Հայերեն


«Դանակահարված՝ մի-մի ուդառով 2 հոգու նակաուտ արեց». Գուրգեն Արսենյանի օգնականի գործով վկան ապշած է տուժողի ուժի վրա. Video

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:

Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարությունից առաջ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Աղմուկն ու ծեծի ընթացքն այնպիսին են եղել, որ այդ վաղ ժամին մեքենայով Մաշտոցի պողոտայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, ներկայացել է՝ որ ԱԺ պատգամավոր է, ու սաստել է երիտասարդներին, պահանջել է վերջ տալ ծեծկռտուքին:

Երիտասարդները թողել են ծեծվող Գևորգին, ով այդ ընթացքում դիմել է փախուստի, ու «ագրեսիվ կերպով մոտեցել են» պատգամավորին ու նրա օգնական Ա. Գալստյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի, պաշտպանվել են:

Հարձակվողներից՝ Անդրանիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով վնասվածք է պատճառել պատգամավորի օգնականին, ով ակտիվորեն դիմադրել ու հետ է մղել հարձակվողներին:

Գուրգեն Արսենյանն ու Ավետիս Գալստյանը նստել են մեքենա ու, տեսնելով, որ Գալստյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, մեկնել են հիվանդանոց: Դեպքի վայր են հասել նախ ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնական ուժեր են խնդրել: Ամբաստանյալներից երեքին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, Երևանի Հանրապետության հրապարակում նաև մի քանի դրվագ կողոպուտ են կատարել: Ըստ մեղադրանքի՝ տուժող տղամարդկանցից հափշտակվել են բջջային հեռախոս, կրակայրիչ, ինչպես նաև նրանց գրպաններում եղած գումարները:

Այս նիստին դատարան էր ներկայացել գործով վկայի կարգավիճակ ունեցող պատգամավոր Գուրգեն Արսենյանը, սակայն չհարցաքննվեց՝ նիստը, հանրային պաշտպաններից մեկի զբաղվածությամբ պայմանավորված՝ կարճ տևելու պատճառով:

Դատարանը հարցաքննեց մեկ վկայի՝ թիվ 44 ավտոբուսի 56-ամյա վարորդ Կարապետ Մինասյանին:

Ավտոբուսը դեպքի վայրում է եղել այն պահին, երբ ամբաստանյալները արդեն թողել էին առաջին ծեծվողին՝ Գևորգ Մ.-ին, և պատգամավորին ու նրա օգնականին էին անցել:

Վկա Կարապետը նայեց ամբաստանյալներին ու միայն մեկին ճանաչեց. «Էն մեր ախպորը ճանաչեցի»,- ասաց նա՝ մատնացույց անելով մեջների «Քաչալին»՝ Հակոբ Բոյաջյանին:

Նախագահողը հարցրեց. «Ձեր եղբա՞յրն է ամբաստանյալը»:

Վկան պատասխանեց. «Չէ՜: Դե էդպես ասում են՝ «մեր ախպեր»... Բոլորն էլ նրան կճանաչեն, որ մի անգամ տենան...»:

Վկան հայտնեց, որ իր վարած ավտոբուսը մոտեցել է կանգառի մոտ հավաքվածներին, ինքը կանգնեցրել է ավտոբուսը, չնայած ուրիշ մեքենաները չէին կանգնում, անցնում-գնում էին: Ինքը չի էլ հասցրել իջնել, բայց ուղևորները իջել են, այդ պատճառով դեպքի վայրն ավելի մարդաշատ է դարձել: Այդ պատճառով ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները վկան չի տեսել, ոչ էլ նրանց դեմքերն է մտապահել, միայն մեջների անմազ երիտասարդն է տպավորվել, մեկ էլ՝ տուժող Ավետիս Գալստյանը, ումով վկան ուղղակի հիացած էր ու մի քանի անգամ կրկնեց. «Ում տենում էի հետո, ասում էի՝ պատկերացնո՞ւմ եք, մարդը՝ դանակով խփնված, մի-մի ուդարով էրկու հոգու տեղում նակաուտ արեց, նակաուտ էղածներից մեկը, էլ չասեմ՝«մեր ախպեր... Քաչալն էր, պինդ էլ տղա ա էրևում, մյուսը փոքր-մոքր էր, հետո ուզում էին նրան բարձրացնեն, նորից ընկնում էր՝ կամ անքուն լինելուց էր, կամ էլ թույլ տղա էր... Իսկ դուք երևի շատ ուժեղ եք, հա՞»,- տուժող Ավետիս Գալստյանին դառնալով՝ հռետորական հարց հնչեցրեց վկան:

Ըստ վկայի՝ ինքը Գալստյանին դանակահարելու պահը չի նկատել. «Կողիս ուղևորն ասավ՝ վա՛յ, արա, խփեց... Հետո Արսենյանն իջավ ռուլից...»:

Նախագահողը միջամտեց. «Ռուլը ո՞րն է, Արսենյանն ո՞վ է՝ մանրամասն ներկայացրեք»:

«Պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր մեքենայից զենք վերցրեց ու իջավ, զենքը տեսնելով՝ էդ տղերքը իրանց մի քիչ հավաքեցին... Կարող ա խաղալիք ատրճանակ էլ լիներ, չգիտեմ... Հետո տուժող Գալստյանը նստեց ղեկին, Արսենյանը՝ նրա կողքին, ու գնացին: Ես էլ շարժվեցի, էդ ժամանակ արդեն ԳԱԻ-ն դվիժենուն թարս գալիս էր... Ես որ ավտոբուսով մոտեցել էի դեպքի վայրին, էնքամ խառն էր, ես էլ անմիջապես ավտոբուսի դռները բացեցի, ժողովուրդը իջավ, հավաքվածները շատացան... Օբշի կռվողները 5 հոգի են էղել... Երբ ես մոտենում էի, մեկը փողոցն անցնում էր, կարծեցի՝ խմած ա, դեռ ասի էլ՝ առավոտ շուտ էս ո՞նց ա հարբել, բայց մի կին ուղևոր ասավ, թե էդ տղեն ծեծված ա, սկզբում նրան են ծեծել, հետո պատգամավորը մոտեցել ու կանգնել ա, դրան թողել են... Ես ամեն մեկի գործողությունները չեմ կարող նկարագրել: Հայհոյանքներ լսել եմ, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ ո՞վ էր հայհոյում...»:

Դատախազը հարցրեց. «Կռվողներից ո՞վ էր ակտիվ, ի՞նչ էին անում...»:

Վկան պատասխանեց. «Իմ ուղևորներից մի կին էր շատ ակտիվ...»: Հետո շարունակեց. «Ես ռուլից չիջա, չկողմնորոշվեցի էլ՝ ոնց էղավ, ոնց չէղավ... Կռիվ էր, էլի, ես շատ գիտեմ... Էս՝ ես եմ, էս՝ իմ ռուլը, էդ կռիվն էլ մի 10 մետր ինձանից առաջ էր... Եթե խառը չլիներ՝ կտենայի, բայց շատ խառն էր, իմ ավտոբուսի ժողովուրդն էլ էր խառնվել... Հա, տեսել եմ՝ էս «Քաչալը» նակաուտ էղած՝ ընկած էր, ես նրան աբյեզդ եմ արել գնալիս... Մեկի ձեռքին էլ դանակ եմ տեսել, «Քաչալը» չէր հաստատ, էդ տղեն դանակը ձեռքով հետևին պահած էր, երբ Արսենյանը զենք հանեց... Իմ մեջ տպավորվել ա մենակ՝ տուժող Գալստյանի խփելը, էդ ո՜նց՝ մի-մի ուդարով... Իմ ուղևորներից մի կնոջ էլ կանգառից ներքև էի վերցրել, նա էն առաջի տղուն ծեծելու պահին կանգառում ա էղել, վախեցել ու ներքև ա իջել: Իմ մշտական ուղևորն ա, էդ ժամին մշտական ուղևորներ ունեմ, կանգառից դուրս նրան նստացրի, նա ասավ, որ կանգառում կռիվ էր, մի քանի հոգով մեկին ծեծում էին... Էդ կինը ասավ՝ էդ մարդիկ՝ Արսենյանն ու օգնականը, եթե չլինեին, էն տղին սպանում էին...»:

Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ
Ամենադիտված