Հայերեն


Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով. Թագուհի Թովմասյան

Blog
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին
Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսևորումների վերաբերյալ հետևողականորեն ծանուցում եմ միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն էի հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ։ Քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ, ռուս գործընկերոջս խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
 
ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարևոր հարց է։ «Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում և՛ Երևանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու ևս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։
 
Մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերներիս ուշադրությունն էի հրավիրել Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա։ Հաշված օրեր են մնացել, որ հայկական բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Եվ որքան մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից համայն հայությանը պարտադրված այս ամոթալի իրականությանը, ապագայի տեսլականն էլ ավելի անորոշ է դառնում։ Իմ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել էի առկա դժվարությունները, ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերներիս մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական և տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Խնդրել էի օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։
ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնում է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հիշեցնեմ՝ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։ Դատելով նաև օրերս Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական- դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, կարելի է ենթադրել, որ այս մասով ևս դեռ ամեն ինչ հստակ չէ․ ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։
 
ՌԴ դեսպանատնից հավելում են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։ Դրանց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության, որպեսզի կյանքի կոչել Եռակողմ հայտարարությունը։ «Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին և 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի և ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը և Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք»:
 
 
Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն Մանվելյան
Ամենադիտված