Հայերեն


Ի՞նչ է կատարվում Վրաստանում. Տեսանյութ

Հասարակություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Վրաստանում քաղաքական իրավիճակը կրկին կարող է սրվել: Բանն այն է, որ ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո, Արևմուտքից սկսեցին ճնշումներ իրականացնել ներկայիս Վրաստանի իշխանության վրա, որպեսզի վերջինս ավելի ակտիվ սկսի գործել Ռուսաստանի դեմ, փաստացի բացելով «երկրորդ ճակատ» ընդդեմ Մոսկվայի:

Վրացիները մերժեցին այդ առաջարկը, հիմնավորելով, որ դրա արդյունքում Վրաստանը կարող է առհելի տնտեսական և քաղաքական կորուստներ ունենալ: Այդ դիրքորոշումը դրական էր ընկալվում նաև վրաց հասարակության մեծ մասի մոտ նույնպես:

2008-ի պարտությունից հետո, Վրաստանում ոչ ոք չէր ուզում նոր պատերազմի մեջ ներգրավվել:

Անցյալ տարի նույնիսկ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել էր Բիձինա Իվանիշվիլիի հետ և փորձել համոզել, որպեսզի վերջինս փոխի իր դիրքորոշումը, սակայն մերժում էր ստացել: Որի արդյունքում որոշում էր կայացվել, Վրաստանի բոլոր սորոսական շրջանակներին «քսի» տալ Իվանիշվիլիի դեմ:

Իսկ նույն տարվա հունիսին ԵՄ-ն մերժեց Վրաստանին տալ ԵՄ թեքնածուի կարգավիճակ, բացահայտորեն ակնարկելով, թե իբր այդ երկրում կա «օլիգարխներին զսպելու խնդիր»։ 

Այդ նույն ժամանակ Ուկրաինան և Մոլդովան այդ կարգավիճակը ստացան և դա այն դեպքում, երբ գրեթե բոլոր արևմտյան փորձագետները արձանագրում էին, որ Վրաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի կարգով ավելի մոտ էր եվրաստանդարտներին, քան Ուկրաինան և առավել ևս Մոլդովան:

ԵՄ–ի այս փարիսեական մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ երկրերեսանի են այդ կառույցի մոտեցումները այս, կամ այն երկրի հանդեպ:

Ուկրաինայում, փաստացի ձախողում արձանագրելուց հետո, ԱՄՆ-ում և ԵՄ-ում փորձում են Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացել:

Ըստ նրանց, չի կարելի թույլ տալ, որ Մոսկվան ռազմական հաջողություն արձանագրի ուկրաինական ճակատում, որովհետև դրանից հետո նա դա կկապիտալիզացնի դիվանագիտական հարթակում, ինչպես որ դա եղավ Յալտայում 1945-ին, պատերազմում նացիստական Գերմանիայի հանդեպ հաղթանակ տանելուց հետո:

Արևմուտքին չի հետաքրքրում, որ Ռուսաստանի դեմ նրանք պատերազմում են «մինջև վերջին ուկրաինացին» մոտեցմամբ, որտեղ, ըստ տարբեր գնահատականների, զոհվել են 120-ից մինջև 140 հազար ուկրաինացի:

Ավելին, նույնիսկ Ուկրաինայում են դա հասկացել, բայց չգիտեն, թե ինչպես դուրս գան այդ ողբերգական իրավիճակից: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է պատերազմի խորհրդանիշ, և եթե նա հաղթանակով դուրս չգա այս իրավիճակից, ապա ուկրաինացիները այդ չափ մահերը չեն ների նրան: Հիշեցնենք, որ նա նույնպես իշխանության եկավ ուկրաինացիներին խաղաղություն խոստանալով, սակայն իրականում բերեց մեծ և ողբերգական պատերազմ:

Եվ, ահա, Արևմուտքում որոշել են ակտիվացնել իրենց «փափուկ ուժի» գործիքները Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և հետխորհրդային այլ երկրներում:

Քանի որ այդ շղթայում «ամենաթույլ օղակը» Վրաստանն է, այդ երկրի այսօրվա իշխանությունները սկսել են բաց ձևով պայքարել Արևմուտքի այս քայլերի դեմ:

Որպես առաջին քայլ իշխանությունները որոշել են սորոսական խմբերին հարվածել ֆինանսական և բարոյահոգեբանական հարթակներում:

Նրանք պատրաստվում են ընդունել օրենք, այսպես կոչված «արտասահմանյան գործակալների մասին», որտեղ նշված կլինի այն դրույթը, եթե այդ դաշտում իրավաբանական անձը դրսից ֆինանսավորում ստանա, և այն գերազանցի իր ֆինանսական հոսքերի 20 տոկոսը, ապա այն պետք է համարվի «արտասահմանյան գործակալ» և իր հրապարակային բոլոր քայլերից առաջ պետք է հիշեցման կարգով հրապարակի դա:

Պետք է նշել, որ նման օրենք կա և Ռուսաստանում, և ԱՄՆ-ում: Ընդվ րում, ԱՄՆ-ի օրենքը ավելի խիստ բնույթ ունի, քանզի այն տարածվում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձերի վրա:

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք վերցրել են որպես հիմք ամերիկյան տարբերակը, բայց այն ավելի են մեղմացրել, դուրս թողնելով այդ սահմանափակումներից ֆիզիկական անձնանց:

Հասկանալի է, որ այս քայլից հետո Վրաստանի գրեթե բոլոր սորոսական շրջանակները պիտի աղմուկ բարձրացնեին: Հասկանալի է նաև այն, որ այդ քայլի դեմ պիտի բողոքեին նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնք բաց ֆինանսական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և ԵՄ-ից:

Սակայն այս քայլի դեմ պաշտոնապես և ամենակոշտ ձևակերպումներով հանդես եկան նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն, ինչը խիստ վտանգավոր է ներկայիս իշխանության համար: Ամերկացիներն այն տեսակետն են հայտնում, որ «այն ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի մյուսներին»։ 

Այսինքն, ըստ ամերիկացիների, գործակալների մասին օրինագիծը ԱՄՆ-ին անհրաժեշտ է, բայց Վրաստանին վնասակար, քանզի դրա արդյունքում Վաշինգտոնը զրկվում է այդ երկրում «փափուկ ուժի» գործիքի լիարժեք օգտագործման հնարավորությունից:

Իսկ դա նշանակում է, որ ներկայիս վրաց իշխանություններն ուզում են ապահովագրեն իրենց ամերիկյան բաց ճնշումներից, ինչը թուլացնում է Վրաստանի կախվածությունը ԱՄՆ-ից:

Վրաստանի իշխանությունները չէին գնա այս ծայրահեղ քայլին, եթե չտեսնեին, թե ինչ աստիճանի են փորձում օգտագործել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործոնը Արևմուտքում Թբիլիսիի վրա ճնշումներ իրականացնելու համար:

Հենց դրա համար էլ Վրաստանի իշխանություններն որոշեցին հատել Արևմուտքի «կարմիր գիծը», ինչի դիմաց, հավանաբար, այնտեղից կարող են ստանալ պատասխան մեծ հարվածներ:

Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին
Ամենադիտված