Հայերեն


«Հայաստանի այս իշխանությունը մեծ նվեր է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ զրուցել ենք Հայաստանում ձևավորված շարժման, տեղի ունեցող անհնազանդության ակցիաների մասին, անդրադարձել նաև իշխանության վարքագծին, ընդհանրապես առկա գործընթացներին:

Այսօրվա փուլը դիտարկելով շուրջ մեկուկես տարվա իրադարձությունների համատեքստում՝ Տ. Աբրահամյանը հիշեցրեց՝ ունենք 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որին նախորդել էր ավերիչ պատերազմը:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո մեր խնդիրները գնալով շատ ավելի են բարդացել. եթե ոմանք կարծում են, որ Ադրբեջանին հանձնված տարածքները բավարարելու են Ադրբեջանին, և տարածաշրջանում խաղաղություն է տիրելու, սխալվում են: Այս մասին մենք շատ ավելի վաղ ենք զգուշացրել, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ օգտագործելու են ստեղծված իրավիճակը, օգտագործելու են Հայաստանում այսպիսի իշխանության ներկայությունը և փորձելու են ստանալ առավելագույնը: Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին շրջանում շատ ավելի բաց, ամենաբարձր մակարդակով ուղիղ խոսում է Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին, խոսում է նաև Երևանի մասին: Ավելին, ներկայումս Ադրբեջանի ղեկավարությունն այն ներկայացնում է որպես «պատմական փաստ»՝ բանակցային գործընթացում իր ունեցած նախապայմանների շրջանակներում: Բացի այդ, վերջին օրերին չափազանց վտանգավոր հայտարարություն հնչեցրեց նաև Թուրքիան՝ նշելով, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում պետք է վերաճշգրտվի նաև սահմանների հարցը, մինչդեռ այդ հարցը երկար ժամանակ որևէ ձևով օրակարգային չի եղել: Ինչո՞ւ է Թուրքիան նման քայլի գնում: Բնական է՝ Հայաստանի իշխանությունը մեծ նվեր է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար, ու նրանք փորձում են օգտվել իրավիճակից ու իրենց համար առավելագույնին հասնել: Ադրբեջանի և Թուրքիայի համար առավելագույնը, փաստացի, Հայաստանի և Արցախի կորուստն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե մի քանի տարի առաջ խոսվում էր Արցախի կորստի հավանականության մասին, ապա այսօր խնդիրը շատ ավելի մեծ բնույթ ունի:

«Այսօր խնդիրը ներառում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Դրանով է պայմանավորված այս պահին տարվող պայքարը, որն ունի հստակ ուղերձներ: Առաջին՝ փրկելով Արցախը, ըստ էության, փրկվում է նաև Հայաստանը: Ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե սա պայքար է միայն Արցախի համար, պետք է գիտակցեն, որ սա պայքար է նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած սանտիմետր հողի համար: Ադրբեջանն արդեն ցույց է տվել, որ իր կողքին բնականոն զարգացում ունեցող Հայաստան չի հանդուրժելու: Ադրբեջանը ցույց է տվել, որ դա թույլ չտալու ճանապարհին գնալու է ամենամեծ սադրանքների, այդ թվում՝ ուժի կիրառման»,-ասաց Տ. Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե այս առումով որքանո՞վ են համարժեք իշխանությունների արձագանքները, երբ, օրինակ՝ ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարվում է, որ Երևանի առաջարկների մասով Ալիևի հայտարարություններում որևէ խնդիր չեն տեսնում, Տ. Աբրահամյանն արձագանքեց. «ՀՀ ԱԽ քարտուղարը շատ վատ դերակատարում է ստանձնել այս գործընթացում: Այն է՝ արդարացնել Արցախի կորուստը, արդարացնել Հայաստանի պետականությանն ուղղված հարվածները: Ցավալի է, որ նման դերակատար է դառնում մարդ, որն արմատներով արցախցի է: Թվում է՝ շատ ավելի լավ պետք է պատկերացներ կամ գիտակցեր Արցախի արժեքը և մեր հայրենիքին հասցված հարվածների վտանգավորությունը: Հրապարակվող առաջարկ-փաստաթղթերը, որոնցում նվազագույնն օրակարգային են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող դրույթները, իրականում ցույց են տալիս, որ մենք բավականին մեծ դժվարություններ և բարդություններ ունենք: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ ձևով են փորձում իրենց արդարացնել, միևնույնն է, դրանք արդարացումներ են ոչ թե առ այն, որ հայկական շահն է շոշափվում, այլ այն, որ երկիրը հայտնվել է այնպիսի բարդ իրավիճակներում, որ ստիպված են գնալ նման զիջումների»: Մեր զրուցակիցը շեշտեց՝ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է. «Այսինքն, այնպես չէ, որ 1, 2 կամ 4 ամիս են իշխանության, որի պարագայում գուցեև կարող էին արդարանալ այս կամ այն իրավիճակի համար: Այս իշխանությունն ուղղակի հեռանալու հնարավորություն ուներ, որով կարող էր չթաթախվել այն չափազանց վտանգավոր գործընթացի մեջ, ինչի մեջ այսօր արդեն թաթախված է: Բայց պետք է նշեմ, որ այսօր ևս իշխանությունը հեռանալու տարբերակ ունի, չնայած արդեն անդառնալի գծեր են հատել: Ամեն դեպքում, եթե այս իշխանությունը գոնե մի փոքր բարոյականություն ունենար, կթողներ ու կհեռանար:

Անընդհատ կորուստներ, պատերազմական վիճակներ և զրկանքներ մեր ժողովրդին փոխանցելը և անընդհատ արդարանալը զուտ քաղաքական խնդիր չէ: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում և Արցախում ապրող հայն այս իշխանությունների համար ուղղակի գրոշի արժեք չունի:Սա վկայում է, որ իրենք իրենց քաղաքականությունն իրացնելիս հաշվի չեն առնում նաև որևէ մեկի հույզերը, կյանքը, ֆիզիկական գոյության խնդիրը: Բայց, կրկնում եմ, անգամ այս պարագայում այս իշխանությունը հեռանալու հնարավորություն ունի, որով տարբեր ունակ քաղաքական ուժերի համար այս ծանր իրավիճակում խնդիրներ, հարցեր կարգավորելու հնարավորություն կստեղծվի»: Անդրադառնալով պայքարին զուգահեռ իշխանությունների՝ «խաղաղության օրակարգից» չշեղվելուն, նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկների փաթեթները միացնելու շուրջ փոխըմբռնմանն ու մի շարք հարցերում առկա ակնհայտ շտապողականությանը, Տիգրան Աբրահամյանը նշեց. «Այս փուլում այս շտապողականությունը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, որովհետև Հայաստանի՝ այս պահին ունեցած իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանի համար շահեկան հարցեր առաջ մղել և այդ հարցերի շուրջ գործընթացն առաջ տանել: Այս շտապողականությունը նկատելի է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նրանք համարում են, որ քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն կա, բոլոր հարցերն իրենց շահերի շրջանակներում լուծելու տեսանկյունից պետք է շտապեն, մինչդեռ հետագա տարիներին, հաջորդ բոլոր իշխանությունների համար սա չափազանց բարդ խնդիր է դառնալու: Հայաստանի իշխանությունը նույն այս գծի տրամաբանության ներքո է, ինչն ինքնին ցույց է տալիս թուրք-ադրբեջանական շահերի և Հայաստանի իշխանությունների՝ այս պահի ներդաշնակեցված քաղաքականությունը, որը, բնականաբար, որևէ առնչություն չունի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների շահերի հետ»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ վտանգներից բխող պայքարին զուգահեռ իշխանության կողմից դրսևորվող վարքագծին, Տ. Աբրահամյանն ընդգծեց. «Իշխանությունը սպասելի վարք է ցուցաբերում: Մի կողմից՝ փորձում է վարկաբեկել պայքարը, մինչդեռ իրականության մեջ ոչ թե պայքարն է վարկաբեկում, այլ մեր պետությունը, մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն գիտակցություն առ այն, որ մեր ընդհանուր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, վտանգի առաջ են: Սպասելի էր, որ իշխանությունն ամենակեղտոտ մեթոդներով փորձելու է այս շարժման, այս պայքարի վրա սև բծեր թողնել, բայց անգամ այդ քարոզչությունը չի կարող որևէ ձևով փոխել իրականությունը, որովհետև շատ բան արդեն ակնհայտ է: Ակնհայտ է անգամ այն քաղաքացիների համար, ովքեր երբևէ ակտիվորեն նույնիսկ չեն հետևել քաղաքական իրադարձություններին: Իշխանության կողմից հանրությանը հստակ ուղերձներ են հնչել առ այն, որ իրենք ոչ միայն հանդուրժելու են Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելը, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ոտնձգությունը:

Այն ուժերը, որոնք վաղը տապալելու են այս իշխանությանը և գալու են իշխանության, հանրությանը հղելու ուղերձ ունեն առ այն, որ մենք մեր երկիրը այս ծանր իրավիճակից կարող ենք դուրս բերել միայն բացառիկ համերաշխության, միասնության, համախմբվածության շրջանակներում: Անկախ նրանից, թե մեր հասարակության որ հատվածը, որ խմբերը քաղաքական ինչ ուժերի են համակրում, ում են ընտրություններին ձայն տվել, մենք քինախնդրություն դրսևորելու իրավունք չունենք՝ մեղադրելով այս կամ այն ուժին ընտրելու համար: Անկախ ստեղծված իրավիճակից, մենք կփորձենք հասարակությանը ընդհանուր համերաշխության և համախմբման գործընթացի հուն բերել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԱդրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը
Ամենադիտված