Հայերեն


Սերժ Սարգսյանի դիրքերը թուլանում են․ Եվրամիությունն սպասում է

Քաղաքականություն

Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Գևորգ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների և իրավական նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 31-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրել է, որ արդեն կայացել է բանակցությունների 9 փուլ Հայաստանի ու Եվրամիության միջև, իսկ հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարին:

- Պարոն Մելիքյան, որքանո՞վ են Հայաստանը ու ԵՄ-ն, Ձեր գնահատմամբ, մոտեցել բանակցությունների ավարտին և նոր համաձայնագրի ստորագրմանը, և ինչի՞ց է դա կախված՝ քաղաքակա՞ն, թե՞ տեխնիկական հարցերից:

- Մի շարք հարցեր կան, որոնք շոշափվում են: Բնականաբար, դրանց մեջ մտնում են և՛ քաղաքական նպատակահարմարությունը, և՛ նաև տեխնիկական հարցերը: Տեխնիկական հարցերի մասին, կարծեմ, մի քանի անգամ խոսել ենք: Խոսքը վերաբերում է այն կետերին, որոնք պետք է արտացոլեն Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև եղած համագործակցության բոլոր ասպեկտները, ինչը մի քիչ ընդունելի չէ եվրոպական կողմի համար, որպեսզի այդ կետերը արտացոլվեն, քանի որ իրենք կարծում են, որ դրանք չպետք է մեկը մյուսին ստորադասեն, Հայաստանը պետք է հանդես գա որպես ինքնուրույն, անկախ խաղացող, ոչ թե մեկ այլ կազմակերպությանը ստորադասված երկիր:

Մյուս կողմից էլ՝ Հայաստանը փորձում է հասկացնել, որ ինքը այլևս ԵՏՄ-ի կապանքներով է կապված և չի կարող շատ քայլեր ինքնուրույն անել: Բայց կարծում եմ՝ նաև կարևոր է, որ եվրոպական կողմը տեսնի, թե ինչպե՞ս են անցնում խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ի՞նչ ուժեր են գալու քաղաքական դաշտ, ովքե՞ր են լինելու, այսպես ասած, վաղվա որոշում կայացնողները, ի՞նչ դիրքեր է ունենալու Սերժ Սարգսյանը: Կարելի է ասել՝ Հանրապետական կուսակցության և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի դիրքերը աստիճանաբար թուլանում են, և պետք է հասկանալ, թե իրենք ում հետ են գործ ունենալու, և արդյոք Հայաստանը անելո՞ւ է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն ԱԺ ընտրություններից հետո: Սրանք բոլորը հարցեր են, և նաև եվրոպացի պաշտոնյաները մի քանի անգամ ասացին, որ միգուցե մինչև տարվա վերջ հնարավոր լինի ստորագրել համաձայնագիրը: Այդ «միգուցե»-ն ենթադրում է, որ կան որոշ հարցեր, եթե ոչ՝ հարցերի շարք, որոնք դեռևս անպատասխան են: Հետևաբար, կարծում եմ, մի քիչ շատ լավատեսական է ակնկալել, որ մինչև ամառ համաձայնագիրը կստորագրվի, բայց իրականում նույնիսկ հարցական է՝ ընդհանրապես կստորագրվի՞, թե՞ ոչ: Թեև արդարության համար պետք է ասեմ, որ Հայաստանը շահագրգռված է այս փաստաթղթի ստորագրմամբ:

Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված