Հայերեն


Ալիևի նոր խամաճիկը. Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ արեց պետնախարարին

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում ներկայացրած պահանջից ընդամենը 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Արցախի նախագահն իր ուղերձը հրապարակել է կառավարության նիստում, որևէ կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել պետնախարարի պաշտոնանկության վերաբերյալ, միայն նշել է. «Մեզ բոլորիս և պետության բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետնախարարի պաշտոնից»։

Թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը սպառնում Արցախի դիմադրողականությանը, Արայիկ Հարությունյանն ընդհանրապես չի մանրամասնել, բառերի կույտ է երկնել, իբր չափազանց սիրում և գնահատում է Ռուբեն Վարդանյանին։

Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը, նույն նիստում չափազանց կոռեկտ է արտահայտվել, թե՛ Արցախի նախագահի, թե՛ ընդհանրապես իր քաղաքական հակառակորդների վերաբերյալ, փաստել, որ դրսից բավականին մեծ ճնշում է եղել և այդ դրսի ճնշումը չէր օգնում ներսում ունենալ իրավիճակ՝ ավելի արդյունավետ գործելու։

Միևնույն ժամանակ Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը փաստում է, որ Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ հեռանալ Արցախից, շարունակելու է իր հայրենանվեր գործունեությունը և որևէ պաշտոն նրան պետք չէր այն իրականացնելու համար։

Ըստ էության, արցախյան որոշակի շրջանակներ, որոնք տևական ժամանակ աշխատում էին պետնախարարի դեմ, կարողացան իրենց մարդուն առաջադրել պետնախարարի պաշտոնում և ազատվել Ռուբեն Վարդանյանի կաշկանդանքից։ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կնշանակվի պետնախարարի պաշտոնում։

Թերևս Վարդանյանի՝ բավականին կոռեկտ արձանագրումից հետո, Արցախում բողոքի գործողություներ չեն սպասվում, սակայն փաստն այն է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հերթական անգամ դարձան Ադրբեջանի խամաճիկը և կատարեցին Ադրբեջանի պահանջները։ Առավել ևս Հաագայի վճռից հետո, երբ Ադրբեջանը պարտադիր պետք է բացի Լաչինի միջանցքը, այժմ կտեսնենք, թե ինչ նոր պահանջներ է առաջ քաշել Իլհամ Ալիևը և ինչ նոր սպառնալիքներ է տալու, որից հետո ստիպված կլինենք փաստել, որ Լաչինի միջանցքի փակումը Ռուբեն Վարդանյանի անձով պայմանավորողները տարրական քաղաքական անգրագետներ են։

Աննա Կարապետյան

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան
Ամենադիտված