Հայերեն


Գեներալը մտահոգիչ է համարում Վրաստանում ադրբեջանական կապիտալի ավելացումը

Քաղաքականություն

Անի Գևորգյան, «ԹԵՐԹ»

Քանի որ Հայաստանը և Արցախը Ադրբեջանի հետ գտնվում են պատերազմական վիճակում, ապա հատկապես Արցախում, որտեղ ընթանում են դիրքային մարտական բախումներ, վառոդը յուրաքանչյուր վայրկյան պետք է չոր պահել: Այս մասին գրավոր պատասխանելով Tert.am-ի հարցերին՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Մեր նորաստեղծ բանակը ջախջախեց թշնամուն, հետևաբար, այսօրվա բանակը պետք է պատրաստ լինի կրկնել այս օրինակը, եթե թշնամին փորձի ներխուժել մեր ու Արցախի տարածք: Ադրբեջանը կարող է կրկին ապրիլյանի մակարդակի ռազմական ագրեսիա սադրել, հնարավոր է` ավելի մեծամասշտաբ»,-մանրամասնեց նա։

Գեներալ-լեյտենանտի դիտարկմամբ՝ Պաշտանության նախարարությունը պետք է ռազմա-քաղաքական իրավիճակի խորը վերլուծություն անի և առաջանցիկ գործողություններով համոզի հակառակորդին իր` ագրեսիվ ծրագրի իրականացման ոչ ցանկալի լինելու մեջ:

«ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է միջազգային հանրությանը հասցնել Արցախի՝ հայկական լինելու պատմական ճշմարտացիությունը: Ինչպեսև՝ Ղրիմի Ռուսաստանին պատկանելու դեպքում: Եվ նաև դադարեցնել բոլոր բանակցությունները ագրեսոր կողմի հետ, որն ամեն օր գոռում է պատերազմի վերսկսման ու ՄԱԿ-ի միջազգային տրիբունալից իրենց՝ որևէ ահ չունենալու մասին։ Արցախը հայկական տարածք է: Այն 1921թ. հուլիսի 5-ին նվիրվել է Ադրբեջանի Հանրապետությանը` ԽՍՀՄ անդրկովկասյան բոլշևիկյան բյուրոյի կողմից: Հետևաբար, ժամանակն է բանակցություններ վարել նրանց իրավահաջորդը հանդիսացող Ռուսաստանի հետ: Չէ՞ որ Սովետական միության կարգերի փլուզումից հետո Արցախը, համաձայն միջազգային իրավունքի նորմերին, դուրս եկավ Ադրբեջանից ու ԽՍՀՄ-ից»,-ընդգծեց նա:

Գեներալի դիտարկմամբ՝ այն ժամանակ, երբ Արցախը եղել է ագրեսիվ նացիոնալիստական պետության կազմում, մասնակիորեն կորցրել է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ Արցախի որոշ տարածքներ տրվել են Ադրբեջանին:

«Մինչ Քուռ, ինչպես նաև Արցախի ռազմական ուժերի կողմից ազատագրված տարածքները, այդ թվում նաև` Շահումյանի շրջանը, պատկանում են Արցախին: Մարտակերտի ու Մարտունու շրջանների հարթավայրային շրջանները, ինչպես նաև Շահումյանի շրջանը ներկայումս գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ: Իսկ սա նշանակում է, որ այս հողերի վրա ադրբեջանական զինուժի աննշան «մարմնաշարժությունն» իսկ ռազմական հարձակում է կամ այլ ռազմական գործողություն: Իրավիճակ, որը պետք է Հայաստանի և Արցախի ԶՈւ ամբողջ համակարգին զգոնացնի և գործի գցի այդ մեքենան»,-մանրամասնեց նա։

Նորատ Տեր- Գրիգորյանցը շեշտեց, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որն ունի և կուտակել է հսկա ռեսուրսներ` նախատեսված միայն ու միայն հարձակման համար:

«Այս իսկ պատճառով, նրանց անհրաժեշտ է հյուծել պաշտպանական մարտերում և կոնտրհարձակմամբ` ավարտին հասցնելով այս զինված խմբավորման ջախջախումը: Թուրքիային և Ադրբեջանին հետայսու չպետք է տրվի ոչ մի թիզ հող: Ավելի քան 100 տարի առաջ Թուրքիան օկուպացրեց ողջ Արևմտյան Հայաստանը, իսկ Ադրբեջանը, որպես երկրորդ թուրքական պետություն, փորձեց զավթել Արցախը: Հետ մղվեց, բայց ստորագրվեց անտաղանդ հրադադարի պայմանագիր այն դեպքում, երբ հաղթել էինք։ Իսկ սա նշանակում է` կապիտուլյացիա և Արցախի անկախություն։ Եթե ոչ, ապա մինչև Քուռ հինավուրց հայկական հողերի հետվերադարձ: Մեզ ուրիշների հողերը պետք չեն»:

Նորատ Տեր- Գրիգորյանցը հիշեցրել է, որ Հայաստանն ու Արցախը շրջապատված են հարակից երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի զինուժների կողմից, ինչը համապատասխան արձագանք չի ստացել միջազգային հարթակներում։

Գեներալ-լեյտենանտը մտահոգիչ է համարել նաև Վրաստանում ադրբեջանական կապիտալի ավելացման հարցը։

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված