Հայերեն


ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ

Հասարակություն

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ։ Գրառումը՝ ստորև․

«ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ: Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է և մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով և միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից:

Նախ տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական ողջ գործողությունների ընթացքում եղել են ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքում, արձանագրել իրավիճակը:

Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք՝ ընտանիքներով, որոնց մեջ են անչափահաս երեխաներ, ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում։ Համալիրի տարածքում բնակվող անձանց շարքում են գործող և նախկին զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ծերեր, կանայք, մանկահասակ երեխաներ։ Արդեն իսկ առկա են դեպքեր, երբ ծերերի և անչափահասների շրջանում նկատվում են հիվանդացության դեպքեր։

Խնդրի վերաբերյալ դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հստակ պարզաբանում.

1․ ի՞նչ ժամկետներում է նախատեսվում լուծել ՊՆ նախկին շենքի բնակիչների կացարանի հարցը,
2․ որտե՞ղ են նախատեսում տեղափոխել անօթևան դարձած քաղաքացիներին,
3․ արդյոք գործո՞ւմ է նախարարության կողմից նշած վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պայմաններով:

Դիմել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ խնդրելով հնարավորություն ստեղծել ՀՀ ՊՆ նախկին շենքի տարածքում բնակվող անձանց վերադառնալու վարչական համալիրի տարածքում գտնվող իրենց նախկին բնակության վայր՝ մինչև իրավասու մարմնի կողմից վերջիններիս կեցավայրի հարցի լուծումը։

Քաղաքացիների ահազանգերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, փոխանցել վերջիններիս մտահոգությունն առ այն, որ իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը ոչնչացվել կամ անհայտացել է, իրենց նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք։

Նախարարից պահանջել եմ կատարել անհրաժեշտ քայլեր՝ հակաիրավական արարքներ կատարած ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ արդյունքների մասին տեղեկացնելով ինձ։

Ակնկալել եմ նաև պարզաբանում, թե ինչ իրավաչափ պահանջով է պայմանավորված, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելում են տարածքում երկրորդ վրան տեղակայելը, իսկ եթե նման պահանջ չկա կամ այն իրավաչափ չէ, խնդրել եմ արգելք չհանդիսանալ քաղաքացիների կողմից տարածքում վրաններ տեղակայելուն՝ մինչև իրավասու մարմինների կողմից քաղաքացիների կացարանի հարցի լուծումը։

Հետևողական եմ լինելու հարցի համապարփակ կարգավորմանը. մարդկանց իրավունքները չպետք է խախտվեն»:

«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա
Ամենադիտված