Հայերեն


Նախագահը, առանց քաշվելու, ընկեր Պուտինին պետք է ասի՝ վերադարձրեք Ղարաբաղը. Նորատ Տեր-Գրիգորյանց

Քաղաքականություն

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրվող վերջին միջադեպերին, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման մասին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարություններին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին Դիլիջանում հանդիպել էր զորացրված զինծառայողների հետ և հանդիպման ընթացքում անդրադարձել էր նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին՝ ընդգծելով, որ «մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու ԼՂ բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա:»

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ էության, պատասխանել է Հայաստանի ղեկավարին՝ հայտարարելով, թե «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու, և եթե ինչ-որ մեկը սպասում է դրան, ապա դա չի լինելու»:

- Պարոն Տեր-Գրիգորյանց, ինչպե՞ս եք գնահատում երկու կողմերի այս հռետորաբանությունը:

- Ես, նախ, ուզում եմ խոսել այն մասին, թե իմ կարծիքով՝ ինչպես պիտի հայկական կողմը գործի այս իրավիճակում: Նախ և առաջ պետությունը՝ նախագահը, վարչապետը, Նալբանդյանը և բոլոր պետական գործիչները, իմ կարծիքով, պետք է հայտարարեն՝ լսեք, մինչ այժմ բանակցությունները այսպիսին են եղել, եկեք դադարեցնենք և հասկանանք, թե ինչ է կատարվում:

Ղարաբաղը հնագույն հայկական տարածք է, Մեծ Հայքի գավառներից մեկը: Նայեք համաշխարհային քարտեզները: Երկրորդը, Ղարաբաղը որոշակի ժամանակահատված մտել է Պարսկաստանի կազմի մեջ և 1813 թ. Պարսկաստանը Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղի խանությունը հավերժ փոխանցել է Ռուսաստանին: Ես չեմ խոսում 1828 թ. ռուս-պարսկական պայմանագրի մասին, բայց դա Արևելյան Հայաստանի մի մասն է: Հետո տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը: 1921 թ. հուլիսի 5-ին Բոլշևիկյան կուսակցության անդրկովկասյան բյուրոն Ստալինի հրամանով և Աթաթուրքի պահանջով խլել է խորհրդային Հայաստանից Ղարաբաղը և փոխանցել խորհրդային Ադրբեջանին, իսկ մինչ այդ՝ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով Հայաստանից խլեցին Նախիջևանը և հանձնեցին Ադրբեջանին: Կարսը խլեցին և հանձնեցին Թուրքիային, Ջավախքը՝ Վրաստանին, մի խոսքով՝ վերջին մեխը խփեցին ցեղասպանության դագաղի վրա: Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցվեց ոչ թե ռազմական ճանապարհով, այլ այսպիսի պայմանագրերով: Եվ Աստված լուսավորի Նժդեհի հոգին, որը կռվեց և պահեց Զանգեզուրը: Իսկ թուրքական ծրագիրը պահպանվում է: Ով էլ լինի իշխանության գլխին, միևնույն է, այդ ծրագիրը պահպանվում է: Եվ քանի որ Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, հետևաբար Ադրբեջանը թուրքական պետության շարունակությունն է: Հայաստանը կարծես այս երկու պետությունների կոկորդին կանգնած ոսկոր լինի, այդ պատճառով Թուրքիան և Ադրբեջանը ուզում են երկու կողմից սեղմել Հայաստանը, որպեսզի վերջինս խցանի նման դուրս թռնի: Այնպես է ստացվել, որ մեր բախտը չի բերել հարևանների հարցում:

Երրորդը, քանի որ այդպես է, Ալիևը մշտապես հայտարարում է, թե «սա ադրբեջանական տարածք է», որովհետև Պարսկաստանը իբր թե Ադրբեջան է: Նրանք ամենաբարձր մակարդակի լպիրշներ են և յուրացնում են բոլոր պետությունների պատմությունը:

Հաջորդը, Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Սումգայիթում, Բաքվում: Ադրբեջանը սպառնում է Հայաստանին ու Երևանին նաև Նախիջևանից, որտեղ խորհրդային շրջանում կար դիվիզիա: Այն այժմ վերածվել է կորպուսի, այնտեղ մեծ ազդեցություն ունի նաև Թուրքիան, շատ են թուրքերը: Երբ նրանք հարձակվեցին Ղարաբաղի վրա, հակառակորդի նպատակն էր ոչ միայն դուրս քշել Ղարաբաղի ժողովրդին այդ տարածքից, այլև գրավել նաև Զանգեզուրը, միանալ Նախիջևանի հետ և Նախիջևանից հարձակվել Երևանի վրա: Եվ եթե մենք չստեղծեինք բանակ, այսօր Հայաստան չէր լինի: Մենք մշակեցինք ռազմական հայեցակարգ, ես անձամբ եմ մշակել այն, եղել եմ ռազմական գործողությունների գոտում, ուսումնասիրել իրադրությունը և այդ հայեցակարգը ներկայացրել ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Անվտանգության խորհրդի նիստը հաստատեց հայեցակարգը և մենք համատեղ ուժերով ստեղծեցինք բանակ՝ նվիրված, հայրենասեր մարդկանցից, և այդ բանակը ազատագրեց Ղարաբաղը, ազատագրե՛ց՝ ոչ թե զավթեց:

1921 թ. ի վեր, երբ Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին, վերջինս կտոր-կտոր պոկելով Ղարաբաղի շրջանները՝ միացնում էր Ադրբեջանին, որի հետևանքով Ղարաբաղի տարածքը փոքրացավ, բայց իրականում մինչև Կուր գետը Ղարաբաղի տարածքն է:

- Դուք, իհարկե, ամեն ինչ ճիշտ եք ասում, մենք գիտենք, որ Ղարաբաղը պատմական հայկական շրջան է, բայց աշխարհը այլ՝ իրավունքի լեզվով է խոսում: Ինչպե՞ս բացատրել մյուսներին, որ հիմնախնդրի էությունը արցախցիների պայքարն է հանուն իրենց ազատության և իրավունքների, ոչ թե այսպես կոչված՝ «ադրբեջանական տարածքների» հարցը: Կարծես, Ադրբեջանը շատ ավելի հստակ ու կոնկրետ է ձևակերպում իր իրավունքը, որ «ես ունեմ տարածքային ամբողջականության իրավունք, սրանք իմ տարածքներն են, որոնք օկուպացվել են, և եթե Հայաստանը չի վերադարձնում այդ տարածքները, ես իրավունք ունեմ ռազմական ուժով վերադարձնել այդ շրջանները»: Ադրբեջանը հարձակվում է, և միջազգային հանրությունը չի դատապարտում նրան ռազմական հարձակման համար: Հայկական կողմը խոսում է ինքնորոշման իրավունքի, Ղարաբաղի կարգավիճակի մասին, բայց այն տպավորությունն է, որ մեր ուղերձները այդքան հստակ չեն, թե որն է մեր իրավունքը, որն է գլխավոր խնդիրը և որն է խնդրի արդար լուծումը:

- Տեսնում եք, դուք միանգամից մտաք հունի մեջ և վայրկենապես որսացիք իմ միտքը: Դուք ճիշտ եք: Այն, ինչ նշեցի վերևում, ասում էի այն նպատակով, որպեսզի պարզ լինի խնդրի էությունը: Մենք արդարացիորեն ազատագրել ենք մեր հողերը: Եթե ինչ-որ կտոր միացել է Ղարաբաղին, ապա դա պատերազմի օրենքով է եղել, բայց օկուպացված են մնացել Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Մարտունու շրջանների հարթավայրերը՝ մինչև Կուր: Այս բոլոր տարածքները օկուպացված են: Ընդհակառակը՝ մենք պետք է հարց դնենք մեր տարածքների վերադարձի մասին, բայց ստացվում է՝ Ադրբեջանն է այդ հարցը դնում: Ադրբեջանը մշտապես հարձակվում է, հայտարարում, թե ինքն իբր իրավունք ունի ազատագրել իր հողերը: Սա բացարձակապես այլասերված քաղաքականություն է և ամենագլխավորը՝ նա ապացուցել է բոլորին՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, բոլորին, թե ինքը ճիշտ է, փողով, խաբեությամբ, քարոզչությամբ, ապատեղեկատվությամբ ապացուցել է դա, իսկ մերոնք չեն ապացուցել: Մերոնք գարշելի քաղաքականություն են վարում, համեստություն են ցուցաբերում: Ահա այդ համեստությունը հանգեցրեց նրան, ինչ կատարվում է այսօր:

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել բանակցությունները: Ընդհանրապես, եթե անկեղծ ասենք, ապա բանակցությունները պետք է վարել Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչո՞ւ. որովհետև ՌԴ-ն ՌԽՖՍՀ-ի և ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Հենց ՌԽՖՍՀ-ն է Լենինի և Ստալինի գլխավորությամբ ստորագրել այդ փաստաթուղթը, իրենց կոմունիստական կուսակցությունն է խորհրդային Հայաստանից խլել Ղարաբաղը և փոխանցել մեկ այլ խորհրդային պետության: Չեղարկի՛ր այդ որոշումը, Ռուսաստան: Չէ որ Ադրբեջանը չի գրավել Ղարաբաղը 21 թվականին. նրան հանձնել են: Եվ հիմա նա հայտարարում է, թե դա իմ հողն է: Ոչ, քոնը չէ: Ի՞նչ է ասել Գորբաչովը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին. ասել է՝ եթե խորհրդային հանրապետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ապա ինքնավար միավորումները, որոնք մտնում են հանրապետությունների կազմի մեջ, օրինակ՝ Մերձդնեստրը՝ Մոլդովայի, Աբխազիան՝ Վրաստանի, կամ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, երեք իրավունք ունեն՝ մնալ կա՛մ ԽՍՀՄ-ի, կա՛մ հանրապետության կազմում, կա՛մ էլ հանրաքվե անցկացնել ՄԱԿ-ի համապատասխան հոդվածի համաձայն և ինքնորոշվել: Ղարաբաղը մնացել է ԽՍՀՄ կազմի մեջ, իսկ հետո՝ մի քանի ամիս անց, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հանրաքվե անցկացրեց և դուրս եկավ կազմից: Հիմա Ադրբեջանը ասում է՝ ոչ, ես դուրս եմ եկել, իսկ դու իրավունք չունես դուրս գալու: Ինչպե՞ս իրավունք չունեմ: Ես չեմ կարող քո հետ ապրել, դու զզվելի, ցեղասպան պետություն ես, իրավունք չես տալիս ինձ ապրելու, հայերեն խոսելու: Ահա, թե ինչպիսին է իրավիճակը: Հիմա Նալբանդյանը պետք է ապացուցի, որ լսեք, չեղարկեք 1921 թ. հուլիսի 5-ի որոշումը:

Որտեղի՞ց են ադրբեջանցիները հարձակվում Ղարաբաղի վրա: Նախորդ տարվա ապրիլին նրանք հարձակվեցին: Որտեղի՞ց էին գալիս: Նրանք անցնում են Կուրը և հարձակվում են, բայց նրանք գալիս են Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված տարածքներով: Եվ հենց հանկարծ ինչ-որ շարժում նկատվի, Ղարաբաղի մեր զորքերը պետք է անմիջապես ոչնչացնեն շարժվող որևէ թիրախ՝ մինչև Կուրը ներառյալ: Բայց ստացվում է հակառակը. նրանք են սկսում, նրանք են հարձակվում, իսկ մեր կողմը պաշտպանվում է: Դա հիմարություն է:

- Իսկ ինչպե՞ս կարելի է զսպել ադրբեջանական կողմին:

- Պետք է բանակցությունները հակառակ ուղղությամբ վարել, ոչ թե այնպես, ինչպես այսօր է արվում: Այսօր ընկեր Նալբանդյանը բանակցություններ է վարում հետևյալ հարցի շուրջ՝ հանձնե՞լ ինչ-որ բան, թե՞ չհանձնել: Լսեք, այսօր բոլորովին այլ իրադրություն է, բայց նախկինի պես բանակցությունները վարում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Իսկ ի՞նչ է նշանակում «սկզբունք» բառը ռուսերենում: Բառարանում գրված է՝ «սկզբունք նշանակում է՝ հիմնական դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվել»: Իսկ ի՞նչ դրույթներ են. դուրս բերել զորքերը այնտեղից: Դա կատարյալ հիմարություն է: Ես Նալբանդյանին ասում եմ՝ «ինչո՞ւ եք նման բանակցություններ վարում»: Նա պատասխանում է՝ «իսկ ի՞նչ վատ բան կա»: Լսեք, ի՞նչ եք խոսում, մեր հողերը մեզնից խլում են: Ամեն ինչ արհամարհված է, ամեն ինչ խեղաթյուրված է, իսկ Ադրբեջանը օգտվում է դրանից և ճնշում գործադրում, և արդեն ԵԱՀԿ-ն մտածում է՝ ճիշտ է, դրանք օկուպացված տարածքներ են:

Երբ մի անգամ հանդիպեցին Պուտինը, Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահը, վերջինս ասաց՝ «դուք չեք կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը»: Շատ լավ: Իսկ Սերժ Ազատովիչն ասաց՝ «հայերն են միայն կատարել այդ բանաձևերը», և Ալիևը լռեց: Հայաստանի նախագահը իրավացի էր, իսկ ընկեր Պուտինը իր համար հանգիստ նստած էր և չէր արձագանքում:

Այսպիսով, առաջին հերթին պետք է դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ, որովհետև մենք ազատագրել ենք մեր հողերը:

- Պարոն Տեր-Գրիգորյանց, բայց այսօր բանակցություններ Ադրբեջանի հետ չկան, որովհետև կողմերը սկզբունքային հակասություններ ունեն. հայկական կողմը հայտարարում է, որ առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ Ադրբեջանը ասում է, թե երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը:

- Թքած նրա վրա, իսկ ո՞վ է ուզում, որ նա ճանաչի: Ղարաբաղը առանց այդ էլ ավելի քան 20 տարի ապրում է: Անհրաժեշտ է, որ այլ պետություններ ճանաչեն: Երբ միջազգայնորեն ճանաչվի, այդ դեպքում ՄԱԿ-ը կպաշտպանի նրան: Բայց Հայաստանը չի ճանաչում, ինչո՞ւ՝ չգիտեմ, երևի գաղտնիք կա, բայց իմ կարծիքով՝ չի ճանաչում այն պատճառով, քանի որ Հայաստանը կապված է ՀԱՊԿ-ի հետ, և եթե ճանաչի Ղարաբաղը, ցանկացած կրակոց Ղարաբաղի վրա կլինի նույնը, ինչ Նոյեմբերյանի վրա կրակելը: Իհարկե, պետք է լավ կշռադատել ամեն ինչ: Եվ հետո պետք է միացումը իրականացնել: Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհուրդները 1989 թ. որոշում ընդունեցին վերամիավորման մասին: Հայաստանի ղեկավարությունը մշտապես սխալներ է թույլ տվել այս երևույթների մեջ, և սա բերեց նրան, ինչ ունենք:

- Ինչպե՞ս կարելի ռազմական ու ռազմավարական առումով լռեցնել ադրբեջանական կողմին, որպեսզի Ադրբեջանը, կոպիտ ասած, այլևս չկրակի սահմանին: Դա հնարավոր է, թե՞ ոչ:

- Գիտեք, Ադրբեջանը կրակում է սահմանին՝ կարծելով, որ դա իր հողն է, և նա չի թողնում, որ հանգիստ ապրես, քշում է քեզ այդ հողերից: Նա կրակում է, կրակում է, կրակում է... Ի վերջո, այնպես է անելու, որ ստանա շատ խիստ պատասխան, որովհետև դրանք Արևմտյան Հայաստանի անզեն հայերը չեն, որոնց կոտորում էին, դրանք այն հայերը չեն, որոնք ֆիդայիներ էին: Սա բանակ է, հասկանում եք, որը ստեղծվել է գիտական հիմքի վրա, հագեցած է ռազմական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից միջոցներով, և այդ բանակը պետք է հակահարված տա, ետ մղի հակառակորդի հարձակումը ցանկացած պահի, լիակատար պարտության մատնի նրան պաշտպանական մարտում, ջլատի նրան և անցնի հակահարձակման: Ահա և վերջ:

Եվ պետք է ատամ ցույց տալ այդ ագրեսիվ պետությանը, բայց պետք է երկու ճակատով կռվել, պետք է աշխատի ոչ միայն զինուժը, այլև առաջին հերթին դիվանագիտությունը: Մեր նախագահը չպետք է քաշվի Ռուսաստանի Դաշնության նախագահ ընկեր Պուտինից և ասի նրան, որ գիտեք՝ ինչ, եկեք ազնվորեն վերադառնանք 1921 թվական: Դուք խլե՞լ եք Ղարաբաղը հայերից, հանձնե՞լ եք Ադրբեջանին: Այո, հանձնել եք: Ուրեմն հետ վերադարձրեք: Եվ վերջ:
Ես անձամբ նամակ եմ գրել Մատվիենկոյին՝ «Վալենտինա Իվանովնա, դուք վերջերս ելույթ եք ունեցել և հարցազրույց եք տվել Կոմերսանտ թերթին այն մասին, որ մոտ ժամանակներում քննարկելու եք Խրյուշչովի կողմից Ղրիմը անօրինական ձևով Ուկրաինային փոխանցելու մասին որոշումը: Ուրեմն, խնդրում եմ, մի մոռացեք նաև, որ ՌԽՖՍՀ-ն, Անդրկովկասի բոլշևիկները նույնպես անօրինականորեն խլել են Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և անօրինական կերպով հանձնել Ադրբեջանին: Չեղարկե՛ք այդ որոշումը»: Առայժմ պատասխան չեմ ստացել, բայց ես գրել եմ այդպիսի փաստաթուղթ:

 

Թշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ
Ամենադիտված