Հայերեն


Ղարաբաղի դատավճիռը

Քաղաքականություն

168-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ցանկացած լուծման դեպքում պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այս անգիր արված արտահայտությունն են կրկնում հայ պաշտոնյաները, երբ ստիպված են լինում խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմից կատարվելիք զիջումների կամ, ինչպես պաշտոնյաներն են սիրում ասել՝ փոխզիջումների մասին։

Ճիշտ են ասում պաշտոնյաները, անկախ նրանից՝ ասում են դա մտածելո՞վ, բանակցային գործընթացից տեղյակ լինելո՞վ, թե՞ որովհետև հանձնարարված է այդպես ասել։
Այո, ղարաբաղյան հակամարտության լուծման որևէ փաստաթուղթ կարող է կենսունակ լինել միայն նշված ու այդ նշվածներից բխող մի քանի այլ պարտադիր գործոնների առկայության դեպքում։ Եվ այո՛, անվտանգությունն այդ գործոններից ամենակարևորն է։

Եվ խնդիրներից ամենախնդրահարույցը ու վիճելի հարցերից ամենավիճահարույցը հենց անվտանգության երաշխիքի հարցն է, որն ավելի կարևոր է, քան անգամ Ադրբեջանին վերադարձվելիք տարածքների քանակը, կամ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք կարգավիճակը։ Անվտանգության հարցն ամենակարևորն է, քանի որ նույնիսկ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների ղեկավարների ստորագրությամբ փաստաթղթի ու ամենաանկախ կարգավիճակն ամրագրող հանրաքվեի ու աշխարհի կողմից դրա ճանաչման դեպքում անգամ՝ Ադրբեջանը՝ ինքնուրույն կամ, որ ավելի հավանական է, տարածաշրջանային խոշոր խաղացողների դրդմամբ ու աջակցությամբ՝ կարող է սպառնալ Լեռնային Ղարաբաղին ու նրա բնակիչներին։ Հատկապես, որ տարածաշրջանային այդ խոշոր խաղացողները, եթե ոչ՝ բոլորը, ապա՝ դրանցից կարևորներն ու զորեղները, զորեղներն ու ամեն ինչին պատրաստները տեսանելի ու անտեսանելի ապագայում շահագրգիռ են լինելու տարածաշրջանն անկայուն դարձնելու ու պահպանելու հարցում։ Հատկապես, որ նման հետաքրքրություն ունեցող խոշոր խաղացողներից այդ հարցում ամենահետաքրքրվածը Հայաստանի դե յուրե դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը։

Այո, միջազգային հանրության՝ գերտերությունների, համաշխարհային ազդեցիկ կառույցների մասնակցությամբ ձևակերպված որևէ երաշխիք որևէ փաստաթղթի տեսքով չափազանց կարևոր է։ Խնդիրն այն է, սակայն, որ անվտանգությունը կարող է երաշխավորված լինել ոչ միայն ու ոչ այնքան փաստաթղթերով, որքան աշխարհում այդ անվտանգության հասցեատիրոջ դերակատարությամբ ու միջազգային քաղաքականության մեջ ունեցած կշռով։ Ու նաև այն գնով, որն անվտանգության երաշխիքի խախտողը կվճարի այդ երաշխիքը խախտելու համար։

Տվյալ դեպքում անվտանգության հասցեատերը՝ Լեռնային Ղարաբաղն ու նրա հասարակությունը, այդ առումով չափազանց խոցելի են։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի ու նրա հասարակության անվտանգության երաշխավորի դերում պաշտոնապես հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, որն ինքը՝ անվտանգության առումով, խոցելի է՝ ինչպես մարտի դաշտում հայտնված առանց վառելիքի տանկը կամ հակառակորդի հարձակման ժամանակ հրամանատարից կրակելու հրաման չստացող խրամատում գտնվող զինվորը։

Հայաստանն անվտանգության առումով խոցելի է այդ աստիճանի, որովհետև իր անվտանգությունը պայմանավորել, պայմանավորել ու դրա դիմաց անվտանգության ապահովման սեփական բոլոր միջոցները հանձնել է Ռուսաստանին, որն օբյեկտիվորեն ու աշխարհաքաղաքական շահով կապված է Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ու իր անվտանգությունը Ռուսաստանով այդքան պայմանավորած ու իր ամեն ինչը Ռուաստանին հանձնած Հայաստանը ոչ միայն իրեն հռչակել է՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, այլև բանակցում է Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծում գտնելու ու, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի համար անվտանգություն ապահովելու հարցի շուրջ։ Բանակցում է հիմնականում, առավելապես ու, որպես կանոն՝ այն երկրի հովանու ներքո, որի նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում սեփական զինուժի տեղակայումը, որի դիմաց պատրաստ է Ադրբեջանին վճարել ամեն ինչ, և տարածաշրջանում իր միակ ու վերջին ռազմաբազան հյուրընկալող երկիրը պոլիգոնի վերածելը։

Այսինքն՝ իրականում այսօր գրեթե այնքան, որքան Լեռնային Ղարաբաղը, իսկ գուցե ավելին, քան Լեռնային Ղարաբաղը, անվտանգության խնդիր ունի Հայաստանը։ Եվ այս պայմաններում հարցը՝ արդյոք ղարաբաղյան հակամարտության բանակցություններում խոսվում է զիջումների՞, թե՞ փոխզիջումների մասին, քաղաքական չէ։ Այն նույնիսկ հռետորական չէ, այլ դարձվածաբանական է կամ էսթետիկական։ Ականջահաճո լինելու տեսանկյունից։ Որովհետև, երբ Հայաստանը Ռուսաստանին է զիջել սեփական ճակատագրի ու սեփական անվտանգության մասին որոշումներ կայացնելու իրավունքը, խեղկատակություն է մտածել, որ կարող է ոչ թե զիջել, այլ փոխզիջել, այսինքն՝ ոչ միայն տալ, այլ նաև ստանալ մի առևտրում, որի շահառուներից մեկը, իսկ գուցե՝ ամենագլխավորը Ռուսաստանն է։

Եվ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի անվտանգությունն ապահովվելու, իսկ իրականում՝ սպառնալիքի տակ է լինելու Ռուսաստանի կողմից, հենց այդքան ժամանակ Լեռնային Ղարաբաղը ենթարկվելու է պարբերական սպառնալիքների, իսկ իրերի նման դասավորության դեպքում հակամարտության կարգավորման որևէ լուծում դառնալու է Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դատավճիռը։

 

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված