Հայերեն


Մոսկվային վրդովեցրել է ԵՄ-ի միջամտությունը ղարաբաղյան հարցին

Քաղաքականություն

News.ru-ն գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել գրեթե անմիջապես Բրյուսելում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո, երբ եռակողմ խորհրդակցությունների արդյունքում կարևոր որոշումներ են կայացվել հարավկովկասյան կարգավորման համար: Կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողով և սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստումը։ Բանակցություններն ավարտվել են ընթրիքով, որը գրեթե հինգ ժամ է տևել։ Ըստ ամենայնի, Բրյուսելում ընթրիքն այնքան համեղ է ստացվել, որ կողմերը ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։

Նախարար Լավրովը այդ առնչությամբ չի թաքցրել իր վրդովմունքը: Նրա խոսքով, Մոսկվայի և Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին ԵՄ-ն ցանկանում է շահարկել Ղարաբաղի հարցը։ «Ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը Ռուսաստանի մասին ոչ մի տեղ չի խոսվել։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ ղեկավարության համար ավելի կարևոր է օգտագործել ղարաբաղյան թեման միայն իրենց ռուսաֆոբությամբ աչքի ընկնելու համար»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Սոչիի հանդիպման ժամանակ, և որ ԵՄ-ն «ոչ մի կերպ չպետք է խանգարի այդ հարցի լուծմանը»։ Միաժամանակ սահմանային հանձնաժողովը պետք է լինի երկկողմանի, բայց Մոսկվայի անմիջական մասնակցությամբ, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնց համաձայն է նախատեսվում սահմաններ գծել։

«Մենք, ինչպես միշտ, հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը նպաստելուն։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև»,- ընդգծել է Լավրովը։

Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս են հայտարարել խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել բոլոր առանցքային հարցերը կարգավորող փաստաթղթի նախապատրաստման գործընթացը։ Բայց կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաև նախօրեին կառավարությունում նիստի ժամանակ։ Նրա խոսքով, «Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը» պետք է քննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Սակայն Բաքուն այդ թեմայում բավականին կատեգորիկ է, ուստի Երևանն օգնության կոչ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակին, որն էլ, ըստ էության, պետք է դնի բոլոր վերջակետերը։ Բայց Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էլ չեն հիշել։

Սակայն այն քննարկվել է Լավրովի և Միրզոյանի բանակցություններում։ Այնուամենայնիվ ռուս նախարարը հանձն չի առել կանխատեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը։

«Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները այդ խմբում, այսպես ասած ռուսաֆոբական կատաղության մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ չեղարկել են նաև այդ «եռյակը» ասելով, որ մեզ հետ այդ ձևաչափով չեն շփվի։ Ընտրությունը մերը չէ։ Թող աստված նրանց դատավոր լինի»,- ասել է Լավրովը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշումներ չեն կայացնում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար, նրանք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ են փնտրում, - NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքագետ Մինա Խաչատրյանը,- նրանց խնդիրն է պայմաններ ստեղծել կողմերին մերձեցնելու համար։

Բացառելով Ռուսաստանին ձևաչափից և կազմալուծելով խումբը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աշխարհին ազդանշան են տալիս, որ հակամարտությունը լուծված է իրենց փոխարեն և դրանով իսկ հաստատում են Ադրբեջանի նախագահի կրկնվող հայտարարությունները»։ Քաղաքագետի խոսքով, բրյուսելյան հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով, և Փաշինյանը հստակ հայտարարել է, որ այդ հարցը վերաբերում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։

«ԵՄ-ում բանակցությունները, ըստ էության, ուղղակի հայտարարություն են առ այն, որ Արցախն այլևս հետաքրքիր չէ Հայաստանին։ Միակ բանը, որ իշխանությունները խնդրում են Ադրբեջանից տեղի բնակչության անվտանգության երաշխիքներ տալն է»,- եզրափակել է Խաչատրյանը։

Բանակցությունների ընթացքում հայկական կողմը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «հնարավոր կլինի վերականգնել ստատուս քվոն» և տարածաշրջանում ապահովել անվտանգությունը։  Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական կողմին պատասխանատվության ենթարկելու մասին հնչող հազվադեպ կոչերը չեն արտացոլում Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների իրական վերաբերմունքը Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի նկատմամբ։ Միաժամանակ, ռուս նախարարի խոսքով, փոքր միջադեպեր են տեղի ունենում, սակայն զինվորականները զբաղված են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ, որոնք «ամբողջությամբ պարզ չեն»։

«Ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց գործունեությունը Ղարաբաղում մանդատին խստորեն համապատասխան», - վստահեցրել է Լավրովը։

Այս հանդիպումը դարձել է յուրօրինակ «ժամացույցների ճշտում» բարձր մակարդակի բանակցություններից առաջ։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա և Կրեմլում կշարունակվեն Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման քննարկումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված