Հայերեն


Վազգենը, Ռոբերտը, Սերժը ու Ղարաբաղի ղեկավարները 97-ին կո՞ղմ էին տարածքների հանձնմանը

Քաղաքականություն

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ կապված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1991-97 թթ.), պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի վերջին հոդվածի հետ՝ «Փաթեթային, փուլային և մոռացված պահեր»:

 

Լիպարիտյանը հոդվածում շարադրել է իր հիշողությունները 1997 թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի որոշ զարգացումների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների, դրանց քննարկման նպատակով 1997 թ. հունիսի 14-ին ՀՀ և ԼՂՀ ղեկավարների միջև տեղի ունեցած խորհրդապահական հանդիպման մասին: Ինչպես հեղինակն է գրում, մինչ օրս այդ կարևոր հանդիպման մասին, որը կարելի է նաև ազգային անվտանգության խորհրդի «անպաշտոն նիստ» անվանել, որևէ հրապարակում չի եղել: Ըստ Լիպարիտյանի՝ հանդիպման մասնակիցները` այդ թվում Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, համաձայնության են եկել կարգավորման փուլային տարբերակի շուրջ, բայց հետագայում մերժել են այն՝ պնդելով լուծման փաթեթային տարբերակը, և ի վերջո իրավիճակը հասցրել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

- Պարոն Մելիքյան, ի՞նչ կարծիք ունեք Ժիրայր Լիպարիտյանի հոդվածի մասին, ինչպե՞ս եք մեկնաբանում նրա հիշողությունները, դատողությունները, կարգավորման նախագծերի մեկնաբանությունները թե՛ բովանդակային առումով, թե՛ պատմագիտական տեսանկյունից և թե՛ քաղաքական կամ ներքաղաքական տեսսանկյունից, եթե այդպիսի ենթատեքստ տեսնում եք:

- Անչափ օգտակար և կարևոր եմ համարում պարոն Լիպարիտյանի այս հոդվածի հրապարակումը: Սա ծանրակշիռ առիթ է կարգավորման գործընթացի որոշ առանցքային առանձնահատկությունների կապակցությամբ մասնագիտական տեսակետների փոխանակում կատարելու համար: Պարոն Լիպարիտյանին շատ բարձր եմ գնահատում՝ որպես գիտնական, քաղաքական վերլուծաբան և դիվանագետ, իսկ իր ունեցած մարդկային որակների շնորհիվ նաև մեծ համակրանք եմ տածում նրա հանդեպ: Հատուկ պետք է ընդգծեմ, որ նա Հայաստանի և հայության շահերի պաշտպանությանը անմնացորդ նվիրված անձնավորություն է: Այժմ գանք հոդված-հուշագրության բուն թեմային՝ հեղինակը տալիս է 1997 թվականի հունիսի 14-ին ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ղեկավարության Երևանում կայացած հանդիպման մանրամասները՝ անվանապես նշելով այն մարդկանց անունները, ովքեր դրան ներկա են գտնվել (Լևոն Տեր-Պետրոսյան, Լեոնարդ Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ալիկ Արզումանյան, Արկադի Ղուկասյան, Սամվել Բաբայան, Ժիրայր Լիպարիտյան): Ինձ համար անակնկալ էր այն տեղեկությունը, որ ԼՂՀ-ն ներկայացնող պաշտոնատարները, ինչպես նաև արդեն ՀՀ կառավարությունում աշխատանքի անցած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այդ հանդիպման ժամանակ համաձայնել էին «հող խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա կարգավորման տարբերակի հետ: Կարծում եմ, որ կարևոր կլինի այս առնչությամբ լսել կոնկրետ այդ մարդկանց կողմից տրվող պարզաբանումները, քանի որ իսկապես կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող էր բառացիորեն երկու երեք ամիսների ընթացքում իրենց այդ տեսակետն արմատապես փոխվել՝ դա կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու, այլև հետագա քաղաքական գործընթացների տրամաբանությունը ճիշտ գնահատելու համար: Ինքս 1997 թվականի այդ հանդիպման ընթացքում քննարկված, ինչպես նաև այժմ սեղանի վրա եղած տարածքային զիջումների վրա հիմնված կարգավորման տարբերակների վերլուծությանը չեմ անդրադառնա. դրանցից ոչ մեկն իրական կարգավորման նախադրյալներ չի պարունակում և, կյանքի կոչվելու դեպքում, ընդամենը հանգեցնելու է նոր ստատուս քվոյի հաստատման, որը հայկական կողմերի համար ավելի անբարենպաստ է լինելու, քան այսօրվանը:

Շարունակությունն՝ այստեղ

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածու
Ամենադիտված