Հայերեն


Ըստ հարցման արդյունքների, Վարդանյանի ցուցանիշը գերազանցում է նաև Փաշինյանի ցուցանիշին

Քաղաքականություն

Օրերս GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը:

Հարցվածները Հայաստանի և Արցախի քաղաքացիներ են: Նրանց 90.4 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ 3.2 տոկոսը հակառակ տեսակետն ունի:

Բանն  այն է, որ դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին 80.4 տոկոսն էր բառացում այն, իսկ 3,2 տոկոսի կարծիքն անփոփոխ է: Ստացվում է, որ հարցման մասնակիցների թիվն աճել է 10 տոկոսով:

Սա միանշանակ հասարակության այն հատված է, ով համարում էր, որ ինքը չի զբաղվում քաղաքականությամբ, անհաղորդ էր հայրենակիցների խնդիրներին:  Իսկ հիմա այդ մարդկանց Լաչինի միջանցքի շրջափակումը տարավ հեռավոր 90-ականներ: 

Նորից հիշեցին հացի չեկով գնումները, սննդի համար անվերջ ձգվող հերթը, Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, փայտի վառարանները, ցուրտ դպրոցները և այլն:

30 տարվա նահանջն արթնացրել է մարդկանց հուշերը և հոգեհուզական մակարդակում ստպել է անհաղորդ չլինել այն դժվարություններին, որոնք մի ժամանակ ապրել են նաև իրենք: Այս նույն մարդիկ արդեն զբաղվում են նաև քաղաքականությամբ, մասնակցում են նաև քաղաքական գործիչների վարկանիշների վերաբերյալ հարցմանը:

 Հաճախ են կատակում, որ 90-ականներին լույս չկար, բայց հույս կար: Այդ հույսը բնակչությունը կապում էր հայոց բանակի, կամավորի և իհարկե ուժեղ հրամանատարների հետ, որոնք պատմական հողերն ազատագրելուց հետո պիտի լինեին իրենց անվտանգության երաշխավորը և որ ամենակարևորն էր թշնամուց վախ չունեին, չէին կարող զիջել, ընկրկել:

Նահանջը նրանց համար չէր և քաղաքացին դրանում վստահ էր: Հիմա էլ Արցախում ավելի շատ վստահության են արժանացնում հստակ կողմնորոշում ունեցող քաղաքական գործչին:  

Այս դեպքում հասրակությունն այդ կերպարը տեսնում է Ռուբեն Վարդանյանի մեջ, քանի որ նա առիթ չի ունեցել արդրբեջանցիների առաջ, որևէ հարցում ընկրկելու, լռելու, որևէ գործողության կոշտ գնահատական չտալու:

Հիմա էլ, հաշվի առնելով մի շարք գործոններ, խոսում է նույնիսկ ուժով պայքարի մասին: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ, ըստ հարցման արդյունքների, Վարդանյանի ցուցանիշը գերազանցում է նաև Փաշինյանի ցուցանիշին: Նիկոլ Փաշինյանին վստահողների թիվն էականորեն նվազել է, եթե հատկապես հաշվի առնենք, որ  2018թ-ին բոլոր հարցումներով հատում էր 90 տոկոսի շեմը:

Հիմա դա նվազել է ընդհանուր առմամբ ոչ կամային, զիջելու և վախենալու և հաճախ ստելու, ապա արդարանալու քաղաքանության  արդյունքում:

Հայաստանում ևս պատկեր է փոխվել: Այն անձն, ով հայտարարում էր, որ «չշշկռեն», ինքն է գլխավոր գերագույն հարմանատարն, այսօր դիքերը զիջում է իր իսկ թիմակցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Վերջինիս որևէ հարթակում, դեռ որևէ խնդիր ի  օգուտ Հայաստանի Հանրապետության չի լուծել՝ հնարավոր հանդիպումներից  խուսափել է, որոշ բանակցություններ էլ ակնհայտորեն տապալվել են:

Գուցե թի՞մն է ցանկանում, որ Միրզոյանի վարկանիշը բարձրանա: Օրերես իշխանության խոսափողը հանդիսացող Դանիել Իոաննիսյանն առանձնացրել էր արտաքին քաղաքականության գրանցած դրական ցուցանիշները, որոնք կորցրածի համետատ էականորեն նվազ են և նույնիսկ, որպես այդպիսին, ցուցանիշ համարել չի կարելի:

Օրինակ ԵՄ դիմտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին, համեմատել Մինսկի խումբի փաստացի անգործունակ դարձնելու հետ, առնվազն կամ չիմացության արդյունք է, կամ էլ ձգտում է մանիպուլյացնել հասարակությանը:

 Այս ամենի հաջորդ քայլն էլ լինելու մեդիա տիրույթում Միրզոյանին առաջ մղելը, որը գուցե ՔՊ թիմի ներսում,  հաջորդ խորհրդարանական ընտրություններում վճռորոշ դեր ունենա:

Աննա Ավետիսյան

Հայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում
Ամենադիտված