Հայերեն


«Տղամարդկություն ունեիր՝ ապրիլի 5-ին հրաժարական տայիր». ղարաբաղցի հրամանատարը՝ Սեյրան Օհանյանին

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Արցախ, Ստեփանակերտ):

- Պարոն Կարապետյան, Արցախում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Կա տեսակետ, որ հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Արցախին անհրաժեշտ է ուժեղ նախագահական ինստիտուտ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

- Այո, ես կարծում եմ՝ կա նման անհրաժեշտություն։ Ասեմ ավելին՝ չեմ ընդունում Հայաստանում առկա խորհրդարանական կառավարման մոդելը։ Ես կողմնակից եմ ուժեղ իշխանության։ Թագավորությունները հո հենց այնպես չվերացա՞ն, դա մարդկության դեմ դավադրություն է եղել։ Այն պառլամենտարիզմը, որ կա Հայաստանում՝ ևս դավադրություն է մարդկության դեմ։ Ես պառլամենտարիզմին դեմ չեմ, հակառակը նշվում է, որ դա ժողովրդավարություն է։ Բայց այդ պառլամենտարիզմի ընդունած օրենքները մեզ սպանում են։ Օրինակ՝ որ ասում են ընտանեկան բռնություն՝ բռնությունը բռնություն է, ի՞նչ տարբերություն՝ որտեղ է կատարվել։ Դրսում ծեծը՝ ծեծ չէ՞։ Այսինքն, որ հատուկ նշում են, մտնում ընտանիք՝ մարդուն կնոջից բաժանում։ Ասում են կանանց իրավունք՝ ինչո՞ւ, տղամարդը իրավունք չունի՞, այսօր կան կանայք տղամարդկանց ծեծում են՝ վստահ եմ ասում, ուղղակի թասիբի հարց է, տղամարդիկ չեն բարձրաձայնում։ Մեր ազգի նկարագիրը նմանատիպ օրենքներով փոխում են։ Հենց այդ անհասկանլի պառլամենտում ինչ ասես՝ կարան անեն։

Իսկ Ղարաբաղում մեզ ուժեղ իշխանություն է պետք, որ մենք դիմանանք, որ հետո մեկը պատասխանատու լինի։ Իսկ պառլամենտ կարող են սղոսկել, ու ոչ ոք պատասխանատվություն չկրի։ Մեկ էլ կասեն ՝ընտանեկան բռնություն, համասեռամոլների օրենք։ Մեզ պետք է ուժեղ իշխանություն, որը պատասխանատու կլինի՝ կոնկրետ մարդ, ում հետ կկռվենք, կպահանջենք։

- Հայաստանում ևս սպասվում են ընտրություններ, որոնք սահմանադրական փոփոխություններից հետո ամենակարևոր ընտրություններն են լինելու։ Ղարաբաղյան հարցի լուծումն, ըստ Ձեզ, կախված կլինի՞ ընտրությունների արդյունքից։

- Այո իհարկե, այդ ընտրությունները ամեն ինչի վրա կարող են ազդել։ Կախված նրանից, թե ով է իշխանության՝ մեծ փոփոխություններ կարող են լինել։ Ես, օրինակ, համարում եմ, որ այդ կուսակցական համակարգը հենց ժողովրդավարության դեմ է։ Ասենք՝ անհատ մարդ է, ոչ այս կուսակցության անդամ է, ոչ էլ այն։ Ու իրեն չեն թողնում մտնի քաղաքականություն։ Բոլոր կուսակցությունները դրսից ազդեցություն ունեն, բայց կարող է մարդ է՝ չի ուզում այդ ազդեցությունն ունենալ ու իրեն չեն թողնում մտնի քաղաքականություն։ Իհրակե կուսակցությունների գաղափարախոսությունը շատ կարևոր է։ Օրինակ՝ լսում էի Պարույր Հայրիկյանին՝ ասում է միասին դաշտը քարից ազատենք։ Բայց եթե մի քար գցող էլ Սեյրան Օհանյանն էր, հիմա այդ դաշտի քարը ո՞նց է հանելու, եթե այդ քար գցողի հետ դաշինք է կազմում։ Իհարկե մեծ նշանակություն ունի՝ ով է լինելու իշխանություն։

- Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ ընդդիմադիր կեցվածքով ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը։

-Ապրիլյան պատերազմը հետևանք է մեր պաշտպանության վիճակին։ Մենք ստացանք այն պտուղները, որը ցանել էինք։ Եթե չլիներ մեր ազգի մարտական ոգին՝ այդ արդյունքն էլ չէինք գրանցի։ Հիմա ո՞նց են արել, որ հասավ այդ վիճակին, ո՞նց են արել, որ այդքան կորուստ ունեցանք։

Ամեն մեկը թող ինքն իր համար մտածի։ Օրինակ՝ ինձ քառօրյա պատերազմի արդյունքները դուր չեն գալիս, ինձ դուր է գալիս մեր տղաների, առանձին հրամանատարների, մեր ազգի պոտենցիալը, մեր ազգի միասնականությունը՝ այդ ամենը ինձ դուր է գալիս։ Բայց այն ինչ եղել է այդ ապրիլին՝ ինձ դուր չի գալիս, ու ինչ որ մեկը ղեկավարել է չէ՞։ Ես իր փոխարեն կամաչեի ընդդիմադիր լինել։ Ինքը գիտի՝ ինչ է անում, իր իրավունքն է ընդդիմադիր լինել, կուսակցություն կամ դաշինք ստեղծել, քաղաքականություն մտնել։ Դա իր խնդիրն է, բայց ես կամաչեի իր փոխարեն։ Ես ինքս դիմում կգրեի դուրս կգայի՝ ապրիլի 5-ին, հետո էլ կամաչեի ընդդիմադիր լինել։

- ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ճիշտ է, բացահայտ չի նշել՝ որ ուժին է սատարելու, բայց մամուլը անընդհատ շրջանառում է, որ հենց այդ օհանյանական դաշինքին է աջակցելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

- Ճիշտն ասած՝ չեմ հասկանա իրեն, եթե Սեյրան Օհանյանի հետ միասին լինի։ Այսինքն՝ այդքանից հետո Օհանյանի հետ դաշինք կազմի՞, դա նշանակում է՝ որպես հրամանատար իր դիրքեըը զիջել է։ Տղամարդկային հարցեր կան, թասիբի հարց կա՝ ասում եմ թող հրաժարական տար ապրիլի 5-ին, 6-ին։ Իսկ քաղաքականությունն առանց պատվի ու թասիբի չի լինում։ Երկու ուժ երբ պատերազմում են, որն իր պատիվը կորցրեց՝ պարտված է արդեն։ Օրինակ՝ զորամասն իր դրոշը երբ կորցնում է, այդ զորամասը ցրում են։ Ասում են՝ զորամասն անպատիվ է և ցրում են։ Այդ պատիվ հասկացողությունը գոյություն ունի նաև քաղաքականության մեջ։

- Բայց մեզ մոտ ո՛չ պատվի, ո՛չ արժանապատվության, ո՛չ էլ գաղափարախոսության մասին են մտածում։ Ամեն գնով դաշինք են կազմում՝ անունն էլ դնում, թե համակարգ են ուզում փոխել։

- Այ հենց այդ ամենի գինն է՝ դա էլ նշանակում է անպատիվ լինել։ Ամեն գին նշանակում է՝ մարդ պատիվ չունի։ Եթե ամեն գնով ուզում են դաշինք կազմել՝ նշանակում է, որ մի բան այն չէ։ Այսինքն՝ անբարո քաղաքականություն է, որը որևէ լավ բանի չի բերի։

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված