Հայերեն


Ռուբեն Վարդանյանն աշխատում է բոլոր ուղղություններով՝ ուշադրություն չդարձնելով ֆեյքային հարձակումներին

Քաղաքականություն

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում։ «Որպես հայր ես հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,- նշել է Վարդանյանը։

Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու ժամանած երեխաներ, բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ երեխաները՝ Արցախում։ Ուստի և, պետնախարարն ու իր թիմն ամեն ինչ անում են թե՛ երեխաների համար նորմալ ապրելու պայմաններ ստեղծելու, թե՛ ծնողներին հոգեբանորեն օգնելու համար։

Ռուբեն Վարդանյանը լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները, և, ըստ էության, ծնողներին հիմնականում հետաքրքրել է երեխաների ուսմանը, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ծնողները նաև շնորհակալություն են հայտնել այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին։

Ըստ էության պետնախարարի այս քայլը վկայում է, որ նա տիրապետում է խնդիրների ամբողջ փաթեթին, հստակ գիտակցում, որ նույնիսկ մի քանի տասնյակ երեխաների իրենց ծնողներից բաժանված լինելը հոգեբանական լուրջ ազդեցություն է գործում արցախցիների վրա։ Ի վերջո նա ինքն էլ երեկ առավոտյան հայտարարել էր, որ շատերի մոտ կարող է դեպրեսիա սկսել, իրավիճակը չափազանց լարված է մնում, ուստի և նախարարի թիմն աշխատում է բոլոր ճակատներով, փորձում թե՛ բացել Լաչինի միջանցքը, թե՛ պայքարում է ապատեղեկատվության և Ռուբեն Վարդանյանի դեմ տարվող կեղտոտ քարոզչական արշավի դեմ, թե՛ փորձում է հանգստացնել արցախցիներին, թե՛ սնունդ և վառելիք հայթայթել նրանց կյանքն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ պետնախարարը նաև ակտիվորեն շփվում է միջազգային լրատվամիջոցների հետ, ներկայացնում իրավիճակն Արցախում։ Երեկ էլ նա հարցազրույց է տվել ամերիկյան CBN պարբերականին, խոսել Արցախի հայկական արմատների անկախության համար շարունակվող պայքարի մասին, հայտարարել, թե սա կրոնական կոնֆլիկտ չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև:

«Սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև, մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա ժողովրդավարական համակարգ, չկան մարդու իրավունքներ»,- նշել է պետնախարարը։

Ուստի և այս ջանքերից իրավիճակը հստակ պատկերացնելուց և համարժեք քայլեր ձեռնարկելուց հետո, առնվազն տարօրինակ և նողկալի են բոլոր այն հարձակումները, որ իրականացվում են պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Լինա Արամյան

Հայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում
Ամենադիտված