Հայերեն


«Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի վերափոխված քարտեզի վրա»

Հասարակություն

Արցախի համար կենսական ճանապարհը փակված է արդեն 13 օր: Թե ինչ ջանքեր են գործադրվում՝ ճանապարհը բացելու ուղղությամբ ու ինչ սպասումներ կան առաջիկայում՝ այս առնչությամբ զրուցեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

–Տիկին Թանդիլյան, Արցախի շրջափակման հետ կապված դուք նամակներ եք ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին, որեւէ արձագանք ստացե՞լ եք: Ու ի՞նչ կարող ենք ակնկալել այդ կառույցներից:  

-Արցախի շրջափակման օրվանից ի վեր «Ապրելու երկիր» կուսակցությունը փորձել է օգտագործել իր ունեցած գործիքակազմը՝ ազդելու միջազգային հանրության վրա, որ լինի անհապաղ արձագանք ստեղծված իրավիճակին, թույլ չտան, որ Ադրբեջանը շարունակի իր հակամարդկային քայլերը։  Այո՛, այդ թվում նամակներ ենք ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դեսպանատներ, Արտաքին գործերի նախարարություններ։ Մենք պետք է ամեն կերպ ցույց տանք մեր անհամաձայնությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու այդպես ազդենք գործընթացների վրա։

Կարևոր էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որի ժամանակ հնչել են բավականին արժեքավոր հայտարարություններ և պետք է արձանագրենք, որ գրեթե բոլոր անդամ երկրները հստակ ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Բայց դրան պետք է հաջորդեն ավելի գործուն քայլեր, ընդունվեն դատապարտող բանաձևեր, Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ։ Այնպես որ րոպե անգամ չունենք հապաղելու, ՄԱԿ-ի, միջազգային բոլոր հարթակներում ամեն մեկս մեր մասով պետք է աշխատանք տանենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը հնարավորինս մեծանա ու վերջապես բացվի Արցախի կյանքի ճանապարհը։

-Իշխանական պատգամավորները հայտարարություններ են անում, թե ինչու եւ ովքեր են Բերձորի միջանցքը փակել, և պարզվում է՝ ադրբեջանցիներից պահանջելու բան չունենք: Նրանց խոսքով՝ «Ռուսաստանը մեզ ստիպում է միութենական պետություն մտնել, ժամկետ են դրել, մերժել ենք՝ միջանցքը փակել են»: Այս բացատրությունը ի՞նչ ուղերձ կարող է լինել միջազգային հանրության համար եւ արդյոք չի՞ կարող վտանգել հայկական կողմի ներդրած ջանքերը՝ սլաքները ճիշտ ուղղությամբ տանելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու ուղղությամբ:

-Կարիք չեմ տեսնում մեկնաբանել հայաստանյան պատգամավորների հայտարարությունները։ Նրանց սովորությունն է՝ իրենց բաժին պատասխանատվությունից խուսափելը. բոլորը, բացի իրենցից, մեղավոր են մեզ բաժին ընկած դժբախտությունների մեջ։ Իսկ իրականում այս օրվան հասել ենք նաև դիվանագիտական դաշտում նրանց ձախողումների արդյունքում, սեփական շահերը պաշտպանելու անընդունակության, ոչ կոմպետենտության և գործընկերների հետ ոչ բաց, անկեղծ ու արդյունավետ աշխատանքի պատճառով։

Այո՛, Հայաստանի իշխանական շրջանակներից անընդհատ սխալ ազդակներ են ուղարկվում միջազգային հանրությանը։ Այնինչ պետք է չշեղվել մեր հիմնական խնդրից՝ ցույց տալ, բարձրաձայնել, որ մեր համար մեկ թշնամին, մեր գոյությանը սպառնացողը Ադրբեջանն է։ Բաքուն է, որ ոչ մի կերպ չի հանգստանում պատերազմից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունքը անընդհատ ոտնահարելուն ուղղված գործողությունները չհանդիպելով իրական դիմադրության հայաստանյան իշխանությունների կողմից՝ մեծացնում են նրա ախորժակը։

Ես վստահ եմ, որ այդ իրական դիմադրության առկայության պայմաններում Ադրբեջանը հետքայլ կանի, իսկ միջազգային հանրությունը հաշվի կնստի նաև հայկական կողմի ցանկությունների հետ։

Իհարկե, սրանով հանդերձ, ես չեմ ցանկանում ասել, որ այս հարցում չկա ռուսական կողմի պատասխանատվության բաժինը։ Բերձորի միջանցքը փակելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կոպիտ խախտում է, իսկ այդ փաստաթղթի կողմերից մեկը Ռուսաստանն է։ Ճանապարհի այդ հատվածը Ռուսաստանի վերահսկողության ներքո է։ Այնպես որ, կարևոր է, և մենք կոչ ենք անում, որ պաշտոնական Մոսկվան միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անխափան աշխատանքը։

-Մյուս կողմից էլ՝ մենք աշխարհից արդարություն ենք ակնկալում, հիշեցնում ենք մարդու իրավունքների մասին, փաստեր ներկայացնում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի, ցեղասպանության մասին, ԵՄ-ում հենց այս օրերին նոր համագործակցության համաձայնագիր են կնքում Ալիեւի հետ՝ կառուցելու էներգետիկ նոր կամուրջ: Սա կարո՞ղ ենք դիտարկել՝ որպես պատասխան, որ լռելու են, վերացական հայտարարություններից այն կողմ չեն անցնելու, չեն արձագանքելու: Ուղիղ ասած՝ սա չի՞ նշանակում՝ գնացեք ձեր դարդը լացեք, դուք էլ, ձեր կյանքի ճանապարհն էլ, ես Ալիեւին գործընկեր եմ համարում: Լավ աշխատանքի դեպքում կարո՞ղ ենք մենք էլ նոր ու կարեւոր կամուրջներ կառուցել:

 –Ցավոք, ո՛չ մեր հազարամյակների պատմությունը, ո՛չ մեր ձախողումները, ոչ էլ միջազգային փորձը դաս չեն դառնում մեզ համար աշխարհի հետ մեր հարաբերությունները կառուցելիս։ Մենք պետք է հաշվի նստենք իրականության և «ռեալ պոլիտիկի» թելադրանքների հետ։

Այո՛, ցավալի է նկատել, թե ինչպես է աշխարհի լուռ համաձայնությամբ փակվում Արցախի կյանքի ճանապարհը։ Շրջափակման  մեջ հայտնված և հումանիտար ճգնաժամի առջև կանգնած 120 000 արցախցիներին չի կարող սփոփել ոչ մի հայտարարություն։ Իսկ հայտարարություններից անդին Ադրբեջանի հետ համագործակցության հուշագրերի ստորագրումը, տնտեսական հարաբերությունների զարգացման պայմանագրերը ավելի են մորմոքում անարդարության զգացումը և ակամայից զայրույթ առաջացնում միջազգային հանրության նկատմամբ։

Բայց եկեք գոնե մեկ անգամ, վերջապես, այսքան կորուստներից հետո փոքր-ինչ ռացիոնալ լինենք։ Մենք պետք է համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, սփյուռքում մեր ունեցած ռեսուրսը, միասնական, մի կողմ թողած մեր ամբիցիաներն ու անձնական շահը, վախերն ու անհանգստությունները, մեկ մարդ դարձած պահանջ ներկայացնենք բոլորին։

Երբ վերականգնենք մեր հավատն ու վստահությունը ինքներս մեր նկատմամբ, երբ սկսենք գույքագրել մեր հնարավորություններն ու ռեսուրսները և դրանք նպատակային օգտագործենք, երբ հստակ ձևակերպենք մեր պահանջն ու առաջարկն ուղղված աշխարհին, մենք կվերականգնենք նաև մեր դերը աշխարհի  վերափոխված քարտեզի վրա։ Այդ ժամանակ իսկապես տարբեր կողմերի հետ նոր ու կարևոր կամուրջներ կառուցելը այդքան անիրական չի թվա։  

-Հայկական կողմը ՄԻԵԴ դիմում էր ուղարկել՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ եւ պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջներից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Փորձագետները վստահեցնում են, որ այդ որոշումից հետո Ադրբեջանը պետք է բացեր միջանցքը, ինչը չի արել: Ադրբեջանը չի փայլում պարտավորություններ կատարելու պրակտիկայով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ՄԻԵԴ-ի այս որոշումը:

– Իհարկե, լավ կլիներ, որ ՄԻԵԴ-ը բավարարեր Հայաստանի երկու պահանջներն էլ և պարտավորեցներ Ադրբեջանին բացել Արցախի ճանապարհը։ 120 000 մարդ գտնվում է շրջափակման մեջ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, և դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից։ Ադրբեջանը պետք է կանգնի դատարանի առջև իր հակամարդկային, ահաբեկչական քայլերի համար։

Պետք է ասեմ, որ ՄԻԵԴ-ի կողմից մեկ պահանջի բավարարումն էլ արդեն դրական քայլ է, միջազգային ճնշում է Ադրբեջանի նկատմամբ և կարելի է որպես քաղաքական լծակ օգտագործել Ադրբեջանի դեմ․ փաստացի ընդունվել է, որ Ադրբեջանը հումանիտար խնդիրներ է ստեղծել Արցախի համար։

Իհարկե, ես նաև լավատես չեմ և չեմ ակնկալում, որ Բաքուն կկատարի այս պահանջը, որովհետև  երբեք էլ աչքի չի ընկել Եվրոպական դատարանի որոշումներն ու վճիռները կայացնելու հարցում։ Ամեն դեպքում, դա չպետք է պատճառ լինի, որ մենք ոչինչ չանենք, մեր դիմումներն ու բողոքները, Ադրբեջանին պատասխանատվության դաշտ բերելու փորձերը անընդհատ պետք է լինեն, մինչև որ դրական արդյունք ունենան։

 – Պատերազմից հետո հաջորդած տարիները, այդ թվում՝ 2022-ը մեր երկրին բերեց նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր ու վիրավորներ: Բայց այս անհաջողությունների, խավարի ֆոնին դուք ձեր գրառումներում, հարցազրույցներում վստահեցնում եք, որ զարթոնք է լինելու, ապրելու երկիր եք ստեղծելու, ձեր այդ լավատեսությունը ունի՞ հիմքեր, որովհետեւ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ճիշտ հակառակ թեզերն է պնդում, որ չենք կարող, այլընտրանք չունենք, կախարդական փայտիկ չունենք, այստեղ Magic է պետք: Դուք ունե՞ք այդ magic լուծումը:

 -2020 թվականի պատերազմից հետո կարծես կոտրվել է մեր երկրի ողնաշարը, իսկ դրան հաջորդող կորուստները ավելի են խորացրել հուսահատությունն ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը, շատերը կորցրել են իրենց հավատը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք, ցավոք, այլևս չենք կարող վերադարձնել մարդկային անգնահատելի կյանքերը, բայց պարտավոր ենք հանուն նրանց պահպանել մեր երկիրը, ավելի սիրել ու պաշտպանել այն, հոգատար լինել մեր երկրի նկատմամբ, մեր բոլոր ցանկություններն ու հույսերը կապել մեր հայրենի հողի հետ, որի վրա թափված արյունը դեռ չի չորացել։ Մենք պարտք ունենք՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու։ Եվ դրա համար որևէ «կախարդանք» պետք չէ, դրա համար ջանք ու եռանդ, մեր երկիրը զարգացնելու շուրջ աշխարհի բոլոր հայերի համախմբվածությունն է պետք։ Մենք հենց այդ մտքով ու  նվիրումով ենք քաղաքականության մեջ, և կուսակցության հիմնադրման օրվանից էլ կոչ ենք արել բոլորին՝ կարող անհատներին և ուժերին՝ հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության միավորվելու և մեր ունեցած ներուժը այդ գործին ծառայեցնելու։ 

Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ
Ամենադիտված