Հայերեն


ԱՄՆ-ում պատրաստվում են դոլարի անկմանը

Հասարակություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թունդ բանավեճի ֆոնին, թե արդյոք Կիևին ամերիկյան տանկեր պետք է մատակարարվեն, և եթե այո, ապա որքան, կորել է մեր օրերի հիմնական հարցը` իսկ ԱՄՆ-ն ի՞նչ գործ ունի Ուկրաինայում։ Չէ, լուրջ:
Հասկանալի է, որ խոսքը «երիտասարդ ժողովրդավարության» պաշտպանության մասին չէ։ Խոսքը ռեսուրսների մասին է։ Բայց որն է այդ ռեսուրսը:

Այո, ամերիկյան կորպորացիաները գնել են Ուկրաինայի գյուղատնտեսական հողերի մեծ մասը, և դրանք իսկապես լավ, պարարտ հողեր են։ Այո, հետաքրքրություն կա ուկրաինական տիտանի նկատմամբ. դա ռազմավարական հումք է ամերիկյան արդյունաբերության համար։
Վաշինգտոնի համար օգուտն այն է, որ այժմ նույն ժողովրդի ներկայացուցիչները միմյանց դեմ պայքարում են բուն ռուսական հողերում։ Աշխարհաքաղաքական շահույթն այստեղ ակնհայտ է։

Սակայն միթե՞ հանուն նման փոքր մասնավոր շահույթի Վաշինգտոնը պատրաստ է համաշխարհային պատերազմի ռիսկի գնալ` հարվածի տակ դնելով անգամ սեփական բնակչությանը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ուկրաինական հակամարտության հրահրումը պատառ-պատառ է անում Արևմուտքի տնտեսությունը և սեպ խրում Սպիտակ տան ու նրա վասալների միջև։

Ամերիկացի հայտնի տնտեսագետ Փոլ Քրեյգ Ռոբերտսը հետաքրքիր բացատրություն է տալիս` թե ինչու են Նահանգներն այդքան կառչել Ուկրաինայից։ Նրա հոդվածը կոչվում է «Վաշինգտոնի իշխանությունը դոլարին զուգահեռ կթուլանա»։ Նա հանրության ուշադրությունն է հրավիրում Սաուդյան Արաբիայի՝ նավթի դիմաց վճարման համար ոչ միայն ԱՄՆ դոլար, այլև այլ արժույթներ ընդունելու վերջին որոշման վրա։ Հետաքրքիր է, ի դեպ, որ ամերիկյան ԶԼՄ-ները մեծամասամբ անտեսել են այս լուրը։

Ռոբերտսը կարծում է, որ այս իրադարձությունը նավթադոլարի այն տեսակի ավարտն է, որն ամերիկյան վարչակազմը ստեղծել է կես դար առաջ: Այն ժամանակ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ խիզախ գեներալ դը Գոլը պահանջեց ամերիկացիներից Ֆրանսիային հանձնել տասնվեց ու կես հազար տոննա ոսկի՝ երկրի ազգային բանկում կուտակված մեկուկես միլիարդ դոլարի դիմաց՝ պաշտոնական փոխարժեքին համապատասխան։ Դը Գոլից վրեժ լուծեցին՝ կազմակերպելով 68-ի մայիսը, բայց ստիպված էին տալ ոսկին:
Անմիջապես պարզ դարձավ, որ այդպես ապրել չի կարելի, այլապես աշխարհի բոլոր երկրները ոսկու համար հերթ կկանգնեն:

Արդեն 1971 թվականին նախագահ Նիքսոնը վերացրեց ոսկու ստանդարտը։ Ինչպես այն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջոն Քոնոլին իր ֆրանսիացի գործընկերոջն ասաց՝ «այսուհետ ամերիկյան դոլարը մեր արժույթն է ու ձեր խնդիրը»։
Փոխարենը Նիքսոնը սաուդցիների հետ պայմանավորվել էր, որ նրանք նավթը միայն ամերիկյան արժույթով կվաճառեն։ ԱՄՆ դոլարն ապահովագրվել էր մոլորակի ամենապահանջված ածխաջրածնի տեսքով։ Սա տարիներով ապահովեց դրա հիմնական համաշխարհային արժույթի կարգավիճակը: Հիմա այս դարաշրջանը մոտենում է ավարտին։ Կարծես աշխարհի բոլոր երկրներում գիտակցել են, որ դոլարն իրենից խնդիր է ներկայացնում։

Նախկինում բոլորին դոլար էր պետք` նավթ գնելու և դրանով իրենց խնայողությունները պահելու համար։ Հիմա աշխարհի պատկերը փոխվում է։ Չինաստանն ու Ռուսաստանը նավթի հաշվարկները սկսում են անել ռուբլով ու յուանով։ Հնդկաստանը մտածում է Ռուսաստանից ռուփիով նավթ գնելու մասին։ Սաուդցիների դեմարշը նույն տրամաբանության մեջ է։
Ինչ վերաբերում է դոլարով կամ ամերիկյան արժեթղթերով խնայողություններին, ապա այստեղ շատ երկրների մոտ դեռ քսան տարի առաջ կասկածներ կային։

Սեպտեմբերի 11-ի խորհրդավոր ահաբեկչությունից հետո, որը հրահրեց ԱՄՆ ռազմական ագրեսիան Մերձավոր Արևելքում, այդ նույն ծոցի միապետությունները սկսեցին ակտիվորեն ներդնել նավթի գերշահույթները ոչ միայն դոլարի մեջ, այլև հայրենի անապատներում: «Հազար ու մի գիշերի» հեքիաթների պես այնտեղ սկսեցին աճել գերժամանակակից քաղաքներ, կառուցվեցին աշխարհի ամենաբարձր երկնաքերերը, ամենաշքեղ շատրվանները և անցկացվեցին պատմության մեջ ամենաթանկ աշխարհի առաջնությունները:

2007-2009 թվականների «Մեծ անկումից» հետո դոլարային համակարգը ևս մեկ անգամ ճոճվեց: Չինաստանը սկսեց կրճատել ամերիկյան պարտքի մեջ իր ներդրումների ինտենսիվությունը։ Չնայած ԱՄՆ-ի հետ տնտեսական սիմբիոզին, այնտեղ նույնպես սկսեցին ավելի ու ավելի շատ գումար ներդնել երկրի և ներքին շուկայի զարգացման մեջ։ Այստեղից էլ՝ բնակարանաշինության հսկայական ծավալներ, հազարավոր կիլոմետրեր գերժամանակակից մայրուղիներ և երկաթուղիներ, թանկարժեք օլիմպիադաներ։ Այս ամենը՝ արտադրությունը ներքին սպառողի վրա վերակողմնորոշելու և անվստահելի դոլարից տնտեսության կախվածությունը նվազեցնելու համար։

Ուրիշ ումի՞ց էր կարելի գումար քաշել ամերիկյան տաբատը պահպանելու համար: Եվրոպայից, իհարկե։ Բայց Եվրոպայի բարեկեցությունը խաթարվեց սկզբում դաժան կորոնավիրուսային լոքդաուններով, իսկ հետո՝ հակառուսական պատժամիջոցներով։ Գուցե նրանք ուրախ կլինեին աջակցել հեգեմոնին և դոլարի մեջքին կանգնեին, բայց դրա համար ուղղակի միջոցներ չկան։
«Էներգակիրների գների աճն ու համաշխարհային ակտիվության դանդաղումը «կերան» եվրոպական ամենազարգացած երկրների, այդ թվում՝ Գերմանիայի ավելցուկն ու նույնիսկ կուտակված պահուստները, – չարախնդրությամբ արձանագրում է ֆրանսիական Atlantico-ն։

Այսպիսով, ամերիկացիները կորցրել են վճարային հաշվեկշռի դեֆիցիտի ֆինանսավորման երրորդ կարևոր աղբյուրը»։
Այսօր վերլուծաբանները որպես դոլարի գլխավոր սպառնալիք նշում են համաշխարհային առևտրի անցումը ազգային արժույթներով հաշվարկների, ինչպես նաև նոր պահուստային արժույթների ստեղծումը, որոնք ճնշում կգործադրեն «ամերիկացու» վրա։
Շատ խոստումնալից է թվում ԶԼՄ–ներում շրջանառվող՝ Ռուսաստանի ու Իրանի կողմից սթեյբլքոյնի ստեղծման գաղափարը։ Դա ոսկով ապահովված կրիպտոարտարժույթ է: Հետաքրքիր է այս առումով նաև Հարավային Ամերիկայի երկու խոշորագույն տնտեսությունների` Բրազիլիայի ու Արգենտինայի նախաձեռնությունը` ստեղծել միասնական արժույթ` sur։ Բրազիլիայի նախագահ Լուլան առաջարկել է զարգացնել այս գաղափարը և միասնական արժույթ ստեղծել ԲՐԻԿՍ–ի անդամ երկրների համար: Հաշվի առնելով, որ այս բլոկը ներառում է աշխարհի խոշորագույն տնտեսությունները, դա կարող է իրական հակակշիռ ստեղծել ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Մինչդեռ ԱՄՆ-ում դոլարի նկատմամբ «էքզիստենցիալ սպառնալիք» են համարում չինական ռենմինբը, որը մենք սովոր ենք յուան անվանել։ Նրանց հատկապես անհանգստացնում են չափազանց հարմար և արագ թվային վճարային ծառայությունները, որոնք հաջողությամբ զարգանում են Չինաստանում։ Դրանք գրավում են սպառողներին ամբողջ աշխարհում:
Ռուսաստանն այս առումով նույնպես մեծ առավելություն ունի՝ ներքին թվային վճարային համակարգերը շատ ավելի հարմար և արագ են, քան ամերիկյանը։

Փոլ Քրեյգ Ռոբերտսը, որն իր հոդվածում դոլարն անկման է դատապարտել, պնդում է, որ միջազգային հաշվարկներում դրա մասնաբաժնի նվազումը կհանգեցնի «ԱՄՆ-ում խիստ խնայողության ռեժիմի»։ Այսինքն՝ աղքատության և անկման, եթե իրերն իրենց անուններով կոչենք։

Վերադառնալով Ուկրաինայի հարցին։ Այսօր Վաշինգտոնի համար իր արժույթին աջակցելու միակ միջոցը (և դրա հետ մեկտեղ՝ տնտեսությունը և ապրելակերպը պահպանելու) ռազմական ագրեսիան է։ Քաոսը Եվրոպայում, որը հրահրվել է Ուկրաինայի օգնությամբ, որոշ ժամանակով վերածում է դոլարը «անվտանգ նավահանգստի», ուր հոսում են կապիտալները։
Հետևաբար, պետությունները մինչև վերջ կտանջեն Ուկրաինային: Նրանց դա պետք է, որ «խիստ խնայողության ռեժիմի» չանցնեն։ Խեղճ ուկրաինացիները կմահանան ճակատում, որ մահացած սպիտակ նախագահների դիմանկարները չվերածվեն զուտ կտրված թղթի կույտի։

Այս մասին դեռ ամռանը գրել է նշանավոր ամերիկացի բազե Ռոբերտ Կագանը՝ Վիկտորյա Fuck the EU Նուլանդի ամուսինը. ԱՄՆ-ի հրաժարումը ռազմական ագրեսիայից և միջամտություններից անմիջապես երկիրը անկման և քաոսի կհասցնի:
Դրա համար էլ Վաշինգտոնը չի կարողանա կանգ առնել Ուկրաինայի վրա։ Դրա հաջորդ ռազմական թիրախը կլինի Չինաստանը, որն ԱՄՆ դոլարի համար «էքզիստենցիալ սպառնալիք է»։

armeniasputnik.am

Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին
Ամենադիտված