Հայերեն


Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալի նոր վարկածը

Հասարակություն

«ԱՌԱՋԻՆ»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մոտ 4 ամսվա ընդմիջումից հետո շարունակվեց Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրան Ա.-ն մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսրայելի մասից: Նա կալանքի տակ չէ:

26 հատորից բաղկացած քրեական գործում առկա ապացույցները դեռ հետազոտման փուլում են:

Դատական այս նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարանին դիմեց՝ մեղադրանքի համաձայն՝ իր պաշտպանյալ Իսոյի «զոհի»՝ Մովսես Ներսիսյանի մեքենայի ճակատագրի հարցով: Պաշտպանն ասաց, թե մեքենան, տևական ժամանակ նախաքննական մարմնի որոշմամբ գտնվելով անգործ ու անտեր վիճակում, կքայքայվի, դա Մովսեսի որդո՛ւ նկատմամբ է «պատիժ», պետք է մեքենան հանձնել նրան: Նախագահողը պաշտպանին հիշեցրեց, որ դատարանը այդ հարցին կարող է անդրադառնալ միայն դատական ակտ կայացնելու ժամանակ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց. «Չորս ամիս ա՝ դատական պրոցես չենք անում, ինչո՞ւ»:

Ապա նա, ով նախկինում պնդում էր, թե բոլոր վկաների ներկայությունը պետք է ապահովել դատարանում, որ ինքը կարողանա հարցեր տալ, հիմա հայտարարեց, թե ուզում է, որ համառորեն չներկայացող վկաների ցուցմունքները հրապարկվեն, որպեսզի դատական քննությունը նորից չձգձգվի. «Ես գիտեի, որ վկաները չեն գալու»:

Դատարանը հրապարակեց վկա Հակոբ Ա.-ի ցուցմունքը, ով տաքսու վարորդ է եղել: Ըստ դատարանի հարցման պատասխանի՝ այս վկան 2016 թվականի փետրվարի 20-ին հատել է ՀՀ սահմանը և մեկնել Ռուսաստան:

Հակոբն իր նախաքննական ցուցմունքում նշել է, թե մեքենա է գնել ու տաքսի-ծառայություն է մատուցել: Քանի որ բնակվել է «Զվարթնոց» օդանավակայանից ոչ հեռու, երեկոյան ու գիշերային ժամերին գնացել է օդանավակայան, մեքենան կանգնեցրել է անվճար կայանատեղիում, ինքը գնացել է ժամանման սրահ և իր համար ուղևորներ է գտել:

2014 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը՝ հենց կեսգիշերին, գտնվել է օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ, երբ իրեն է մոտեցել մի տղամարդ ու ասել է, թե տաքսի է պետք: Ինքը նրան ասել է, որ հենց տաքսու վարորդ է, բայց իր մեքենան կանգնած է հեռվում՝ անվճար կայանատեղիում: Տղամարդը համաձայնել է այնտեղ հասնել:

Ինքը նրան տեղափոխել է Երևան:

Երբ հասել են Իսակովի պողոտա, ուղևորը հանկարծ ասել է, որ պետք է վերադառնան օդանավակայան, քանի որ այնտեղ ինչ-որ բան է մոռացել:

Ինքը շրջվել ու վերադարձել է օդանավակայան, մեքենայով մտել է վճարովի կայանման տարածք: Ուղևորը իջել է, ինքն էլ է իջել մեքենայից, կարճ ժամանակով հեռացել է: Երբ մոտեցել է մեքենային, ուղևորն արդեն այնտեղ էր: Նրա ձեռքին սպիտակ գույնի փաթեթ կար՝ կարծես քառակուսի տուփ լիներ: Նորից ուղևորվել են Երևան: Ուղևորն իջել է Կիևյան-Բարեկամություն խաչմերուկում՝ վճարելով 5 հազար դրամ:

Վկան նշել է, որ ճանապարհին ուղևորն իր հետ չի զրուցել: Թե ինչ «կարոբկա» էր, որը մոռացել էր, չի ասել, ինքն էլ չի հարցրել: Նրա հագին սև բաճկոն էր, գլխին՝ ամառային «կազիրոկով» գլխարկ, «կազիրոկն» իջնում էր մինչև «ունքերը»: Նա «սովորական դեմք ուներ», բայց վկան մտապահել էր այն: Մտաբերել էր, որ ուղևորի մազերը սև էին, իսկ աչքերը՝ մուգ:

Այս վկայի հետ կատարվել է լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու գործողություն: Ներկայացվել են չորս լուսանկարներ, որոնց միջից վկան ճանաչել է Իսոյի՝ Իսրայել Սարգսյանի լուսանկարը, ասել է, թե հենց այդ անձն է եղել իր ուղևորը, ինքը նրան է տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանից Երևան 2014 թվականի փետրվարի 1-ի լույս 2-ի կեսգիշերին:

Այնուհետև նույն վկայի ու Իսրայել Սարգսյանի միջև կատարվել է առերեսում: Վկան ճանաչել ու պնդել է, որ հենց այդ անձին է տեղափոխել, նրա անունը չգիտի, ընդամենը մի քանի բառ է փոխանակել նրա հետ, բայց ընդհանուր դեմքը տպավորվել է իր մեջ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Սարդարյանը հրապարակված ցուցմունքների վերաբերյալ նշեց՝ վկան «անգրագետ մարդ է, բայց էնպիսի՜ տերմիններով է ուղևորի արտաքինը նկարագրել… Ասել է, թե ուղևորի գլխին կեպի կար, ու կարողացել է կեպիի տակից տեսնել մազերի գույնը: Գիշերով կարողացել է նկատել նրա աչքերի գույնը… Լրիվ թելադրված է, ոչ մի տերմինը նրա խելքի բանը չի…»:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ասաց. «Էդ անչափահաս լակոտը չէր կարա կանգնի, իմ աչքերին նայի ու էդ ստերը ասի, իրա ուսերին 2 գլուխ չկար, դրա համար էլ փախել ա Կրասնոդար»:

Ամբաստանյալը նշեց, որ այժմյան օդանավակայանը նախկինը չի, արդեն «փափախչի» տաքսիստներն այնտեղ չեն կարող կանգնել՝ ֆիրմա կա, ում տաքսիները՝ 6-7 մեքենա, միշտ կանգնած են լինում, ինքը ինչո՞ւ պիտի համաձայներ՝ վարորդի հետ ահագին տարածություն անցներ, որ նստի նրա «կալամաշկա» «07»-ը. «Ես ո՞նց իմացա, որ էդ մարդը տաքսու վարորդ ա՝ ճակատին տաքսու նշան կա՞ր, որ մոտենայի, մի հատ էլ բողոքվեի, թե տաքսի չկա… Էտի հեքիաթ ա… Ոչ մի ապացույց չկա, որ ես իրա տաքսին եմ նստել… Ինքը ուրիշ ուղևորի ա բերել աէրոպորտ, անցել ա վճարովի հատված… Հետո երբ ժամերը տեսել են, էդ վարորդին տեսել են, հասկացել են, որ իրա վրա կարան օպերատիվ-հետախուզական աշխատանք կատարեն… Նրա հետ ինձ առերեսել են КПЗ-ում, ինձ հետ ճանաչման են կանգնեցրել երեք հոգու՝ իրար նման, ինձանից մի քիչ կոլոտ, բոլորը կուրտկեքով, սև, մենակ ես էի «Ադիդասով»: Ո՞ր մեկին ասեին՝ սպարծիվկով տղուն մատնացույց արա, որ չաներ… Էն ժամանակ ասում էր, թե չի հիշում՝ ինչ կար ուղևորի հագին… Նա սուտ ա ասել. ո՞նց կարա ուղևորը աէրոպորտից մինչև Կիևյան վարորդի հետ ոչ մի բառ չխոսա…»:

Հրապարակվեց վկա Անի Հ.-ի նախաքննական ցուցմունքը: Այս վկային գտնել-բերման ենթարկել չի հաջողվել:

Անին եղել է Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի ծանոթուհին: Նա հայտնել է, որ Արթուրը, ծանոթանալով իր հետ ու վերցնելով իր հեռախոսահամարը, սկսել է զանգել ու հարցնել՝ ինչի՞ կարիք ունի: Իրենց մեջ շատ ջերմ հարաբերություններ են ձևավորվել: Ջերմ են եղել նաև Արթուրի ու վկայի մայրիկի հարաբերությունները, Արթուրը այցելել է նրանց տուն:

Վկան հայտնել է, թե Արթուրից է իմացել, որ նա ապրել է Իսպանիայում, Ռուսաստանում: Հայաստան էր եկել ոչ հիմնական՝ «հնարավոր է՝ եղբոր հարցերով…»: Վկան հենց Արթուրից է իմացել է, որ նա կին ունի, երկու երեխա: Վկան իմացել է, որ Արթուրի եղբայրը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկն է, ով այդ ժամանակ գտնվել է դատապարտյալների հիվանդանոցում, շուտով պիտի ազատվեր:

Սպանությունից առաջ Արթուրը եղել է Անիենց տանը: Նրա հեռախոսին զանգ է եկել, նա խոսել, հետո Անիին ասել է, թե իր թշնամին Ռուսաստանից եկել է, պիտի գնա հանդիպման: Արթուրը հեռախոսով, ըստ վկայի, խոսել է նորմալ՝ առանց լարվածության, ո՛չ՝ ինչպես թշնամու հետ: Վկան ու նրա մայրիկը, ով ներկա էր, չեն փորձել հարցեր տալ, ինչ-որ բաներ ճշտել:

Հանդիպումից հետո Արթուրը վկա Անիին ասել է, թե ամեն ինչ նորմալ է, իրենք խոսել ու հարթել են…

«Սպանության օրն էլ ենք խոսել: Արթուրի տրամադրությունը լավ էր… Արթուրին բոլորը սիրում էին…»:

Թաղումից հետո վկային տարել են ոստիկանություն, հարցեր են տվել: Վկան լրատվամիջոցներով է լսել, որ Մոսոն ու Իսոն կապ ունեն Արթուրի սպանության հետ…

Գործով կան չորս «փակ» վկաներ՝ ոստիկանության աշխատողներ, ում նկատմամբ պաշտպանության միջոցներ են կիրառվել, նրանք կեղծ անուններով են հանդես եկել:

Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը հրավիրի ու հարցաքննի «Հայկազ Իսպիրյան» անվան տակ քողարկված «փակ» վկային, քանի որ նա համակարգել է մյուս ոստիկանների աշխատանքը, կարող է ցուցմունքներ տալ այդ մասին:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը առարկեց միջնորդության դեմ: Նա առաջարկեց, որ դատարանը պարզապես հրապարակի բոլոր «փակ» վկաների ցուցմունքները, որպեսզի նորից ամիսներով գործի քննությունը չհետաձգվի:

Ամբաստանյալ Իսոն էլ էր դեմ «Հայկազ Իսպիրյանին» գտնելու, դատարանում հարցաքննելու միջնորդությանը: Նա հայտարարեց. «Ես չորս ամիս սպասել եմ, հիմա մի չորս ամիս էլ պիտի սպասեմ, որ «Հայկազը» գա: Եթե գալու էր, թող ավելի շուտ գար, թող չորսն էլ գային, բայց հիմա ես չեմ ուզում, որ նիստը հետաձգվի…. »:

Ամբաստանյալը հայտարարություն արեց նաև Անի Հ.-ի ցուցմունքի հետ կապված. «Միայն շեշտվում է Թևոսի անունը: Ես Արթուրին ճանաչել եմ որպես կարգին տղա, լավ հայր… Արթուրն էլ վատ հեղինակություն չուներ քրեական աշխարհում, նա էլ կարող էր թշնամիներ ունենալ, բայց դրա մասին չի խոսվում, ինչո՞ւ…»:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ու հաջորդ նիստին հարցաքննել «փակ» վկա «Հայկազ Իսպիրյանին»: Ամբաստանյալը դժգոհ մնաց, բայց դատարանը որոշումը արդեն կայացրել էր…

Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ
Ամենադիտված