Հայերեն


Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Քաղաքականություն

Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է։

Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ նշել է, թե ասելու է շատ ցավալի բաներ, բայց կարևոր է, որ ազնիվ լինեն մեր հասարակության հետ։

Ըստ Վարդանյանի, մի քանի հոգի հնարավորություն ունեն, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ապրանք բերել Արցախ, իսկ գնաճը կապված է ոչ թե ընդհանուր գների բարձրացման հետ, այլև ունեն մեքենաների քանակի սահմանափակում։

Ըստ Վարդանյանի, եթե դեկտեմբերին շրջափակված Արցախ օրական 3 մեքենա էր գալիս, հիմա հասել է 16-ի, քանի որ ռուս խաղաղապահները կարողանում են բերել ու ապահովել ինչ-որ քանակի ուտելիք։

Արդյունքում, սակայն, մի քանի մարդ աշխատում են մեծ գումարներ։ «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ Արցախ են բերում ձմերուկ, անանաս, ուզում եմ ասել՝ ամոթ այդ մարդկանց, դա ինձ համար անընդունելի է, որ մարդիկ իրենց փող աշխատելու համար պամելո, անանաս կամ ուրիշ բաներ են բերում, ոչ թե մարդկանց անհրաժեշտ ընդհանուր սնունդ, որը պետք է բոլորը հավասար ստանան»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ այսօր Արցախում սննդի կտրոնները չեն աշխատում ու մարդիկ չեն կարողանում դրանցով ապրանք գնել, քանի որ բերվում է ապրանք, որը վաճառվում է ավելի թանկ գնով։

Նախկին պետնախարարն անդրադարձել է կտրոնների ժամկետին, որն այժմ երկարացրել են։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդ իր կտրոնն օգտագործել է և չի կարողանում նոր կտրոն ստանալ։ «Հիմա ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Դրա համար, ցավոք, գնաճն այս իրավիճակում վերջին կետն է: Դրա համար պետք է սկզբից հստակ լինի՝ ո՞վ է առնում այդ ապրանքը, ի՞նչ գներով է առնում, ով է այդ տենդերը կազմակերպվում, քանի որ շատ փոքր քանակի մեքենաներ կարող են գնալ-գալ Արցախ և պետք է տեսնել, թե ում ձեռքին է սնունդն ապահովելու գործընթացը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ թափանցիկ մեխանիզմներ պետք է ստեղծվեին, աշխատանք շատ կար անելու, այնպես չէր, որ իրենց ժամանակ էլ ամեն ինչ իդեալական էր, բայց այսօր հետ են ընկել։ «Ով լավ կապեր ունի պետական բարձր պաշտոնյաների հետ, փող են աշխատում օգտագործելով այս իրավիճակը։ Դա ես համարում եմ անընդունելի։ Արցախում ունենք իրավիճակ, երբ շրջափակման մեջ, երբ մենք պետք է լինենք մի բռունցք, բայց կրկին թիրախավորվել է արդարության, իրար նկատմամբ հավատի հասկացողությունը, և դա ավելի շատ վնաս է հասցնում, քան փողային կամ տնտեսական վնասները»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Աննա Նադոյան

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
Ամենադիտված