Հայերեն


Նախագահի հրաժարականից 19 տարի անց. ում ինչ ասաց նա (տեսանյութ)

Ամենաընթերցված

A1Plus

19 տարի առաջ այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից: Իշխանության մեզ հայտնի մարմիններից մեկի մասին նա ավելի վաղ կատակել էր. «Հայր մերը գիտե՞ս:
-Չէ:
-Որ ասում եմ հայ չես, չես հավատում:
-Ալբանացի եմ»:

Մյուսի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի երկար էր գործ ունեցել: Եվ նրա գործունեության մասին այդպես էլ կատակելու տրամադրություն չունեցավ, հատկապես մարտի 1-ից հետո. «Սերժ Սարգսյանը սադիստ է»:

Երրորդի՝ Վազգեն Սարգսյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս իշխանության ընթացքում ասել էր՝ ոչ ոք չարժե նրա ճկույթը: Հոկտեմբերի 27-ից հետո՝ վատ ոչինչ. «Ուտելով նրա գլուխը՝ այսօր նրանք դրոշ են դարձրել Վազգեն Սարգսյանին, սրանից ավելի մեծ սրբապղծություն ես չեմ պատկերացնում: Պատկերացրեք այսօր Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ի՞նչ էր ասելու Հանրապետական կուսակցության մասին»:

Իշխանության հայտնի ուժերը նախագահին հրաժարական պարտադրելը բացատրեցին Ղարաբաղի հարցում նրա զիջողական տրամադրությամբ: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Արցախը պատրվակ է. «Իմ միակ խնդրանքը եղել է Արցախի հարցում ետքայլ անելը, իրավիճակը գոնե ակտիվ սառեցնելը»:

Վարչապետը եւ ուժային երկու նախարարները Լեւոն Տեր-Պետրոսյանի Արցախի լուծման փոխզիջումային փուլային տարբերակը չէին ընդունում: Հենց նրանց ջանքերով էլ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից. «Մենք անհրաժեշտ ենք համարում կարգավորման գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներգրավումը»:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության ընթացքում Ղարաբաղի հարցն այդպես էլ չլուծվեց, Ղարաբաղը չվերադարձավ բանակցային սեղան, քննարկումների թեմա դարձան Քի Վեսթը Մեղրիի թնջուկով եւ մադրիդյան սկզբունքները: 2008-ին Քոչարյանը 10 հոգու սպանության գնով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին. «Վաղը չէ մյուս օրը ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ ավելի լավ եմ ճանաչում նրան»:

Սերժ Սարգսյանի կառավարման 9 տարիների ընթացքում Ղարաբաղի հարցով բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցվեց, արդյունքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, Ղարաբաղը կորցրեց 800 հեկտար. «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն»:

Երեկ Սերժ Սարգսյանը խոսել է քաղաքական գործչի արիությունից եւ նկատել, թե Լեռնային Ղարաբաղի խնդրում ճնշումների տակ զիջումների չի գնա: Հենց այդ առիթով էլ նա ակնարկել է, թե ինչը կհանգեցնի իր հրաժարականին. «Որեւէ ճնշում՝ լինի դա արտաքին, թե ներքին, չի կարող ազդել: Հակառակ պարագայում մեր տուն գնալու ժամանակն է»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված