Հայերեն


Շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին․ Ռուբեն Վարդանյանն օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել

Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել  առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝  առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Նշվել է, որ բարձրացված հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց կտրոնային համակարգի ներդրմանը:

Պետնախարարը հանձնարարել է ամփոփել  հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները. «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և  բողոք-դժգոհություններ: Կան նաև  հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն», -ասել է նա:

Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել  է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր  չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել  նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման,  ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին: Կարևորվել է այս ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանաձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն  մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:

Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով
Ամենադիտված