Հայերեն


Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները

Հասարակություն

ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Ռոմա Սահակյանի աշխատասենյակ մտնելիս առաջինն աչքի է զարնում «Լավագույն տարածքային ստորաբաժանում» գրությամբ փոխանցիկ դրոշը, որին վարչությունն արժանացել է 2022 թվականի արդյունքներով։ Պարզվում է՝ սա միակ խրախուսանքը չէ։ ԱԻՆ փրկարար ծառայության լավագույն վարորդ է ճանաչվել թիվ 54 (Կապանի) հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ Մարատ Հակոբյանը, ծառայության տարվա լավագույն հերթափոխ է ճանաչվել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի երրորդ հերթափոխը։ Այդ ամենը հանդիսավոր պայմաններում մայրաքաղաքում փետրվարի 4-ին ստացել են փրկարարական ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի ձեռամբ։ Ինչ խոսք, տարին բարեբեր էր մարզային ծառայության համար, և այս հրապարակումով պատեհ եմ համարել նախևառաջ ծառայության ղեկավարին ներկայացնել։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը 2022 թ. մայիսից ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Ռոմա Սահակյանը՝ պետի պաշտոնակատարի կարգավիճակով։ Սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1990-1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2022 թվականից ծառայության է անցել  փրկարար ծառայությունում՝ ավագ սպա, այնուհետև՝ հերթափոխի պետ, օպերատիվ բաժնի պետ, Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ։ Միով բանիվ, անցել է ծառայողական բոլոր աստիճաններով։

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը սպասարկում է աշխարհագրական ռելիեֆով բարդ մի տարածաշրջան՝ Ագարակի մաքսակետից մինչև Սիսիանի զանգեր, ունի հինգ ստորաբաժանում՝ Կապանի թիվ 54, Գորիսի թիվ 55, Սիսիանի թիվ 57, Քաջարանի թիվ 58 և Մեղրու թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատները, ընդ որում՝ վերջինիս կազմի մեջ է մտնում Ագարակի հենակետը: Վարչությունն ունի 35 միավոր տեխնիկա՝ ծառայողական, օպերատիվ, փրկարարական, հրշեջ ավտոբաք և այլն:

Փրկարար ծառայությունը միշտ արտակարգ իրավիճակների պայմաններում է գործում։ Բայց հատկապես վերջին չորս տարում լարվածությունը հասել էր առավելագույնի՝ նախ կորոնավիրուսի համավարակ էր, այնուհետև՝ 44-օրյա պատերազմ։

Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես էր ծառայության մեքենան շրջում  քաղաքում և մարդկանց հիշեցնում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էր պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար։ Նաև ախտահանումներ էին կատարում մարզի հանրային այն վայրերում, որտեղ բնակչության կուտակումներ էին լինում։

Ռոմա Սահակյանը պատմում է, որ ամենալարված ծառայությունը 44-օրյա պատերազմի ժամանակ էր. ծառայության փրկարարները մասնակցել են դիերի որոնմանը և աճյունների տեղափոխմանը Գորիսի ու Կապանի բժշկական կենտրոններ։

2020 թ. Կապանի հրշեջ-փրկարարները հերթապահություն են կատարել Ներքին Հանդ գյուղում, իսկ Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի աշխատակիցները 2022 թ. մեծ աշխատանք են կատարել Նորավանի զորամասի տարածքում։ Երբ հրետակոծությունները շարունակվում էին, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել, մի սպայի դի դուրս բերել կրակային գոտուց։

Ամռանն արտակարգ պատահարներից տարածված են հրդեհները. 2022-ին մարզում գրանցվել է 403 հրդեհի դեպք, նախորդ տարվա 389 դեպքի համեմատությամբ: Թեև հրդեհների դեպքերն աճել են 14-ով, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ընդգծեց 2021 թ. Մեղրիում՝ «Արևիք» ազգային պարկում տեղի ունեցած հրդեհը, որ տևեց շուրջ երկու շաբաթ: Հրդեհաշիջմանը ներգրավված էին նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռները:

 

«Հրդեհի դեպքում առավել դժվար է սահմանամերձ համայնքներում, երբ կան չեզոք գոտիներ, ականապատված տարածքներ․ նման դեպքերում պետք է լինել ծայրաստիճան զգույշ, քանզի կարող ես հայտնվել ականապատված դաշտում կամ հայտնվել թշնամու կրակի տակ», - մանրամասնում է մեր զրուցակիցը և հավելում՝ գոնե լավ է, որ 2022-ին հրդեհներից տուժածներ չկան, 2021-ին հրդեհներից տուժել է մեկ քաղաքացի:

Այնուամենայնիվ, ի՞նչն է հուզում ամենից շատ մարզի փրկարարական աշխատանքները կոորդինացնող Ռոմա Սահակյանին. «Անտարբերությունն է գլուխ բարձրացրել, վարորդները մեկը մյուսին չեն զիջում, շտապողականությունը, օրենքին չենթարկվելը մարդու տունը կարող է քանդել: Վարորդներ կան, որ չեն ենթարկվում ոչ փրկարարներին, ոչ ճանապարհային ոստիկանությանը, իսկ նման վերաբերմունքը հանգեցնում է մի բարդ իրավիճակի, որ կաթվածահար է անում երթևեկությունը: Մյուս կողմից էլ գերբեռնված բեռնատարների պատճառով  մեր տեխնիկան է շարքից դուրս գալիս: Պատահել է՝ մեր տղաները 72 ժամ աշխատել են մեքենաներն արգելափակումից հանելու, իսկ մինչ այդ երեխաներին, կանանց առաջնահերթ կարգով տեղափոխել ենք տաքացման հենակետ, որտեղ նրանց սուրճ ու թեյ ենք հյուրասիրում»:

Ընդ որում՝ հենակետերը, որոնք տեղադրված են Վերին Խոտանան, Աղվանի, Շինուհայր և Գորայք համայնքների վարչական տարածքներում, շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: 2022 թվականին Աղվանիի հենակետն ունեցել է 67 ելք, արգելափակումից հանել՝ 325 մեքենա, Վերին Խոտանանը՝ 69 ելք՝ 345 ավտոմեքենա, Շինուհայրի հենակետը՝ 30 ելք՝ 126 ավտոմեքենա, Գորայքի հենակետը՝ 17 ելք՝ 314 ավտոմեքենա: Այս համատեքստում զրուցակիցս նշում է, որ համագործակցում են մարզի ճանապարհաշինարարական կազմակերպությունների, ճանապարհային ոտիկանության, Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, զինվորական կառույցների հետ:

Տարվա ընթացքում վարչության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների մայրաքաղաքում, նաև արտերկրում՝ մասնավորապես, Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ծառայության երկու ծառայող Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազում մասնակցել են «Լեռնային պատրաստություն. նախնական լեռնային պատրաստությունից մինչև 3-րդ կարգի լեռնագնաց» թեմայով փրկարարական ծառայողների վերապատրաստման դասընթացին: Մի այլ դեպքում Կապանի թիվ 54 ՀՓՋ-ից երկու ծառայող Չեխիայում՝ Վիշկոֆի ռազմական հետազոտական կենտրոնում, մասնակցել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային և կենտրոնական ոլորտում համագործակցություն ծրագրի շրջանակում իրական գործոնների կիրառման վերաբերյալ դասընթացին:

«Արդյո՞ք ծառայությունն ապահովված է կադրերով» հարցի առնչությամբ փոխանցեց, որ հիմնականում ապահովված են, միայն  Մեղրու և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներում վարորդների թափուր տեղեր կան։ Երևույթը բացատրեց նրանով, որ վարորդները նախընտրում են աշխատել Ագարակի և  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում, որտեղ աշխատավարձը համեմատաբար բարձր է։ «Նաև չեմ մեղադրում, երիտասարդ ընտանիքներ կան, վարկեր են վերցրել, վարկային պարտավորություններ պիտի կատարեն»,- ավելացնում է Ռ. Սահակյանը:

Այնուամենայնիվ, զրուցակիցս խնդրեց մեր թերթի միջոցով մարդկանց փոխանցել, որ այդ երկու տարածաշրջանի փրկարար ծառայությունները վարորդների կարիք ունեն և աշխատանքի ընդունման պայմաններին կարող են ծանոթանալ փրկարար ծառայության Սյունիքի վարչությունում։

Հետաքրքիր բնորոշում տվեց մեր զրուցակիցը իրենց մասնագիտությանը. «Մեզ մոտ դժվարն առաջին երկու ամիսն է, երբ արդեն հարմարվում ես դժվարություններին, աշխատանքը դառնում է «հոբբի», ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն ես սկսում գնահատել իրավիճակը»։

Վերջում հավելենք, որ ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության և միգրացիոն ծառայության միաձուլման արդյունքում ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)։ Ներկայումս գործող Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդառնա փրկարար ծառայություն։ Այդ վերակազմավորման հիմնավորման մեջ ասվում է՝ ԱԻՆ-ի գործառույթները ՆԳՆ-ին վերապահելը պայմանավորված է աղետների ու այլ ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական կարողությունների փոխլրացման ու կառավարման, ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակահարմարությամբ։

Սպասենք նոր զարգացումների…

ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հանդիպումը՝ թիմակիցների հետ Մենք՝ զինվորականներս, գալու ենք իշխանության և խիստ պատժելու ենք Ադրբեջանի հետ առևտուր անողներին. Արշակ ԿարապետյանՉե՛նք մասնակցելու հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններին. Խաչիկ Ասրյան Ընտրություններին մեր մասնակցության քաղաքական հենքը. Էդմոն Մարուքյան Ինչպես է Չինաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը փոխում շրջակա անապատը Սամվել Կարապետյան. «Շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» մեծ պատասխանատվություն կստանձնի Հայաստանի թռիչքային զարգացումն ապահովելու համար» Ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրն ամենամրցակցայինը լինի տարածաշրջանում. Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, դժվար է հասնել միասնության․ Աննա ԿոստանյանՌոբերտ Ամստերդամը պահանջում է հետ վերցնել ԱՄՆ սենատորների նամակները, որոնք ուղղված են հայ ընդդիմադիր առաջնորդի դեմ Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք. Գագիկ ԾառուկյանՎերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում Մեր քայլերը հեղափոխական են լինելու, գալիս ենք հանուն հայերի․ Սամվել Կարապետյան Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը. Տեր Եզրաս արք. Ներսիսյան Քաղաքացիական հասարակության պայքարը տալիս է իր արդյունքները․ Ցոլակ Ակոպյան Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ադրբեջանը հողին հավասարեցրեց Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, ԱԳՆ-ն ձայն չհանեց, խաղաղություն չի բերի. Էդմոն Մարուքյան Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության արդյունքում Շիրակի մարզում իրականացրել ենք գյուղատնտեսական լայնածավալ աշխատանքներ. Մարտուն ԳրիգորյանՏնտեսական ճնշումների խորքում. քաղաքական ընտրության գինը Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Ջահերով երթը որպես քաղաքական ազդակ՝ հիշողության և ընտրության միջև Ընդդիմադիր դաշտի միավորումը չստացվեց ամբիցիաների պատճառով. Էդմոն Մարուքյան Թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի. Ա. ՉալաբյանԳլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» «Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Մեր որդիական պարտքն է՝ աննահանջ կերպով սատար կանգնել Վեհափառ Հայրապետին. «Փաստ» Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ» Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Հակամարտnւթյան 40 օրվա ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը hարվածել են 2 հազար էներգետիկ օբյեկտիԹոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
Ամենադիտված