Հայերեն


Պատմությունից դասեր չքաղելու համառ «արվեստը» մեր հերն անիծում է. Էդուարդ Շարմազանով

Blog
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պատմությունից դասեր չքաղելու համառ «արվեստը» մեր հերն անիծում է։
Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:
 
Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:
Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:
 
Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:
Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ եւ միջամտությամբ:
 
Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել թշնամուն անառողջ բաժանումներով :
 
Այսպես, Արտաշեսյան թագավորությունը /Ք. Ա, 189- 1թ. / դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան Տիգրան 4-րդի եւ Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:
 
Արշակունիների թագավորության / 66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշեսի գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:
 
Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:
Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:
 
Պառակտման մասին է վկայում նաեւ Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունիների եւ Բագրատունիների տների միջեւ, հետագայում պառակտումը պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով:
 
Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:
Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:
Հայկական լեռնաշխարհից հեռու հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում / 1080-1375թթ./, որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:
 
Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանը ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին / եւ հակաունիթորների բախումն էր/14-րդ դար/:
 
Հետեւանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ/1375թ./:
Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:
 
Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց հայ բոլշեւիկների ապազգային թեւի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը:
Ադրբեջանից Իջեւան թափանցած Հայաստանի Հեղկոմն ամեն ինչ արեց ՀՀ առաջին հանրապետության կործանման համար:
 
Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի եւ հայ պառակտիչների։
 
Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը /դեկտեմբերի 2, 1920թ./ :
Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը,
Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Վրացյանը, Նժդեհը եւ Առաջին հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:
 
Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:
Եթե բոլշեւիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ նեոբոլշեւիկյան ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը, նվաստացրեց գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս,բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա ,որն այսօր էլ շարունակվում է։
Նրանք պայքարեցին ու պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ,այլ արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։
 
Պատմությունը դաժան եւ անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, եւ այդ հաղթանակները կերտած հերոսներին:
 
Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ենք՝ մեր հասարակությունն է։
Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն Մանվելյան
Ամենադիտված