Հայերեն


«Եթե մնացածը մտել են պաշտոնների համար, ես բան չունեմ իրենց ասելու. ես չեմ լքի ՀՀԿ-ն»․ Աշոտ Աղաբաբյան

Քաղաքականություն

«ԼՐԱԳՐԻ» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)


Պարոն Աղաբաբյան, վերջին օրերին իշխող Հանրապետական կուսակցության նավը լքողներ են հայտնվել՝ Հովիկ Աբրահամյանը, Գայանե Սողոմոնյանը, առաջիկայում նաև Մհեր Սեդրակյանը։ Դուք այս առումով, այնուամենայնիվ, մնում եք անդրդվելի՞։

Դա իրենց խնդիրն է՝ լուծումներ գտնել իրենց ապագայի համար։ Եթե դրանք պայմանավորվածությունների մեջ չեն, ուրեմն նրանք լքում են նավը։ Իսկ նրանք, որոնք լքում են իմ նավը, կամ մտածել են, որ նավի մեջ տեղ չունեն՝ նետվել են ջուրը, կամ էլ առիթ են ստեղծել, որ իրենց նետել են ջուրը։ Բայց ես իրենց չեմ մեղադրում, իրենք այդքան են, ես իրենց չափ չեմ։ Ես իմ ապրած տարիների ընթացքում, առավել ևս պատերազմի մասնակից լինելով, Աշոտ Նավասարդյանի ազգային արժեքների պահպանման կողմնակից լինելով, ես այդ նավի հետ միասին կսկեմ։ Որովհետև մարդիկ, որ մեզնից հեռանում են, գաղափարներն են մոռանում, թե ինչի համար էին եկել և ինչի համար են գնում։ Իրենց համար գաղափար չկա, իրենց համար պաշտոն կա, հնարավորություններ կան։ Իհարկե, ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է և այդ ամենն իր մեջ ունի։ Ես ուղղակի զարմանում եմ, որ եկան, վայելեցին, գնացին։
ՀՀԿ-ին չի կարելի դավաճանել։ Դա Աշոտ Նավասարդյանի, Ստեփան Զատիկյանի, Նժդեհի գաղափարներն են։ Այդ տեսակի մեջ մտնողը պետք է իմանար, թե ինչի է մտել։ Եթե իրենք մտել են պաշտոնների համար, դա իրենց գործն է, ես բան չունեմ իրենց ասելու։ Միգուցե իրենք սովոր են պաշտոն ու դիրք ունենալու ու հիմա նոր տեղ են գտնում, որ կարող են գնան ուրիշին նեղություն տան, էլի պաշտոն վերցնեն, իրենք նեղություն չզգան։ Դա իրենց խնդիրն է։
Հովիկ Աբրահամյանի մասին ընդամենը կասեմ՝ ծնունդդ շնորհավոր։ Ես չեմ կարծում, որ ինքը նեղացած է գնացել, կամ Մհերն է նեղացած գնում։ Ընդամենը նման մարդիկ հարմար պայմաններ են փնտրում՝ իրենց դիրքը պահելու համար՝ մոռանալով, որ ամենահարմար պայմանը մարդկային իր էությունը, իր պապերին, իր ծնողներին պահելու, ազգային արժեքների մեջ մնալն է։

Պարոն Աղաբաբյան, կարծում եք՝ նրանք վիրավորվելու առիթ չունեի՞ն։ Եվ ընդհանրապես, բարձր պաշտոն զբաղեցնող ՀՀԿ-ականներից, սկսած նախագահից, քանի՞սն են ապրում այն գաղափարներով, որոնք դրել էին Աշոտ Նավասարդյանն ու Ստեփան Զատիկյանը։

Նախ մեր կուսակցության նախագահը նույն գաղափարներով է ապրում, ինչպես Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, ես, բայց նախագահը փորձեց մարդկանց վստահել, որոնք նույն կուսակցության անդամներ էին։ Նա փորձեց առաջին գիծ ուղարկել, հետո ռեզերվ պահել։ Առաջին գիծը պաշտոնը չի, առաջին գիծը սահմանն է։ Հենց մարդիկ զրկվում են պաշտոնից, սկսում են ուրիշ ձև մտածել։ Աշոտ Նավասարդյանի, իմ տեսակն այնպիսին է, որ մեր առաջին գիծը եղել է սահմանը, ոչ թե պաշտոնը։ Դրա համար ես համոզված եմ, ՀՀԿ ժամանակին եկողները մտածել են պաշտոնի մասին, ոչ թե առաջին գծի։ Դա փաստն է, իրականությունը, և թող չվիրավորվեն։

Նրանց հեռանալով կուսակցությունը չի՞ թուլանում։

Ընդհակառակը՝ ուժեղանում է, թույլերի կուսակցություն չի Հանրապետականը, պաշտոնի ձգտումներ ունեցողների կուսակցություն չի Հանրապետականը։ ՀՀԿ-ն մի ծանր բեռ ունի իր ուսերին, որ յուրաքանչյուր պաշտոն լուծ է, յուրաքանչյուր պաշտոն սահման է հայրենիքի ու ժողովրդի համար։ Ես այնքան կուզենայի, որ իմ Հանրապետական կուսակցության այս փորձը, որ մարդիկ լքում են, բոլորիս ականջին օղ լինի, որ Հանրապետական լինելը պաշտոնը չի, ՀՀԿ-ական լինելը նշանակում է հայրենիք, ազգ, բանակ ունենալը։ Ինչ վերաբերում է Հանրապետանը լքողներին, եթե ես իմանամ, որ նրանք ազատ, հայրենիքի անկախ ապրելու ցանկությամբ են ապրելու, և ոչ թե խանդի տոպրակ ունենան, ես իրենց կընդունեմ։ Եթե հեռացողներից մեկը գնա չգիտեմ ուր և հետո փորձի հետ գալ իշխանության... տեսեք, ոչ մի թագավոր գնալուց հետո հետ չի եկել, բացի Ֆրանսիայի նախագահ Դը Գոլից, որին ժողովուրդը խնդրեց, հետ բերեց։ Գնացողը իրավունք չունի հետ գալու և ոչ էլ կարող է։

Ընդհանրապես, առաջիկա ընտրություններում Հանրապետականի շանսերն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով ժողովրդի մոտ առկա հիասթափությունը։

Հանրապետականը միշտ հաղթելու է, բայց միշտ բոլոր կուսակցությունների հետ համագործակցություն ունենալու է, որովհետև ՀՀԿ-ի գաղափարախոսությունը երկիր պահելն է, ոչ թե պաշտոն ունենալը։

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, Սեյրան Օհանյանի քաղաքական ասպարեզ մտնելը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում քաղաքական դաշտում։

Ես արդեն ասացի, որ հեռացողը հետ գալուց կամ որպես դավաճան պիտի գա, կամ էլ խելքից պակաս մարդն է հետ գալիս։ Սեյրան Օհանյանը ոչ գնացել է, ոչ էլ եկել է։ Սեյրան Օհանյանը մնում է Սեյրան Օհանյան։ Ես խնդրում եմ Գագիկ Ծառուկյանին Սեյրան Օհանյանի հետ չհամեմատել, ոչ էլ Արամ Զ. Սարգսյանի հետ։ Նրանք տարբեր բևեռներ են, տարբեր երևույթներ են, երկուսն ուժեղ, մեկը՝ թույլ։ Ես Սեյրան Օհանյանին և Արամ Սարգսյանին համարում եմ իմ ազգի կերպարներ։ Արամին որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որ ուզում է շարունակել, իսկ Սեյրան Օհանյանը որպես մեր մարտական ընկեր, մարտական սպա, պատմություն և արժեք ունեցող տղա։

Սեյրան Օհանյանը շանսեր ունի՞ քաղաքականության մեջ հաջողություն գրանցելու համար։ Այսօր նա շատ է քննադատվում մարտի 1-ին իր մասնակցությունն ունենալու համար։

Սեյրան Օհանյանը բանակի հրմանատար լինելով ինչ կապ ունի քաղաքացիների մահվան հետ։

Բայց մարտի 1-ին զորք է հանվել ժողովրդի դեմ։

Երբեք բանակի զորքը չի մտել Հայաստան, դա ներքին զորքերն են եղել, ինչը Սեյրան Օհանյանի հետ կապ չունի։ Այսօր մեր երկրում ամենաանհրաժեշտ իրավիճակն այն է, որ ժողովուրդն իր հոգու մեջ իմանա, թե ով է իր առաջնորդը։
Այսօր պետք է մեր սահման չունեցող երկրում, բոլոր դեպքերում աշխատել այնպես անել, որ ժողովուրդը ինչ-որ ձև յոլա գնա։ Այսօր Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում միլիոնավոր մարդիկ յոլա են գնում։ Միլիոնավոր ասելով, ես 7-10 միլիոնից պակաս չեմ ասում, իսկ մենք 2,5-3 միլիոն ենք։ Յոլա գնացողների դարդերը իմ նման տղերքը կքաշեն, ոչինչ։ Իսկ իմ նման տղերք այսօր Հանրապետականում շատ կան։

Բայց որոնց փորձեցին նեղացնել։

Իհարկե, ՀՀԿ-ի շարքերն անցան շատ մարդիկ, որոնք պաշտոնի են ձգտում, որոնց համար դա ընդամենը միջոց է։ Բայց այնքան հանրապետականներ կան, որ իմ ազգի լուծը քաշում են, ես էլ դրանցից մեկն եմ։

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված