Հայերեն


Դիմադրությու՞ն, թե համախմբում. ընդդիմադիր դաշտի միավորման տեսլականը

Քաղաքականություն

«Դիմադրության շարժման» նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը կրկին սրեց երկու կարևորագույն հարց. ո՞րն է պատճառը, որ ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավել ընդդիմադիր պայքարի մեջ՝ չնայած իշխանության նկատմամբ տոտալ անվստահությանն ու ատելությանը, և արդյո՞ք Հայաստանն ունի որակապես նոր ընդդիմության կարիք՝ նոր ասելիքով, նոր մոտեցումներով, նոր ազդակներով։

Ըստ էության՝ շատերը ընդգծում են, որ գործող արմատական ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավվել՝ հանրությանը հստակ այլընտրանք չներկայացնելու պատճառով։

Բացի անցյալի նկատմամբ հանրային տոտալ անվստահությանը` դիմադրություն բառն ինքնին արդեն բացասական ազդակ է տալիս հանրությանը, մինչդեռ գործող վարչախմբի դեմ պայքարում էական է համախմբման գործոնը։ Փաշինյանական վարչախումբն անգերազանցելի է ատելության խոսքի, պառակտման, բաժանարար գծեր քաշելու հարցում, թերևս դա միակ եղանակն է, որով Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները շարունակում են պաշտոնավարել Հայաստանում։

Եվ նրանց դեմ իրենց իսկ զենքով պայքարելը պարզապես ջլատելու է ընդդիմության ուժերը, ուստի ընդդիմությունը կարիք ունի ոչ թե վարչախմբի քարոզչական կուտն ուտելու, այլ հանրության համար դրական ազդակներ գծելու, դրանք պայքարում օգտագործելու, պարզ ասած, հանրությանն առողջացման դեղատոմսեր տալու։ Այդ առումով կարևորագույն գաղափարը համախմբումն է։ Չափազանց հեշտ է փաշինյանական իշխանությանը քվե տված 680 հազար մեր հայրենակիցներին անվանել «ժեխ», այլ պիտակավորումներ տալ և անցնել առաջ։

Մինչդեռ ընդդիմությունն այսօր կարիք ունի որակական նոր խոսքի, Հայաստանի և Արցախի ապագան կախված է բացառապես հանրային համախմբումից, այդ համախմբման մեջ, իհարկե, տեղ չունեն գործող իշխանությունները, սակայն ընդդիմությունը պետք է կարողանա իր կողմը գրավել Փաշինյանի ընտրողներին, բացատրի նրանց իրենց քայլի վտանգավորությունը և դա անի ոչ թե հայհոյախոսությամբ, այլ միայն ողջամիտ խոսքով՝դրական ազդակներ փոխանցելով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրն այդ դեղատոմսը գտնելն է, որից հետո արդեն հնարավոր կլինի ավելի լայն պայքար մղել վարչախմբի դեմ։

Ընդդիմադիր դաշտի համախմբման գաղափարախոսությունը պետք է դառնա պայքարի լոկոմոտիվը, և գուցե առաջիկայում հենց «Համախմբում» շարժումն էլ լինի առաջ քաշող ուժը, որի առաջնորդները պայքարի առաջնագծում են և ակնհայտորեն փորձում են թարմ շունչ հաղորդել ընդդիմադիր շարժմանը։

Գուցե հենց նրանց հաջողվի ժողովրդին հավաքել մեկ ընդհանուր, համախմբող, իրար կապող գաղափարի շուրջ և հեռացնել Փաշինյանին իշխանությունից։

Լինա Արամյան

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ամենադիտված