Հայերեն


Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով նախաքննության ընթացքում արձանագրված ապօրինությունները

Քաղաքականություն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատվախնդիր հայ է, չորս երեխաների հայր, սիրող ամուսին, նվիրված զավակ, հարգանք ու պատիվ վայելող մասնագետ: Նա ղեկավարում է ու մասնակիցն է Հայաստանի զարգացման համար կարևոր կրթական, հասարակական ու պաշտպանական նախագծերիԱվետիքը երբեք չի ներգրավվել որևէ ոչ իրավաչափ գործընթացում, երբեք չի եղել մանրախնդիր ու վախեցող: Ավետիք Չալաբյանի "հանցանքն" այն է, որ նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է խայտառակ կապիտուլացիա ստորագրած ՀՀ իշխանությունների գործողությունները: Ավետիքը քաղբանտարկյալ է, որովհետև շինծու գործով Ավետիքին լռեցնելու ու ընդդիմախոսներին վախեցնելու օրակարգ է ընտրված: Այսօր Հայաստանում լրջորեն վտանգված է արտահայտման ազատությունն, ու Ավետիքի տեղում կարող էր լինել ցանկացած պատվախնդիր հայ

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը, նախաքննության ավարտի ավարտին առաջին անգամ ներկայացնում է ապօրինությունների համառոտ ցանկը, որը նախադեպային կարող է դառնալ միջազգային իրավական փորձառությունում` աբսորդի աստիճանի հասնող իրավախախտումների ու դրանց անտրամաբանության համատեքստում:

Նախապատմությունը

2022 թվականի մայիսի 13-ին Ավետիք Մկրտչի Չալաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ։  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մայիսի 14-ի որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ երկասմյա կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց։

Ավետիք Չալաբյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար։ Արարքի էությունը, որն առանց որևէ ապացույցի մեղսագրվում է Չալաբյանին կայանում է հետևյալում՝ երկու կամ ավելի անձանց  նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու նպատակով։

Նախ նշենք, որ նշված հանցակազմը ՀՀ քրեական օրենսդրության մեջ ներմուծվել է 2021 թվականի մայիսի 7-ից։ Մինչ այդ նման հանցակազմ ՀՀ քրեական օրենսգիրքը չի պարունակել։ Ինչպես հայտնի է դառնում «Հայաստանի հելսնիկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության վերջերս հրապարակած «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում  (2022 թվականի ապրիլ-մայիսարտահերթ զեկույցից, քննարկվող իրավանորմի անգելերեն տարբերակը, որը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, էապես տարբերվում է հայերեն օրենսդրական, ձևակերպումից։ Այսպես «2 Compelling to participate in assemblies or compelling to refuse to participate in assemblies or motivating materially to make a person participate in assemblies or refuse to participate in assemblies – shall be punished by a fine in the amount of four-hundred-fold to six-hundred-fold of the minimum salary or by imprisonment for a term of six months to one year»:

Մեր կողմից ընդգծվել է «to make a person participate» ձևակերպումը, որը նշանակում է ստիպել, հարկադրել։ Այսինքն, ամեն դեպքում, հարկադրանքը, որպես հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորում, պարտադիր է արարքը հանցագործություն որակելու համար։ Այլ կերպ ասած՝ առանց հարկադրանքի տարրի չի կարող խոսք լինել իրավունքի սահմանափակման պիտանի, անհրաժեշտ և համաչափ լինելու մասին։ Մենք գտնում ենք, որ հենց այս մտայնությամբ էլ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իրենց միացյալ հրատապ կարծիքում եզրակացրել են, որ «հավաքները խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելու համար նախատեսված պատժատեսակները, ըստ երևույթին, համահունչ են խաղաղ հավաքների ազատության ղեկավար սկզբունքներին»։

Ի դեպ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում նույնպես քննարկվող հանցակազմը չկար, սակայն հատուկ Ավետիք Չալաբյանի համար, մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովը մոնոմեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկությամբ, գաղտնի՝ առանց որևէ հանրային քննարկման, նոր օրենսգրում կրկին ներառեց այս հանցակազմը։

Մեղադրանքի հիմնազուրկ լինել

Մի կողմ դնելով մեղադրանքի հիմքում դրված հանցակազմի անորոշ և հակասահմանադրական լինելը՝ նշենք, որ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու  վերաբերյալ որևէ  պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիյլանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Գործում առկա չէ որևէ ցուցմունք, որով թեկուզ անուղղակիորեն հիմնավորվում է Ավետիք Չալաբյանի կողմից վերոնշյալ հանցակազմով կատարված արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռություն տրամադրել հավաքներին մասնակցելու նպատակով։ Նույնիսկ Թոռնիկ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավանքերին մասնակցելու համար։ 

Կալանավորումը որպես պատիժ

Մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, մինչև սույն թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը, տրամադրվել է երկու և ավելի անձանց։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն։ Ավելին, քննիչն անգամ որևէ ջանք չի գործադրել` պարզելու, թե արդյոք առկա է, որևէ երկրորդ անձ, որին տրամադրվել կամ առաջարկվել է նյութական շահագռգռվածություն:

Նման պայմաններում ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով բացառապես  այդ «առավելագույն ժամկետի» ցենզը հաղթահարելու համար, քանի որ այս պարագայում առավելագույն պատիժն ի տարբերություն 163-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գերազանցում է մեկ տարին։ 

Նույնիսկ այդ պարագայում, երբ խոսքը գնում է ոչ ծանր հանցագործության մասին, հայաստանյան դատական պրակտիկայում որպես կանոն կալանավորումը որպես խափանման միջոց չի կիառվում, նույնիսկ նախաքննություն իրականացնող մարմինը չի էլ միջնորդում դատարանին՝ այդպիսի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Կալանավորման որոշումը և մեր կողմից դրա դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի (հայտնի է քաղաքական զգայուն գործերով հաճախ նախագահող և երբևէ մեղադրանքի կողմից ցանկությանը հակառակ որոշում չկայացնող դատավոր) որոշումը բացարձակ պատճառաբանված և հիմնավորված չէին։

Կալանավորման ժամկետի երկարացումը

Նույն դատավոր Արուսյակ Ալեքսանյանն (որը նույնպես արդեն հայտնի է քաղաքական զգայուն գործերով երբեք մեղադրանքի կողմի ցանկությանը հակառակ որոշում չկայացնող դատարան) իր 10.07.2022թ որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացրեց ևս 15 օրով՝ հիմքում դնելով «նախաքննությանը խոչընդոտելու» հանգամանքը ու դա այն պարագայում, երբ կալանքի երկարացման միջնորդություն բերած քննիչն իր բերանով հայտնեց, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը: Որոշմամբ այլ հիմք չի նշվել։

Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատաքննության և մեզ համար անհասկանալի պայմաններում մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը նույնպես հայտնի է քաղաքական զգայուն գործերով երբեք մեղադրանքի կողմից ցանկությանը հակասող դատավճիռ չկայացրած անձ (2008 թվկանի մարտի 1-ի դեպքերով   «7»-ի գործի քննությամբ ու ակնհայտ շինծու դատավճիռների հրապարակմամբ: Դրանից հետո նա քննում էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ՀԱԿ ակտիվիստների գործը՝ բոլոր գործերով արձակելով մեղադրական դատավճիռներ, իսկ այժմ քննում է Աղվան Հովսեփյանի գործը, նրան էր մակագրվել նաև դատական նիստի ժամանակ մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործը)։

Ամփոփելով

Ամփոփելով ողջ ասվածը, գտնում ենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ, թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ, ինչպես նշեցինք, չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Գործում մինչ այս պահը չկա Ավետիք Չալաբյանի կողմից արարքը կատարված լինելու վերաբերյալ գեթ մեկ ուղղակի և հստակ ապացույց, նույնիսկ գործում ներառված անթույլատրելի համարվող ձայնագրությունը հակառակն է ապացուցում։

Երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում է խտրական բնույթ։ 2021թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ հանրային ահազանգեր են հնչեցվել մամուլով, որ իշխող քաղաքական թիմն իր նախընտրական հավաքները լցնում է վարչական ռեսուրսի գործադրմամբ, ինչը նշանակում է, որ առնվազն առկա է հավաքներին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու փաստերի ստուգման անհրաժեշտություն՝ քրեադատավարական ընթացակարգերով։ Ինչը, բնականաբար, չի իրականացվել հայաստանյան համապատասխան մարմինների կողմից։ Սա քննարկվող հանցակազմի շրջանակներում Չալաբյանի նկատմամբ ակնհայտ խտրական վերաբերմունքի դրսևորում է։ Ավետիք Չալաբյանը միակն է, որը մեղադրվում է այս արարքի համար և որը կալանավորվել է։

Երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ 

 

  • բերման ենթարկելու պրոցեսը, որը տեղի է ունեցել դեպքերից օրեր անց և Ավետիք Չալաբյանի կողմից ոստիկանություն ներկայանալու պատրաստակամություն հայտնելուց անմիջապես հետո
  • կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելը, որն ինչպես հետո պարզվեց, կատարվել է, որպեսզի քննչական մարմինը հասցնի նոր քննչական գործողություններ կատարել։ 
  • Դատախազության կողմից ՀՀ ազգային ժողովի 5 պատգամավորների և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի երաշխավորություններն առանց հիմնավորման մերժելը,
  • Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմքում դրված ապօրնի մեղադրանքը փոխելու համար դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից քննիչին այդ մասին հուշելն ու ժամանակ տալը,
  • ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ելույթը հանրային հեռուստատեսությամբ, որտեղ նա խախտելով քրեական գործերով հրապարակային կարծիք չհայտնելու պահանջը ուղղակի նշեց, որ Չալաբյանին ձայնագրել են օրինական՝ դատարանի որոշմամբ՝ դրանով մեսիջ ուղարկելով բոլոր դատարաններին։ Սակայն, բնականաբար, որևէ դատարանի որոշում ձայնագրության հիմքում առկա չէ։ 
  • Կալանքի ժամկետը երկարացնելու ակնհայտ ապօրինի որոշումը՝ երբ դատավորը դրել է մի հիմքորն անգամ քննիչն է պնդել, որ առկա չէ, Առանց պաշտպաններին գործի նյութերին ծանոթացնելու գործը դատարան ուղարկելը և այլն

Չորրորդ՝ քաղաքական դրդապատճառների մասին։ Իշխանությունների քաղաքական դրդապատճառները շատ պարզ են։ Ավետիք Չալաբյանը հանդիսանում է հանրային-քաղաքական ճանաչված գործիչ, որն ունի հստակ ընդդիմադիր կեցվածք և վայելում է հանրության շրջանում բարձր հեղինակություն՝ ի շնորհիվ իր անցած ճանապարհի ու այն բանի, որ երբեք արատավորված չի եղել, չի զբաղեցրել քաղաքական պաշտոններ, չի եղել որևէ իշխանության մաս։ Հենց այդ պատճառով է, որ այս շինծու քրեական գործը դարձավ պետական և պետական վերահսկողության ներքո գնտվող պրոպագանդայի մաս, ընդհուպ՝ ռեպորտաժ պատրաստվեց և ցուցադրվեց Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Այսինքն, քրեական գործն իշխանությունների կողմից օգտագործվում է բացառապես պրոպագանդայի և Չալաբյանին լռեցնելու նպատակով։

Ավետիք Չալաբյանի պաշտպաններ

Վարազդատ Հարությունյան 

Արթուր Հարությունյան

Արմեն Անդրիկյան

 

Մենք պատրաստ ենք հակազդել թշնամու ցանկացած գործողության․ Իրանի բանակի ցամաքային ուժերի պետի տեղակալԶովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվորԱդրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինՄերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ Լեգենդար «Հրաշալի յոթնյակը» վերադառնում է էկրաններ 60 տարի անց՝ Մեթ Դիլոնի գլխավոր դերում Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ինձ պետք եկավ 30 տարի հասկանալու համար, որ կյանքը միայն նպատակներին հասնելու մեջ չէ». Էվելինա ԽանոյանՀանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններՈւժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանԵս դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ ՄխիթարյանՀասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցԿոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված էՎստահություն և հասանելիություն ողջ աշխարհում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստըԹեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամConverse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ) Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածովՓաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին. Ավետիք Չալաբյան«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիրԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համարԳիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
Ամենադիտված