Հայերեն


Խիստ գնահատական հանրությանը եւ զգուշացում կառավարությանը

Քաղաքականություն

Շահերի բախումը բացառելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար Հայաստանում պետք է քաղաքականությունը հստակ տարանջատվի բիզնեսից, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Lragir.am-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվել պաշտոնների հաշվին հարստացող անձանց հետ, ովքեր այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում` պաշտոնանկ անել նրանց, պատժել, թե այլ մեխանիզմ մշակել, Սվիտալսկին ասաց, որ Եվրամիության երկրներում տարբեր մոդելներ են գործում, բայց ոչ ոք չի պատրաստվում Հայաստանին որևէ մոդել պարտադրել:
«Դուք պետք է ինքներդ մոդել մշակեք: Բայց կարևոր է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից և հակառակը: Ես գալով Հայաստան՝ առաջին փաստաթուղթը, որը ստորագրել եմ, եղել է շահերի բախման մասին փաստաթուղթը: Ես պետք է նշեի, որ Հայաստանում բիզնես չունեմ, առանց նման թղթի չէի կարող աշխատել այստեղ: Սա էլեմենտար պրակտիկա է, որը պետք է կիրառվի պաշտոնյաների դեպքում»,- ասաց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին նաև զգուշացրեց Հայաստանի կառավարությանը՝ եթե ուզում են տնտեսություն զարգացնել, ներդրումներ ներգրավել, պետք է նախ և առաջ գործուն քայլեր անել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ:
«Վարչապետն իրավիճակի շատ քննական վերլուծություն է կատարել իր 100-օրյա աշխատանքային զեկույցում: Թե վարչապետին, թե կառավարությանը պարզ է, որ առանց կոռուպցիայի խնդիրը լուծելու, առանց համակարգային փոփոխություններ իրականացնելու՝ արագ տնտեսական աճի, կայուն զարգացման բոլոր հույսերը չեն կարող իրագործվել: Իրավիճակի ծանրությունը գիտակցում են և քաղաքական գործիչները, և պաշտոնյաները, և հասարակությունը: Ես ասում եմ հստակ՝ առանց որևէ լուրջ քայլեր ձեռնարկելու չես կարող օրակարգդ առաջ տանել, ստեղծել ժողովրդավարական պրակտիկա, աշխատող տնտեսություն, գրավել օտարերկրյա ներդրումներ, սոցիալական արդարություն հաստատել երկրում, պայքարել անհավասարության դեմ, որը Հայաստանում գնալով խորանում է», ասաց Սվիտալսկին:
Նա նշեց, որ իր լավատեսությունը հիմնվում է այն փաստի վրա, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն է վերլուծել այս իրավիճակը, հասկանում է խնդրի բարդությունը: Մյուս կողից, Հայաստանի հասարակությունը, ըստ դեսպանի, անտարբեր է այս հարցում: «Ամենավատն այն է, որ դուք անտարբեր եք, մարդիկ ասում են՝ վատ է, բայց հասարակությունը չի կարող առանց կոռուպցիայի գոյատևել ու գործել», հավելեց ԵՄ դեսպանը:
Նա հայտարարեց, որ ԵՄ-ն ուզում է, որպեսզի Հայաստանը բարգավաճի, պատրաստ են էլի ֆինանսական աջակցություն հատկացնել: «Մենք ուզում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի դա ունենանք, պետք է կոռուպցիայի հետ մի բան անենք: Ասացի՝ 15 մլն եվրո տվել ենք արդեն, էլի կտանք, պետք է գործ արվի», նշեց նա:
Սվիտալսկին ասաց, որ Հայաստանի այս կառավարությունը հստակ նշել է, թե ինչ կարևորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարին: «Մենք՝ որպես Եվրամիություն, խիստ ողջունելի ենք համարում այս մտադրությունների հռչակումը, բայց կարևոր են կոնկրետ գործողությունները», ընդգծեց նա:
Դեսպանը հարցադրում արեց՝ ի՞նչ ենք տեսել Հայաստանում վեջին ամիսներին՝ շատ կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ օրենսդրական, որոնց նպատակն այն է, որ պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանն է բարձրացել: Կարևոր խնդիր է ապօրինի հարստացման հարցը, որին սկսել է ուշադրություն դարձնել Հայաստանի կառավարությունը:
«Հիմա միջոցներ են ձեռնարկվում ապօրինի հարստացումը կանխելու ուղղությամբ: Գույքի մասին հայտարարագրի կարևորությունն է բարձրացվում: Պետք է ունենալ համակարգ, նախկինում կար, որը պատասխանատվություն չէր սահմանում, երբ անձը չէր ներկայացնում հայտարարագիրը: Հիմա կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս կառավարության կողմից»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում հակակոռուպցիան գործակալություն ստեղծելու ուղղությամբ: Քննարկումները դյուրին չեն եղել, կան տարբեր մոդելներ, որոնք քննարկվել են: «Բայց կարող ենք առնվազն ասել, որ չկա վիճաբանություն առ այն, թե պետք չէ ունենալ նման մարմին», ասաց նա:
Միաժամանակ նա հավելեց, որ պատշաճ չէ ասել, թե նախորդ կառավարությունները որևէ բան չեն արել այս ուղղությամբ:
«Նախորդ կառավարությունում կային մարդիկ, ովքեր շատ ակտիվ էին, սա լրիվ զրոյից մեկնարկ չէ: Եթե Հայաստանին ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի կրիտիկական զանգված ձևավորվեր քաղաքական էլիտայում ու հասարակությունում, մենք ցանկանում ենք տեսնել, որ այդ կրիտիկական զանգվածն արդեն կվերածվի կոնկրետ գործողության», հավելեց նա:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված