Հայերեն


Իր կենացը չլսելու պատճառով տղամարդը դանակով այլանդակել է փեսայի դեմքը

Հասարակություն

1in.am

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ստյոպա Ա.-ի գործի դատական քննությունը:

70-ամյա Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժող Փայլակը Ստյոպայի փեսան է՝ քրոջ ամուսինը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ին Ստյոպա Ա.-ն իր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ կազմակերպված հոգեհացի արարողության ժամանակ բաժակաճառ է ասել, որի ընթացքում նրա քրոջ ամուսին Փայլակը ցուցադրաբար ընտանիքին հավաքել ու դուրս է եկել սրահից:

Փայլակի պահվածքից խորապես վիրավորված Ստյոպան օրեր անց՝ 2016 թվականի մայիսի13-ի կեսօրին՝ ժամը 12-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Ռուբինյանց 10 հասցեում գտնվող շենքի բակ, մտել է Փայլակի կրպակը ու դանակով հարված է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով դեմքի անջնջելի այլանդակում:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ստյոպան ու Փայլակը միմյանց քաշքշելով դուրս են եկել կրպակից, ընկել են մայթեզրին, և Փայլակին անզգուշաբար պատճառվել է նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք, գագաթոսկրի բեկորային կոտրվածք:

Ստյոպա Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդելով, որ ինքը դիտավորությամբ Փայլակին վնասվածք չի պատճառել, ամեն բան եղել անզգուշության ու պատահականության հետևանք:

Նախաքննական ցուցմունքում Ստյոպա Ա.-ն հայտնել է, թե քրոջ ամուսնու՝ Փայլակի հետ արդեն 15 տարի է՝ շատ վատ հարաբերությունների մեջ է՝ իրար հետ չեն խոսում:

2016 թվականի ապրիլի 30-ին իր կրտսեր եղբոր հուղարկավորությունից հետո Զեյթունի հանրակացարանների մոտի ռեստորաններից մեկում կազմակերպել է եղբոր հոգեհացի արարողությունը: Քրոջ ընտանիքն էլ է ներկա գտնվել:

Ինքը, որպես ավագ եղբայր, հացկերույթի ժամանակ ոտքի է կանգնել ու բաժակաճառ է ասել՝ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ հարգել ու ներկայացել են, խոսքի մեջ նաև ասել է, թե իր եղբոր ու քույրերի երեխաներին չի տարբերում ու չի տարբերի իր երեխաներից: Այդ խոսքերը դեռ չավարտած՝ Փայլակը ոտքի է կանգնել, ընտանիքի անդամներից բարձրաձայն պահանջել է վեր կենալ և դուրս գալ:

Փայլակի պահվածքի պատճառով ինքը ներկաների մոտ հայտնվել է վատ դրության մեջ: Փայլակին հետագա օրերին չի տեսել:

Մայիսի 13-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, իրենց շենքի բակում իր հովանավորությամբ կանգնեցված խաչքարի մոտ մենակ հաց է կերել, խմել է իր հետ այնտեղ տարած փոքր շշով օղին:

Հետո որոշել է գնալ հայրական տան այգի՝ խաղողի վազերը էտելու: Հայրական տունը Փայլակի բնակարանի հետ նույն շենքում է, այդ շենքի մի այլ բնակարանում էլ ապրում է իր ավագ որդին:

Հասել է այնտեղ ու այգու մոտ տեսել է թերթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ: Մտածել է, թե տղան կամ նրա ընտանիքից որևէ մեկը կարող էր դանակը այնտեղ թողնել, դանակը վերցրել է իր հետ: Որոշել է գնալ տղայի տուն:

Այգուց դեպի շենք տանող ճանապարհը անցնում էր Փայլակի կրպակի մոտով: Տեսնելով, որ Փայլակը կրպակում է, որոշել է ներս մտնել ու պարզել, թե եղբոր հոգեհացի արարողության ժամանակ ինչո՞ւ իրեն վատ պահեց, արհամարհական պահվածք դրսևորեց՝ իր խոսքի կեսից ընտանիքով դուրս գալով ռեստորանի սրահից: Թերթի մեջ փաթաթված դանակն էլ պատահաբար ձեռքին էր:

Իր հարցին Փայլակը պատասխանել է. «Դու իմ էրեխեքի համար սատկած ես»:

Նա հայհոյանքներ է տվել, մոտեցել ու խփել է իր դեմքին: Դրանից հետո ինքը չի հիշում, թե իր ձեռքի դանակը անզգույշ շարժման պատճառով ինչպես է դիպել Փայլակի դեմքին…

Ինքն ու Փայլակը միմյանց քաշքշել, «բրդբրդել» են, դուրս են եկել կրպակից ու երկուսով ընկել են գետնին:

Ընդհանուր ծեծկռտուքը տևել է մոտ տասը րոպե: Ընկնելուց հետո ինքն ու Փայլակը միմյանց չեն հարվածել: Դանակը Փայլակին դիպել է անզգույշ շարժումների արդյունքում, իսկ մնացած վնասվածքները առաջացել են վայր ընկնելու հետևանքով:

Ստյոպան նշել է, թե ինքն էլ էր վնասվածքներ ստացել, դեպքից հետո դիմել է բուժօգնության:

Երբ իրենք գետնին ընկած էին, ինչ-որ մարդիկ են մոտեցել, սկզբում Փայլակին են բարձրացրել, հետո իրեն: Ինքը դանակը ձեռքին գնացել է տղայի տուն, տանը մարդ չի եղել: Իջել է բակ, տեսել է, որ շտապօգնության ու ոստիկանության մեքենաներ են կանգնած: Ոստիկանների պահանջով իր ձեռքի դանակը գցել է գետնին…

Տուժող Փայլակը հայտնել է, թե դեպքի օրը Ստյոպան մտել է իր կրպակ, առանց որևէ բան ասելու՝ կրպակում գտնվող հարևանի տղային մի կողմ է հրել և դանակը «քաշել է» իր երեսին: Ստացած վնասվածքի պատճառով ինքը մեկ ամիս չէր կարողանում հաց ուտել:

Երբ Ստյոպան դանակը «քաշել է» իր երեսին, ինքը ձեռքով բռնել է դանակը, որ նա երկրորդ անգամ չխփի: Հետո իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին, իր գլուխը դիպել է ասֆալտին: Հարևան Անդրանիկն է վրա հասել, իրեն բարձրացրել, ինքը ուշաթափվել է…

Ըստ Փայլակի՝ Ստյոպան կրպակ է մտել «թշնամու նման», նա իրեն չի վերաբերվել որպես քրոջ ամուսնու: Ինքը տեսել է Ստյոպայի ձեռքի դանակը՝ երկար, հին, կեղտոտ, մաշված դանակ էր: Դեմքին սպի է մնացել դանակի հարվածից, վերքն այնքան խորն է եղել, նույնիսկ լեզուն է կտրել…

Փայլակը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ կնոջ կրտսեր եղբոր հոգեհացի արարողության ժամանակ Ստյոպան, որ արդեն մի քանի բաժակ խմել էր, բաժակաճառեր է ասել՝ իրեն «կպնող» նախադասություններով, օրինակ՝ առանց անուններ տալու ասել է, թե մարդիկ կան, որ սատանաներ են…

Քանի որ ինքն ու Ստյոպան 15 տարի է՝ խռով են, նրա հեգնական, վիրավորական խոսքերը ինքը վերագրել է իրեն, մտածել է՝ նա ավելի վատ բաներ կարող է ասել, հնարավոր է՝ վիճաբանություն լինի: Այդ պատճառով իր ընտանիքի անդամների հետ դուրս է եկել ռեստորանից…

Երբ օրեր հետո Ստյոպան մտել է իր կրպակ, նա հարևանի տղային մի կողմ է հրել, հարձակվել է իր վրա ու միանգամից, առանց խոսելու դանակի սուր շեղբով կտրել է իր դեմքի շրջանը՝ այտերն ու քիթը: Ինքը արագ կանգնել է, կարողացել է բռնել դանակը, որ Ստյոպան երկրորդ անգամ չհարվածի: Իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին…

Դեպքին ականատես վկան՝ Փայլակի հարևանի տղան, պնդել է, որ Ստյոպայի կրպակ մտնելը ու Փայլակին դանակով խփելը վայրկյաններ է տևել…

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժող Փայլակի դեմքի վնասվածքները զուգորդված են դեմքի անջնջելի այլանդակմամբ: Այդ վնասվածքները «գեղագիտական համընդհանուր պատկերացումների տեսակետից դեմքին վանող տեսք են տվել, դեմքի նկարագիրն աղավաղել են, հանդիսանում են տհաճություն պատճառող սպիներ: Դրանք դիմախաղը՝ միմիկան, դրա արտահայտչականությունը անսովոր են դարձրել, իրենց տհաճությամբ ուշադրություն գրավող փոփոխությունների են ենթարկել դեմքը: Տուժողի դեմքի աջ և ձախ կեսերի սպիները առանց պլաստիկ վիրաբուժական միջամտության չեն կարող վերանալ…»:

Դատարանը Ստյոպա Ա.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի ազատության մեջ գտնվող Ստյոպա Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը ուժի մեջ մտնի:

Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա Հովսեփյան
Ամենադիտված