Հայերեն


Կառավարական մակարդակով լուրջ գործողություններ են արվում՝ մերկացնելու «էլիտար գողությունները»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արդեն տեղեկացրել ենք, որ 2017 թ. հունվարի 1–ից ուժի մեջ է մտել «Պետական գնումների մասին» նոր օրենքը, որի շնորհիվ գնումների գործընթացը բավականին պարզեցվել է: Բացի այդ, այն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային աճուրդի միջոցով, որի շնորհիվ էլ ավելի կնվազի նաև պետական պաշտոնյա–բիզնես հանրություն անմիջական շփումը: Ուշագրավ է, որ այս հարթակի միջոցով այսուհետ հնարավոր կլինի տեսնել նաև, թե հայտարարված մրցույթին հաղթած կազմակերպությունից բացի ինչ այլ ընկերություններ են մասնակցել, ինչու չեն հաղթել և այլն:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողներին վստահեցրեց, որ ներդրված էլեկտրոնային հարթակը գնման գործընթացը թափանցիկ դարձնելուց բացի, կօգնի «մերկացնել» բոլոր՝ հայտնի ու անհայտ կազմակերպությունների կարողություններն ու գործողությունները:
Կարճ ասած, հույս կա, որ այսուհետ պետական մարմինները չեն կարողանա 50 դրամանոց գրիչը գնել ասենք՝ 100 դրամով, այն էլ իրենց նախընտրած ընկերություններից: Բացի այդ, նոր ինտերնետ հարթակը «խոստանում» է պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք մինչև վերջերս համարվում էին «յոթ սարի հետևում» և «յոթ բանալու տակ» պահվող տեղեկություններ:
«Գնումների մասին նոր օրենքն ունի այնպիսի կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել: Ամենակարևոր կարգավորումներից մեկը կոռուպցիոն դրսևորումները կանխարգելելու հզոր մեխանիզմների ստեղծումն է: Դրանցից մեկը շահերի հայտարարագրման ինստիտուտն է: Եթե այն չլիներ, ապա շատ բարդ կլինել ապացուցել, թե այս կամ այն պետական պաշտոնյան այս կամ այն տնտեսվարողի հետ փոխկապակցվածություն ունի, թե՝ ոչ: Այսուհետ, այդպիսի տեղեկատվությունը պետք է հրապարակվի, և մենք կարծում ենք, որ այդ գործիքի գեղեցկությունը նաև լինելու է այն, որ ոչ թե լինելու է պատժող, այլ՝ կանխարգելող»,– ասաց Վ. Արամյանը:
Խոսելով որոշակի ժամանակահատվածում մատակարարվող այս կամ այն ապրանքների գնի տատանումներից բխող գնորդ–մատակարար երկկողմանի ռիսկերի մասին, ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ դրանք այլ կերպ են կարգավորվում:
«Դրա համար գոյություն ունի շրջանակային համաձայնագրի գաղափարը, որն այսօր գործում է: Հետագայում այդ համակարգը նույնպես կիրականացվի էլեկտրոնային աճուրդի միջոցով: Օրինակ՝ բենզինի դեպքում, պայմանագրերը կնքվում են ըստ պահանջի: Հարցումն ուղարկվում է մրցույթի մասնակից ընկերություններին, որից հետո նրանք ներկայացնում են իրենց կողմից մատակարարվող ապրանքի գինը, ընտրվում է մատակարարը և նրա հետ կարճաժամկետ պայմանագիր է կնքվում: Սա գործիք է, որը հաշվեկշռում է երկկողմանի ռիսկերը»,– ասաց Վ. Արամյանը:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Ամենադիտված