Հայերեն


Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, ստացանք համաձայնություն․ Միքայել Սրբազան

Հասարակություն

«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաներն այս ամառ բացառիկ հնարավորություն են ստացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ՝ 20 երեխա իր ամառային հանգիստը կանցկացնի Սև ծովի ափին։ Երեխաներին կուղեկցեն նրանց հետ ամեն օր աշխատանք տանող մանկավարժ-մասնագետներից երեքն ու երկու կամավոր»,-տեղեկանում ենք «Մեծահասակների կրթություն Խաչմերուկ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Ուշագրավն այն է, որ Գագիկ Ծառուկյանի եւ Շիրակի  թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի միջև վերջին շրջանում տարաձայնություններն ակնառու են։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մամուլին տված իր մի շարք հարցազրույցներում բազմիցս կարծիք է հայտնել՝ դեմ արտահայտվելով Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարին։   «Հիսուսի հսկայական արձանը կանգնեցնելը աննպատակահարմար է, ժամանակավրեպ է ու ավելորդ։ Հայ եկեղեցու ավանդությանը հարիր չի, մեր ավանդությանը հարիր չի։ Հետո ոչինչ չի տալու, հոգևոր իմաստով ոչինչ չի տալու՝ դրանով ավելի քրիստոնյա չենք դառնալու»,- հարցազրույցներից մեկում էլ նշել է նա։

ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, մեկնաբանելով Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաների Բաթում գնալու լուրը, hraparak.am-ին ասաց․ «Դե, այնպես եղավ, որ խնամքի կենտրոնի մանկավարժներից, թեմի անունից՝  ի դեմս Սրբազանի, դիմեց մեզ՝ ներկայացնելով գաղափարը, որ երեխաները Բաթում մեկնելու, ծովում հանգստանալու ցանկություն են հայտնել, ասաց՝ ծնողները ևս միացել են  խնդրանքին, որպեսզի այն ի կատար ածվի։ Ես էլ խնդրանքը ներկայացրեցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը միանգամից ընդունվեց, քանի որ խոսքը երեխաների մասին էր»։ Թե որքան գումար է հատկացրել ԲՀԿ առաջնորդը, Հասմիկ Վիրաբյանը նախընտրեց չբարձրաձայնել՝ ասելով․ «Այնքան, որքան անհրաժեշտ է․ երեխաների  լիարժեք հանգստի եւ մնացած այլ բաների համար գումարն հաստատ բավարար է» ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից էլ hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես եղավ, որ իրենց սաները Բաթում են մեկնում հենց Ծառուկյանի հովանավորությամբ։ Արդյոք սա հաշտության ձեռք մեկնելու ակնարկ չէ։

«Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, դիմեցինք, ստացանք համաձայնություն։ Մեր աշխատակիցները բացարձակ ազատ են, ես չեմ ընդդիմանում, եւ օգտվելով իրենց ազատությունից՝ կարող են դիմել՝ ում ուզում են»։ 

-Սրբազան, այ, Դուք արդեն ասացիք՝ հակառակ ձեր գաղափարական տարաձայնություններին, մտավախություն չկա՞ր, որ արձագանքն այլ կերպ կլիներ։

-Արդեն դրական պատասխան ենք ստացել, բացի այդ՝ խոսքը երեխաների մասին էր․․․․։

-Իսկ ինչու՞ եք որոշել երեխաների հանգիստը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս եւ ոչ թե  հայրենի բնության մի գողտրիկ անկյունում։

- Սա առաջինը չէ։ Հայաստանում եղել է, որ հանգիստ կազմակերպվել է,  այս անգամ ուղղակի ծովափնյա հանգիստ նախընտրեցին, մենք էլ ընդառաջեցինք։

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ
Ամենադիտված