ խփեցին, ջհանդամ, էն ով է, որ երեխուս ծեծի»: Ալկոհոլի հետ սեր ունենալու մասին տեղեկությանն էլ հակադարձեց, որ նախկին կինն է ալկոհոլիկ, ասաց՝ օղին շշերով էր խմում: Բացի ալկոհոլիկ լինելուց , ըստ մեր զրուցակցի, նաեւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մեկ տարի բուժում է ստացել:

Ըստ Բենիամինյանի՝ նախկին կինն իր դեղերը լցրել էր մուրաբայի մեջ ու փորձ արել կերակրել երեխաներին, մայրն է կանխել: 

Մանրամասները՝ այստեղ:

 

 

 

Ադրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ամենադիտված