Հայերեն


Թուրքական ազդեցության ներթափանցման առարկայական վտանգները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը շարունակում է մնալ Հայաստանի և Թուրքիայի օրակարգում։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները շարունակում են այս հարցով հանդիպումներ և քննարկումներ ունենալ, իսկ հոկտեմբերի 6-ին էլ Պրահայում տեղի ունեցավ Փաշինյանի ու Էրդողանի հանդիպումը։ Դեռևս անցյալ տարի Էրդողանը նշել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը փոխանցել է իր հետ հանդիպելու առաջարկը։ Այսինքն, այդ հանդիպումը երկար էր նախապատրաստվել։ Ուստի թվում էր, թե Էրդողան-Փաշինյան հանդիպումը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հարցում պետք է վճռական նշանակություն ունենա, բայց թուրքական կողմը կրկին նախապայմաններ է առաջ քաշում, որոնք առաջին հերթին վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ադրբեջանական պահանջների բավարարմանը։

Պատահական չէ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի։ Նկատի ունենանք, որ Պրահայի հանդիպումը Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպումը չէր, քանի որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային խաղի ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: Այնուամենայնիվ, 2009 թվականին իրավիճակը լիովին այլ էր, փորձ էր կատարվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել երկկողմ օրակարգով առանց Ադրբեջանի միջամտության, սակայն թուրքական կողմը այդ օրակարգը տապալեց իր կողմից առաջ քաշված նախապայմաններով։

Իսկ ներկայում, երբ Հայաստանը գործող իշխանությունների մեղքով պարտվել է Արցախյան պատերազմում և թուլացած վիճակում է, կարելի է պատկերացնել, թե թուրքական կողմն ինչ պահանջներ կարող է առաջ քաշել ու զիջումներ պարտադրել։ Եվ հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ո՞րն է Հայաստանի հարցում Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Արդեն իսկ տեսանելի է Ադրբեջանում և Վրաստանում թուրքական ազդեցության ուժեղացումը, սակայն Հարավային Կովկասն ամբողջությամբ Անկարայի ազդեցության տակ գցելու համար Թուրքիային անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը ևս ենթարկվի իրենց ներթափանցմանը, բայց դրա համար Երևանը նախևառաջ պետք է հրաժարվի իր պատմական պահանջներից կամ պահանջատիրությունից։

Իսկ Հայաստանը Թուրքիայից կախվածության մեջ գցելը կարող է հիմք դառնալ, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, և Թուրքիան ցատկ կատարի դեպի Միջին Ասիա, հարկ եղած դեպքում նաև Հյուսիսային Կովկաս և Իրան։ Այլ կերպ ասած՝ լիովին կբացվի պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհը։ Իսկ ի՞նչ վնասներ կարող է կրել Հայաստանը դրա արդյունքում։ Թուրքական ազդեցության ուժեղացման հետևանքով առաջին հերթին տուժելու է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Հայաստանի սուվերեն տարածքով ամեն կերպ ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի արդյունքում թուրքական և ադրբեջանական ապրանքների և ուղևորահոսքի վրա հայկական կողմը որևէ ազդեցություն չի ունենա, մաքսակետերը չեն գործի։

Միևնույն ժամանակ, տարբեր շրջանակների, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից շատ է շրջանառվում այն թեզը, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա Հայաստանի տնտեսությունը միանգամից սրընթաց զարգացում է ապրելու։ Սակայն այս պնդումը ծայրահեղորեն չափազանցված է՝ հաշվի առնելով թուրքական տնտեսական ներթափանցման վտանգները։ Սահմանների բացումից առաջնահերթ տուժելու է հայկական գյուղատնտեսությունը, որն առանց այն էլ ծանր վիճակում է։ Թուրքական անորակ և էժան գյուղատնտեսական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, իսկ մեր երկրում գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա ոչ շահավետ։ Ուստի, իր պարենային պահանջների բավարարման հարցում Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի Թուրքիայից։ Եվ սա այն պարագայում, երբ պարենային ապրանքների դեֆիցիտի և գների բարձրացման արդյունքում նույնիսկ այն երկրները, որոնք զարգացած գյուղատնտեսություն չունեն, մտածում են գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը խթանելու հատուկ մեխանիզմների ստեղծման շուրջ։

Մյուս կողմից էլ՝ համապատասխան կարգավորող մեխանիզմների և բարձր մաքսատուրքերի բացակայության արդյունքում թուրքական արդյունաբերական արտադրանքը նույնպես կարող է հեղեղել հայկական շուկան։ Իսկ դրա արդյունքում տեղական արտադրողները կարող են դժվարություններ ունենալ և չդիմանալ մրցակցությանը։ Սակայն ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ թուրքերը կարող են մեծ քանակությամբ հողեր, սեփականություն և անշարժ գույք գնել Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ կառավարությունը մտադիր է 150 հազար դոլարի ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհել։ Թուրքիան ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական հնարավորությունները Հայաստանում կարևորագույն ենթակառուցվածքներ անցկացնելու կամ դրանք գնելու համար։ Իսկ թուրքական կապիտալի ներհոսքը դեպի փոքր տնտեսություն ունեցող Հայաստան իր հետ կարող է բերել նաև Անկարայի քաղաքական ազդեցությունը։

Չհաշված, որ թուրքական բնակչության հոսքը կարող է Հայաստանի համար լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել։ Օրինակ՝ բացառված չէ, որ Թուրքիայից մեր երկրում անկայունություն հրահրվի կամ իբր ահաբեկիչների դեմ պայքարելու անվան տակ թուրքական զորքերը ներխուժեն ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձեն օրակարգ թելադրել։ Հենց այսպիսի գործելակերպով է Թուրքիան հարաբերվում, օրինակ՝ Սիրիայի ու Իրաքի հետ՝ պարբերաբար ներխուժելով այս երկրների տարածք։

Ուստի անհրաժեշտ է շատ զգուշությամբ մոտենալ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում տնտեսական օգուտների մասին խոսակցություններին և այժմվանից մտածել այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան պաշտպանել հայկական շահերը թուրքական ազդեցության ներթափանցումից։ Սակայն գործող իշխանությունները հակառակն են անում՝ չափազանց մեծ ակնկալիքներ գեներացնելով հայ-թուրքական սահմանների բացման հավանական օգուտների մասին պատմություններով։ Դրա համար էլ փորձագիտական և հանրային շրջանակների մոտ հարց է առաջանում, թե նրանք արդյոք Հայաստանի՞ շահերն են պաշտպանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմաց
Ամենադիտված