Հայերեն


ԱՄՆ զգուշացումն ու կառավարության քայլերը

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հերթական հանձնարարականները տվեց և մասնավորապես նշեց, որ պետական գերատեսչությունների անարդյունավետ մենեջերները պետք է պատասխան տան։
Վարչապետն իր խոսքում նշեց, որ պետության վերահսկիչ փաթեթով ընկերությունները պետք է 2 շաբաթվա ընթացքում կազմեն 2017–ի բիզնես ծրագիրը։ Դրանում պետք է նշված լինեն եկամուտների եռամսյակային աղբյուրները, ինչպես նաև հիմնական ծախսերի նախահաշվարկները՝ հարկեր, աշխատավարձեր, նյութական և ֆինանսական ծախսեր, մաշվածություն։
3 շաբաթվա ընթացքում այդ ծրագրերը պետք է քննի Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Իսկ մեկ ամսվա ընթացքում այն պետք է ներկայացնի կառավարության գնահատականը՝ այդ ծրագրերի իրականացման իրատեսության հարցով. «Այդ ծրագրերի հիման վրա պետք է կազմել այդ հաստատությունների կառավարման գնահատման համակարգը։ Ոչ արդյունավետ տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն»։
Հետաքրքիր է, որ վարչապետի այս հանձնարարականները համընկան ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրեր առաջ հայտարարությունների հետ, որոնցում դեսպանը բավական կոշտ գնահատականներ էր տալիս կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայաստանյան իշխանությունների գործունեությանը։ Ըստ էության, Միլսը գրեթե ուղղակի խոսքով զգուշացրեց, որ եթե ԱՄՆ–ին չբավարարեն այս ոլորտում գրանցված արդյունքները, ապա նախատեսված ֆինանսական հատկացումները կսառեցվեն։
Ոչ պակաս հետաքրքիր էին դեսպանի հայտարարությունները ապրիլյան պատերազմում կոռուպցիայի հետևանքների մասին, որոնցում Միլսը ուղղակիորեն շեշտում էր, որ կոռուպցիան սկսում է վտանգավոր չափեր ընդունել արդեն ազգային անվտանգության տեսանկյունից։ Կարեն Կարապետյանի հանձնարարականներն ու ԱՄՆ դեսպանի հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, պատահականորեն են համընկել, սակայն դա, ըստ էության, արդեն էական չէ, քանի որ Միլսը ակնհայտորեն ակնարկում էր այն մասին, թե ինչպես է ԱՄՆ–ը ցանկանում տեսնել Հայաստանի հետագա զարգացումը, կամ զարգացման ուղղությունը, որն էլ արդեն հիմք կդառնա ԱՄՆ հետագա վերաբերմունքի համար։
Այստեղ արդեն առաջին պլան է գալիս հայաստանյան իշխանությունների պատասխան քայլը և պատրաստակամությունը առնվազն դեսպանի կողմից վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց թվում, օրինակ, նույն կոռուպցիայի վերացումը կամ նվազեցումը, բնականաբար, ոչ թե ամերիկայն շահերի ու շահագրգռությունների տիրույթում է, այլ ուղղակիորեն բխում է հայաստանյան հասարակության և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության շահերից։ Թե ինչպիսի զարգացման հեռանկարներ մենք կունենանք, թերևս կերևա խորհրդարանական ընտրություններից հետո։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Քամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցում
Ամենադիտված