Հայերեն


Ծանոթ ու միարժամանակ անհայտ …երաժշտական գործիք տուբա

Հասարակություն

Տուբան փողային գործիքների շարքում ամենաերիտասարդ երաժշտական ​​գործիքն է և ամենացածր վարկանիշ ունեցողն իր նմանների մեջ: Նոր գործիքը ստեղծվել է Գերմանիայում  արհեստավորներ  Վիպրիխտի և  Մորիցի կողմից: Առաջին տուբան պատրաստվել է 1835 թվականին Մորիցի երաժշտական ​​գործիքների արհեստանոցում: Այնուամենայնիվ գործիքի փականային մեխանիզմը սխալ է եղել, և արդյունքում գործիքի տեմբրը սկզբում եղել է կոպիտ, կտրուկ և տգեղ: Առաջին տուբաները օգտագործվել են միայն «զբոսայգիական» և ռազմական նվագախմբերում: Գործիքը Ֆրանսիայում հայտնվելուց հետո նվագարանների մեկ այլ մեծ վարպետ՝ Ադոլֆ Սաքսը կատարելագործվել է այն դարձնելով նրան այնպիսին, ինչպիսին է հիմա նա: Այդ նորարաությունը գործիքին նվագախմբային իսկական կյանք է պարգևել: Ընտրելով ճշգրիտ մասշտաբի գործակիցներ և ճիշտ հաշվարկելով հնչող սյունակի պահանջվող երկարությունը, վարպետը տուբային տվել է  հոյակապ հնչեղության: Տուբան դարձել է այն վերջին գործիքը, որով վերջնականապես ձևավորվել է դասական սիմֆոնիկ նվագախմբի կազմը: Տուբայի նախորդը եղել է հնագույն օֆիկլեիդը, որն էլ իր հերթին հիմնական բաս նվագարանի՝ սերպենտայի հաջորդն է: Որպես սիմֆոնիկ նվագախմբի մաս, տուբան առաջին անգամ հայտնվել է 1843 թվականին Վագների «Թռչող հոլանդացու» առաջնախաղին:

Տուբան տպավորիչ չափերի զանգվածեղ գործիք է: Նրա պղնձե խողովակի երկարությունը հասնում է 6 մետրի, ինչը 2 անգամ ավելի է, քան տենորային տրոմբոնի խողովակինը: Գործիքը նախատեսված է ցածր հնչեղության համար: Տուբան ունի 4 փական: Եթե ​​առաջին երեքը իջեցնում են ձայնի բարձրությունը, ապա չորրորդ փականը իջեցնում է ռեգիստրը: Վերջին, 4-րդ փականը կոչվում է քառորդ փական, այն սեղմվում է կատարողի փոքր մատով, և օգտագործվում է բավականին հազվադեպ: Որոշ գործիքներ ունեն նաև հինգերորդ փական, որն օգտագործվում է ձայնի բարձրությունը շտկելու համար: Հայտնի է, որ տուբան իր 5-րդ փականը ստացել է 1880 թվականին:

Տուբա նվագելիս օդի սպառումը շատ մեծ է: Երբեմն տուբաիստը ստիպված է շունչ առնել գրեթե յուրաքանչյուր ձայնից հետո: Տուբա նվագելը պահանջում է անընդհատ լիարժեք մարզում: Տուբիստները մեծապես շեշտը դնում են պատշաճ շնչառության վրա և կատարում են տարբեր վարժություններ թոքերը զարգացնելու համար: Նվագի ընթացքում տուբան պահում են առջևում, փողաբերանը բարձրացրած: Իր մեծ չափսերի շնորհիվ այդ գործիքը համարվում է քիչ շարժուն, անհարմար: Բացի դա նրա տեխնիկական հնարավորություններն էլ են ավելի վատ, քան փողային մյուս գործիքներինը: Չնայած այդ բոլոր դժվարություններին տուբան նվագախմբում կարևոր գործիք է  հաշվի առնելով դրա ցածր ռեգիստրը: Նա սովորաբար խաղում է բասի դեր:

Տուբան ներկայումս միայն սիմֆոնիկ և փողային նվագախմբի գործիք է: Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար օգտագործում է մեկ տուբա, փողային նվագախմբում կարելի է լինել երկու տուբա, այն նաև երբեմն օգտագործվում է ջազ և փոփ նվագախմբերում: Տուբան բավականին բարդ երաժշտական ​​գործիք է, որը նվագելու համար պահանջում է իրական հմտություն և զգալի փորձ: Աչքի ընկած տուբաիստների թվում են ամերիկացի Առնոլդ Ջեյքոբսը, դասական երաժշտության վարպետ Ուիլյամ Բելը, ռուս երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիսլավ Բլաժևիչը, ջազի և դասական երաժշտության ականավոր կատարող, երաժշտական ​​դպրոցի պրոֆեսոր Ջոն Ֆլետչերը և այլոք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան
Ամենադիտված