Հայերեն


Ռուս իրավապահների բացահայտումը. ՀՀ-ում ահաբեկչության վտանգ կա

Բաց մի թողեք

Քնար Մանուկյան, «Ժողովուրդ»

Երեկ «Իզվեստիա» թերթի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները միջազգային հետախուզություն են հայտարարել մի խումբ մարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: ՌԴ ՆԳ նախարարի փոխանցմամբ՝ ահաբեկչություն կազմակերպող անձինք ցանկացել են նաեւ պայթեցնել Հայաստանի պետական կառույցները: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ. «Կիպրոսի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացին, ով սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի պետական համարվող օբյեկտները»: Նրա խոսքով՝ ինտերպոլն ու Ռուսաստանը պատրաստվում են առավել մեծ ուշադրություն հատկացնել ահաբեկիչների գործողություններին, որոնք, ըստ էության, իրենց նպատակները իրականացնելու համար օգտագործում են համացանցը: Արդյունքում, ՌԴ իրավապահները համաձայնություն են ձեռք բերել «ահաբեկիչների դեմ պայքարելու համար ստուգել էլեկտրոնային փոստերը, վիդեոալիքներն ու կայքերը»: Ավելին՝ «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ ՆԳՆ ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկն ասել է, որ հաջողվել է պարզել ՌԴ այն քաղաքացու ինքնությունը, որը սպառնացել էր պայթեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառույցները: Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին իր այս մտադրությունների, նախապատրաստվող ահաբեկչության մասին բազմաթիվ տեղեկություններ է տարածել: Իսկ թե ով է նա, ՌԴ իրավապահները դեռեւս չեն գաղտնազերծում: Միայն հայտնի է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության մասին հատկանիշներով: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ահաբեկչական ինչ-որ խմբի թիրախում հայտնվել են ԵՏՄ անդամ երկրները, իսկ թե ինչ նպատակով են թիրախավորել վերոնշյալ երկրները եւ, առհասարակ, ում պատվերով, ըստ էության կպարզվի ՌԴ իրավապահների կողմից տարվող քննության ընթացքում: Նկատենք, որ Ալեքսանդր Պրոկոպչուկը չէր հայտնել՝ այս գործով կալանավորվածներ կան, թե ոչ, ընդամենը նշել էր, որ գործով մի շարք մարդկանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրել է տալիս, որ իրավապահներն այս ընթացքում հասցրել են միայն պարզել ահաբեկիչների ինքնությունը, սակայն նրանց հայտնաբերման ուղղությամբ քայլեր են արվում: Այս բացահայտումը ուշագրավ է այնքանով, որ առաջին անգամ չէ, որ ՀՀ գործող իշխանությունները թիրախավորվում են զինված հանցախմբերի կողմից: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի` Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել է գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Դեռես 2016 թվականի մարտի 30-ին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հաստատել էր մեր այն տեղեկությունը, որ Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խումբը քննարկել է Սերժ Սարգսյանի ինքնաթիռը պայթեցնելու հարցը: 2016 հունիսի 21-ին, երբ Հայաստան այցելեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նախորդ օրը ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել էր, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը: Սակայն այս բացահայտումը եւս չհանդարտեցրեց գործող իշխանության նկատմամբ կուտակված ագրեսիան: Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, զոհվեցին ոստիկանության 3 աշխատակիցներ, վիրավորվեցին նաեւ խմբի անդամները: Թվում է, թե այլեւս վտանգը չեզոքացված է, եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում, բայց ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը 2017 թվականի հունվարի 17-ին հրապարակել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, թե Սերժ Սարգսյանի դեմ մի նոր հարձակման փորձ է ծրագրվել, ինչի առիթով Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը առավել ուժեղացվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը ուղղակիորեն չէր հերքել տեղեկությունը: Չի բացառվում, որ ՀՀ իրավապահները Ռուսաստանի Դաշնության իրավապահներից էին ստացել վերոնշյալ տեղեկությունը եւ չիմանալով, թե ով կամ ովքեր են կանգնած ՀՀ պետական կառույցները պայթեցնելու կազմակերպչական գործողությունների հետեւում, որոշել էին հսկողությունն ուժեղացնել: Հուսանք, որ այս ահաբեկչական գործողությունների մասով քննությունը իրապես օբյեկտիվ կընթանա, եւ գործը ամբողջությամբ կբացահայտվի, այլ ոչ թե կընթանա այն ուղղով, ինչը կթելադրի քաղաքական շահը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված