Հայերեն


Փոփոխություններ կենսաթոշակի ու նպաստների վճարման համակարգում

Հասարակություն

2017 թվականից քաղաքացիներն արդեն կարող են նպաստների և կենսաթոշակների դիմումները ներկայացնել ցանկացած տարածքային բաժին: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ի՞նչ է փոխվել, որն է համարվում քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոնը և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ:

-Տիկի՛ն Գալստյան, քաղաքացիներն արդեն կարող են նպաստների և կենսաթոշակների դիմումները ներկայացնել: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ո՞րն է համարվում տարածքային կենտրոն:

-Օրենսդրական փոփոխության արդյունքում տարածքային կենտրոններն այն տարածքային բաժիններն են, որտեղ քաղաքացիները կենսաթոշակ նշանակելու համար դիմում են ներկայացնում: Նպաստ ստանալու համար ևս քաղաքացին դիմում է այն տարածքային բաժին, որտեղ դիմում է կենսաթոշակի համար:

-Փոփոխություններ կան նաև երեխաների նպաստների դիմումների հետ կապված, ո՞ր նպաստներն են դրանք:

-Դրանք նույնպես նույն մարմինն է նշանակում: Խոսքը վերաբերում է ոչ բոլոր նպաստներին. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով թվարկված մոտ 8-9 նպաստի տեսակ կա։ Խոսքը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստին, խնամքի նպաստին, ծերության նպաստին, հաշմանդամության նպաստին և կերակրողին կորցնելու դեպքում նպաստին:

Այս նպաստների համար ևս, քանի որ նշանակող մարմինը նույնն է, քաղաքացիները պետք է դիմեն կենսաթոշակի կենտրոն: Կենսաթոշակ նշանակող մարմինը նաև իմ թվարկած նպաստներն է նշանակում, պետք է դիմեն համապատասխան տարածքային բաժին:

-Նպաստների համար դիմելու ձևն առցա՞նց է:

-Ոչ, այստեղ տարբերակենք: Իմ ասած բոլոր կենսաթոշակների և նպաստների դեպքում ներկայանում են և դիմում ներկայացնում, ընդ որում՝ միայն նպաստների պարագայում դիմումը ծնողներից բացի կարող է նաև այլ անձ ներկայացնել: Իսկ առցանց նպաստի համար կարելի է դիմել միայն երեխայի ծննդյան նպաստ նշանակելու հարցով, այն էլ եթե ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխան է ծնվել և ծննդյան վկայականը տրվել է ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Այս սահմանափակումները, որ կան, պայմանավորված են այն հանգամանքով, որ էլեկտրոնային դիմումում նշված տվյալները պետք է հնարավոր լինի առկա տեղեկատվական բազաներով ճշտել:

Այժմ կարողանում ենք այդ տվյալները ճշտել միայն առաջին և երկրորդ երեխայի դեպքում, իսկ 3-րդ և ավելի երեխաների դեպքում մի քիչ ավելի լայն բազա է անհրաժեշտ: Աշխատանքներ են տարվում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում ևս առցանց դիմումներ վերցնելու համար:

-Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը 2018-ի հուլիսից կդառնա պարտադիր: Այս դեպքում փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

-Փոփոխություններ չկան, երբ 2018 թվականի հուլիսի մեկից 1974 թվականին և դրանից հետո ծնվածները հանդիսանան կուտակային համակարգի մասնակից, գործատուն աշխատավարձից համապատասխան պահում կանի, իսկ եթե մասնակիցն ինքն ընտրի իր կուտակային ֆոնդը, ապա այլ կարգավորումներ են։ Եթե չի ընտրի, ապա օրենքով կարգավորված են ընտրության մեխանիզմները, համակարգչային ծրագրի միջոցով ֆոնդ կընտրվի, և կտեղեկացվի մասնակցին:

-Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին գրանցված է և աշխատում է Հայաստանում, ինչպե՞ս է ստանալու այդ վճարները կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո:

-Եթե օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ունի կացության կարգավիճակ, ապա նրանից ևս կենսաթոշակային կուտակային համակարգի շրջանակներում վճարները պահվում են: Այն դեպքում, երբ քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր, այդ գումարները նրա դիմումի հիման վրա կարող են փոխանցվել իր բնակության երկրի կուտակային համակարգ:

-Իսկ եթե այդ երկրում կուտակային համակարգ չկա, այդ դեպքում ի՞նչ է արվում կուտակած գումարը:

-Եթե չկա, քաղաքացին գրավոր դիմում է գրում և իր կենսաթոշակի իրավունքն իրացնում:

Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված