Հայերեն


Թող մնան կառավարեն։ Թող լուծում գտնեն Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի

Քաղաքականություն

Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդիմություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։ Վախենամ թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ո՛չ ակնհայտ ձեռքբերում կա, ո՛չ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրավորված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։ Այն արատները, որ ձեռք բերեց Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը 4-րդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով։ Բայց ի՞նչ էր անելու այս կառավարությունը, որ չի անում։ Կառավարման որակի հարցը մարդկանց առանձնապես (մի քիչ շատ են գողանում-մի քիչ պակաս են գողանում) չի հուզում։ Ինչպե՞ս է լուծվելու խաղաղության հարցը։ Ինչպե՞ս է լուծվելու (եթե բանը դրան հասավ) պատերազմի հարցը։ Խաղաղության հարցի իրենց պատասխանը գոնե ինձ համար քիչ թե շատ պարզ է. առանձնապես չէին էլ թաքցնում։ Բայց պատերազմի հարցը, այսինքն՝ հաջող պատերազմելու հարցը մնում է բաց։ Ավելի ստույգ՝ հայրենիքը պաշտպանելու խնդիրը, որովհետեւ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։ Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ ու սպիտակ բռունցքները ու կապտած շուրթերով բարբառել. թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության ոլորտն է։ Ես անկեղծորեն վախենում եմ պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց (անպատվաբեր մեղադրանք է), բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։ Որ, ազգային միասնության հոխորտանքով այսօրվա կառավարիչները ուղիղ գծով տանում են դեպի ազգային պառակտում։ Մանր կուսակցությունների համերաշխությամբ կուրացած՝ դեպի ժողովրդի հատվածների ու սոցիալական շերտերի, խմբերի պառակտում։ Կամ՝ պառակտման խորացումևէությունը չի փոխվում։ Կոմպլեքսավորված լինելով իշխանության գալու եղանակից, խեղդվելով այն գիտակցությունից, որ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանության պատասխանատվությունը իբրեւ սատկած շուն է կախել Քոչարյանի վզից, վերջապես կռահելով, որ երեք տերությունները իշխանափոխության այդ եղանակին համաձայնել են համաձայնագրի ստորագրումը արագացնելու պայմանով, շփոթված լինելով Սամվել Բաբայանի պահվածքից (որ իրենց հետ վարվում է այնպես, ինչպես իրենք Լ. Տեր-Պետրոսյանի հետ), և այս հոգեվիճակում բյուջեն լցնել են ջանում միջոցների մեջ խտրություն չդնելով, ձեռքի հետ ծախելով Հայաստանում մնացածը, ձեռքի հետ մարդիկ են ձերբակալում եւ բաց թողնում ու սպասում… Սպասում, որ աշխարհում, տարածաշրջանում մի մեծ, գոնե միջին մի աղետ, մի պատերազմ լինի, որը, գուցեեւ նպաստավոր լինի Ղարաբաղի համար։ Գուցե լինի։ Գուցե չլինի։ Մեր հազարուկեսամյա պատմությունը ցույց է տալիս, որ չի լինում։ Եթե 1500 տարին քիչ է եղել դա հասկանալու համար, 100 օրը չի օգնի։ Այնպես որ, պետք է ժամանակ տալ կառավարիչներին։ Հնարավորություն տալ փորձել «կոշտ» տարբերակը։ Եվ հնարավորություն չտալ ձախողումը բարդել ուրիշների վրա։ Հայաստանի ներքաղաքական կյանքը այս ճակատագրական ամիսներին չի կարող իրեն թույլ տալ ղեկավարվելու «ընդդիմություն-իշխանություն», «պայքար իշխանության համար» հասկացություններով։ Խորապես մերժելով «ազգային առանձնահատկություն», «ազգային համաձայնություն», «համազգային թեկնածու» եւ այս շարքից ալյեւայլ հակագիտական, բնության մեջ ու հասարակական կյանքում չհանդիպող հասկացությունները, չեմ կարող սակայն չարձանագրել, որ առանձնահատուկ պահ է այսօր մեր ժողովրդի կյանքում, եւ առանձնահատուկ ճգնաժամ է մեր պետականության ձախորդ ընթացքի սակավաթիվ կայացած հատվածներից մեկում,և եւ այս պահին մերժելի է ինձ համար իշխանափոխության, իշխանաձգտման դասագրքային նորմը։ Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում գտնեն Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։ Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, 1998 թ․

 

Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել
Ամենադիտված