Հայերեն


Պարզագույն պրովոկացիաներ, ռեպրեսիաներ՝ առանց որևէ կարմիր գծի. իրավաբանների գնահատականները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին:

Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում: Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլ յացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար: Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նշված դեպքով կալանավորված մի շարք անձինք մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ՝ նա հավելեց. «Միակ փաստակազմն այն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ առանց գնահատման առարկա դարձնելու, որ տեղի է ունեցել հանցագործությունների պրովոկացիա: Նույն խնդիրն է համացանցում առկա տեսանյութի հիմքով ձերբակալված Էմմա Սարգսյանի մասով, երբ կրկին ակնհայտ է հանցագործության պրովոկացիայի երևույթը: Կներեք ոչ այդքան հարմար բառի համար, բայց մեր ուսանողներն այդքան անողնաշար չեն, որ իրենց հնարավոր լինի 1000 դրամով բերել հավաքի վայր: Սրանք պարզագույն պրովոկացիաներ են, որոնք հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ արժեզրկել հավաքի գաղափարաբանությունը»:

Փաստաբանը շեշտեց, որ կան հստակ օրինակներ, որոնք լավագույնս են ցույց տալիս առկա երկակի ստանդարտները. «Օրինակ՝ ինչո՞ւ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին շշով հարվածելու համար խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվում, իսկ «բերետների» հրամանատարը նույն շշով խփում է ցուցարարներին, և այդ դեպքում խուլիգանության, գոնե պաշտոնական լիազորությունների չարաշահման որևէ խնդիր չի լինում: Այս ամենը, նաև ոստիկանության ընդհանուր գործողությունները՝ անչափահասներին բերման ենթարկելը, նաև աղջիկների ձեռքերը կոտրելը, մեքենաները ջարդելն ու 10 օրով տուգանային հրապարակում պահելը մեկ՝ հավաքը կանխարգելելու խնդիր են լուծում»:

Ա. Կոչուբաևը հավելեց՝ այս ընթացքում հարուցված քրգործերը դատավարական որևէ հեռանկար չունեն, քանի որ դրանք բամբասանքներ են, նաև սուբյեկտիվ դատողություններ: Իրավապաշտպանների ու փաստաբանների դիտարկումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտերկրում խոսել ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին: Վերջին օրինակը Նիդեռլանդներում էր: Անդրադառնալով նշվածին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցավով եմ արձանագրում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքն ամեն կերպ աջակցում է այս հակահայ ռեժիմին: Այդպիսով, սակայն, հավաքական Արևմուտքը Հայաստանում իր համար հետագայում մեծ ռեպուտացիոն ռիսկերի հիմքեր է ստեղծում, որովհետև ակնհայտ է, որ մենք գործ ունենք հակահայ իշխանության հետ: Ակնհայտ է նաև, որ հակահայ իշխանությունը փորձում է թաքնվել Արևմուտքի, այսպես ասենք, արժեքային անձրևանոցի ներքո, մինչդեռ Հայաստանում իրականության մեջ այդ արժեհամակարգը, մեղմ ասած, չի պահպանվում»:

Իրավապաշտպանի խոսքով, Արևմուտքի շահն աշխարհաքաղաքական է. «Խայտառակ հայտարարությունները ժողովրդական շարժման հիմք հանդիսացան: Խոսքն այս հակահայ իշխանությունների՝ Արցախի հարցով անընդունելի զիջումների, նման պատրաստակամության և նման այլ խայտառակ հայտարարությունների մասին է: Զուգահեռ մենք տեսանք, որ Արևմուտքի շատ ներկայացուցիչներ ողջունեցին Փաշինյանի այդ հայտարարությունները: Մեծ հաշվով, շատ պարզ բանաձևի հետ գործ ունենք: Փաշինյանին կարելի է ամեն ինչ, քանի դեռ նա Արևմուտքի աջակցության ենթակա, բայց հակահայ քաղաքականության տիրույթում է գտնվում»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ չէր ուզի դավադրությունների տեսությունների հետևից ընկնել, բայց Արևմուտքի լռությունը մեկ բան է նշանակում. «Այս իշխանությունը բերվել է կա՛մ հենց Արևմուտքի կողմից, կա՛մ այս իշխանության վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին: Այս ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն եղավ, պատգամավորի բերման ենթարկեցին, փաստաբանների՝ այդ թվում ինձ ևս բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Եթե սա լիներ մինչև 2018 թվականը, հավատացած եղեք, եվրոպական բոլոր կառույցներն այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին: Բայց հիմա, այս ամենի ֆոնին, Արևմուտքը ցուցարարներին է զսպվածության կոչեր անում: Սա վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, ՀՀ-ում, առնվազն ձեռնտու է Արևմուտքին»: Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, ինչ հիմա կատարվում է, բռնապետության ճանապարհ է: Այս համատեքստում անդրադառնալով իրավապահ համակարգին՝ նա ընդգծեց. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնալով սահմանափակվում են իրավունքի ճանապարհով մարդուն պաշտպանելու հնարավորությունները, և գնալով ավելանում է կամայականություններ դրսևորելու հնարավորությունը»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ այսօր Հայաստանը միանշանակ ժողովրդավարական երկիր չէ, բայց չի կարծում նաև, թե այսօր մեր երկրում բռնապետություն է. «Բռնապետությունը հստակ չափանիշներ ունի, բայց այս մարդիկ անգամ դիկտատոր լինելու հեղինակություն չունեն: Այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, անկեղծ եմ ասում, պարզագույն «դեբիլության», անգրագիտության ուղիղ արդյունքն է: Ինչո՞ւ, որովհետև մեր պատգամավորների կյանքի առաջին պաշտոնը ԱԺ պատգամավորն է, մեր նախարարների մի մասի կյանքի առաջին պաշտոնը նախարարն է: Առհասարակ, բարձրագույն պաշտոն զբաղեցնողները հիմնականում թռիչքաձև աճ են արձանագրել՝ մոտավորապես պահակից հասել են ղեկավարի, որոնք երկիր կառավարելու պարզագույն պատկերացում չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենադիտված