Հայերեն


ԱՄՆ-ն դադարեցնում է 7 երկրների վիզաների տրամադրումը. ի՞նչ է սպասվում հայերին

Աշխարհ

Այսօր ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով կարևոր որոշումներ է ստորագրելու: Ամերիկյան մամուլը, հղում անելով իր աղբյուրնեսրին, տեղեկացրել է, որ Թրամփը հայտարարելու է` ժամանավորրապես դադարեցնում է 7 երկրների վիզաների տրամադրումը: Սպիտակ տան ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` այդ երկրների ցանկում են Սիրիան, Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Եմենը, Սուդանը:

Անվտանգության հարցերով նիստի շրջանակներում Թրամփը այսօր հայտարարելու է նաև Մեքսիկայի հետ պատի կառուցման ժամանակցույցի մասին:

NewsBook-ը այս թեմայով զրուցել է ԱՄՆ-ում բնակվող մեր գործընկերոջ` Արթուր Սահակյանի հետ` հասկանալու, թե ի՞նչ է սպավում միգրացիոն քաղաքականության ենթատեքստում մեր քաղաքացիներին:

- Հայաստանում տեղյակ են, որ Թրամփի նախընտրական մեխերից է եղել միգրացիայի դեմ պայքարը: Հայտնի է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերն հիմա ավել շատ են, քան Հայաստանում են մնացել: Մնացողների զգալի հատվածն էլ ԱՄՆ արտագաղթելու ցանկություն կամ մտադրություն ունի: Թրամփի`միգրացիային ուղղված կոշտ քաղաքականությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր հայրենակիցների վրա:

- 11 միլիոն ապօրինի էմիգրանտներին արտաքսելու մասին Դոնալդ Թրամփը հայտարարություններ արեց դեռևս այն ժամանակ, երբ նա պայքարում էր մոտ մեկ տասնյակ հանրապատեկան թեկնածուների դեմ` կուսակցության թեկնածուի նոմինացիան ստանալու համար։ Ես դա համարում եմ պարզապես մտածված քաղաքական մարկետինգային հաշվարկ։ Հանրապետական կուսակցության հետևորդների մեծամասնությունը պահպանողական ու ազգային գաղափարների հետևորդներ են, որոնց մոտ խիստ դժգոհություն կար միգրացոն քաղաքականության մասով: Կարծում եմ` Թրամփն օգտագործեց այդ հանգամանքը, կատարեց ճիշտ հաշվարկ՝ ցուցաբերելով արմատական մոտեցում այս հարցում, ինչը կարևոր ու էական դեր ունեցավ կուսակցության թեկնածուի ընտրության փուլում:

Շեշտադրումները, սակայն, փոխվեցին արդեն գլխավոր ընտրությունների ժամանակ։ Երբ նա արդեն Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, այլևս չէր խոսում 11 միլիոն մարդկանց արտաքսման մասին։ Խոսք էր գնում միայն այն ապօրինի էմիգրանտներին արտաքսելու վերաբերյալ, որոնք ունեն կրիմինալ ռեկորդ։ Այսինք մարդիկ, որոնք ապօրինաբար գտնվելով ԱՄՆ-ում, կատարել են քրեական հանցանքներ, այս կամ այն կերպ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այդ մարդկանց թիվը կազմում է մոտ 2 միլիոն։ Դա այնքան էլ մեծ թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ էմիգրանտներին ողջունող նախագահ Օբաման արտաքսել է ավելի քան 2.5 միլիոն մարդ։

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ում առանց փաստաթղթի բնակվող մեր հայրենակիցներին, ապա չեմ կարծում, թե նրանք մեծ թիվ են կազմում, առավել ևս նրանք, որոնք  ունեն քրեական անցյալ։

 - Թրամփը խոսում էր նաև շատ երկրներներից ընդհանրապես վիզաների դադարեցման մասին։

- Խոսքը հիմանական միջինարևելյան և մյուս մահմեդական երկրների մասին էր, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչություն ունենալ ռադիկալ իսլամական տեռորիզմի հետ ու որտեղ հնարավոր չէ ԱՄՆ մեկնել ցանկացող անձի մասին հստակ ստուգում (Background check) իրականացնել: Ի տարբերություն Օբամայի և  Քլինթոնի, որոնք պլանավորում էին լրացուցիչ 110 հազար փախստական ընդունել Սիրիայից և միջինարևելյան այլ երկրներից, Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է հենց իրենց երկրներում ապահով բնակավայրեր (safe havens) կառուցել փախստականների համար, եւ տարածաշրջանի երկրներին ստիպել, որպեսզի նրանք ֆինանսավորեն։ Իսկ ընդհանրապես, Թրամփը կարծում է, որ պետք է վերջնականապես ու շատ արագ վերացնել տեռորիստական խմբավորումներն ու ավարտել ռեժիմների փոփոխությանն ուղղված պատերազմները, որոնք էլ հենց ծնում են փախստականների հարցը` խնդրի առաջ կանգնեցնելով Եվրոպային ու Միացյալ Նահանգներին:

Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենադիտված